A+ A A-

Ֆաինա Ռանևսկայայի խոսքերից

Ֆաինա Ռանևսկայայի խոսքերից
Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսես դիետաների, ագահ տղամարդկանց ու վատ տրամադրության վրա:
Շատերն են դժգոհում իրենց արտաքինից, սակայն ոչ ոք` իր խելքից:
Կան մարդիկ, ում պարզապես ուզում ես մոտենալ ու հարցնել, թե արդյոք բարդ չէ ապրել առանց ուղեղի:
Ողջ կյանքս վախեցել եմ հիմարներից: Հատկապես հիմար կանանցից: Երբեք չգիտես, թե ինչպես խոսես նրանց հետ ու չիջնես իրենց մակարդակին:
-Ի՞նչն է ձեզ համար ամենաբարդը:
-Օ, ամենաբարդ բանը ես անում եմ մինչև նախաճաշ:
-Եվ ի՞նչ:
-Վեր եմ կենում անկողնուց:
  • Իմ լիքը մարմնի մեջ մի շատ բարեկազմ կին է նստած, բայց նա ոչ մի կերպ չի կարողանում դուրս պրծնել: Հաշվի առնելով իմ ախորժակը` դա նրա համար ցմահ բանտարկություն է:
  • Հաջողակ լինելու համար կինը պետք է երկու հատկանիշ ունենա. նա պետք է լինի բավական խելացի` հիմար տղամարդկանց դուր գալու համար և բավական հիմար` խելացի տղամարդկանց դուր գալու համար:
  • Ընտանիքը գրավում է ամեն ինչի տեղը: Ընտանիք կազմելուց առաջ պետք է մտածել` ինչն է քեզ համար առավել կարևոր` ընտանիքը, թե ամեն ինչը:
  • Իրենց ամուսիններին խանդում են միայն տգեղ կանայք: Իսկ մենք` գեղեցկուհիներս, դրա ժամանակը չունենք. մենք խանդում ենք ուրիշների ամուսիններին:
  • Եթե կինը քայլում է գլուխը կախ, ապա սիրեկան ունի: Եթե քայլում է գլուխը վեր, ապա սիրեկան ունի: Եթե գլուխն ուղիղ է պահում, ապա սիրեկան ունի: Եվ ընդհանրապես. եթե կինն ունի գլուխ, ապա սիրեկան ունի:
  • Սիրելիս, եթե ցանկանում եք նիհարել` կերեք մերկ և հայելու դիմաց:
  • Ինչ ուզում եք մտածեք ու խոսեք իմ մասին: Որտե՞ղ եք տեսել, որ կատվին հետաքրքրի, թե ինչ են իր մասին խոսում մկները:
-Երբ թոշակի անցնեմ, բացարձակ ոչինչ չեմ անելու: Առաջին մի քանի ամիսը նստելու եմ ճոճաթոռին:
-Իսկ հետո՞:
-Հետո կսկսեմ ճոճվել:
  • Երկրորդ կես ունեն ուղեղը, հետույքն ու դեղերը: Իսկ ես ամբողջական եմ:
  • Կանայք, իհարկե, ավելի խելացի են: Դուք երբևէ լսե՞լ եք, որ կինը գլուխը կորցնի միայն որովհետև տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի:
  • Պետք է այնպես ապրել, որ անգամ սրիկաները հիշեն քեզ:
  • Իսկական տղամարդն այն է, ով գիտի կնոջ ծննդյան օրն ու չգիտի, թե քանի տարեկան է նա: Տղամարդը, ով գիտի կնոջ տարիքն ու չի հիշում նրա ծննդյան օրը, նրա ամուսինն է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries