A+ A A-

Ինչի մասին են խոսում կանայք

Ինչի մասին են խոսում կանայքԻնչ են քննարկում կանայք տղամարդկանց մեջքի հետևում: Ինչի մասին են խոսում աղջիկները սրճարաններում կամ հեռախոսով: Ուշադիր կարդացեք ու հիշեք:
Մի քանի ֆակտոր կա, որն ազդում է կանանց խոսակցությունների բնույթի վրա: Առաջին հերթին դա տարիքն է: Երիտասարդ աղջիկներն ավելի շուտ կքննարկեն իրենց ռոմանտիկ արկածները և հազիվ թե անդրադառնան կենցաղային խնդիրներին: Նույնքան կարևոր են նաև կրթությունն ու հավաքված կանանց ինտելեկտուալ մակարդակը: Բացի այդ շատ կարևոր է, թե ինչպիսի հանգամանքներում է ծավալվում խոսակցությունը (արագ հանդիպում սրճարանում, հանկարծակի հանդիպում փողոցում, թե հավաքույթ սրճի սեղանի շուրջ):

Բոլոր տղամարդիկ սրիկա են

Այստեղ մտնում են պատմություններ, թե ինչպես են տղամարդիկ թափթփում գուլպաներդ, կենդանական ձայներ արձակում ֆուտբոլ դիտելիս և քնում այն պահին, երբ իրենք սպասում են ամուսնության առաջարկի: Հետաքրքիր է, որ տղամարդկանցից բողոքելիս կանայք միևնույն է շարունակում են սիրել նրանց: Հաճախ կանայք անգամ չեն էլ փնտրում որևէ լուծումներ, նրանք պարզապես ցանկանում են ազատվել իրենց տանջող էմոցիաներից, իսկ ընկերուհիները լուռ կլսեն ու կցավակցեն:

Լուս, չես հավատա…

Այստեղ կարելի է ընդգրկել բամբասանքներ հարևանների, կուրսեցիների, կոլեգաների, ընկերների կանանց, նախկին ընկերների ընկերուհիների մասին: Ով, ում հետ, ինչպես, երբ, որտեղ և ինչու:

Շոփինգ

Ինչ գնել, որտեղ գնել, ինչ արժե, իսկ ավելի էժան կա… Կանայք հաճախ են խոսակցություններ վարում գնումների մասին. դեմքի քսուքներից մինչև կենցաղային տեխնիկա: Այստեղ են ընդգրկված նաև խոսակցությունները նվերների մասին. ինչ են նվիրել տղամարդիկ, ինչ նվիրել և այլն:

Ով է մեղավոր և ինչ անել

Սրանք խոսակցություններ են այն ամենի մասին, ինչ անհանգստացնում է: Բողոքներ կոլեգաներից, տնօրենից, մայրիկից, ավելորդ քաշից: Քննարկումներ նոր վարժությունների, խոհարարական բաղադրատոմսերի, կենցաղային խորամանկությունների և պարզապես ամենօրյա հոգսերի մասին: Այստեղ են ընդգրկված նաև ինտիմ բնույթի խոսակցությունները: Սակայն պետք է հանգիստ լինել. անգամ ամենաանձնական բաները քննարկելիս աղջիկները չեն անցնում իրենց սահմանները: Խոսելիս էլ քննարկում են ոչ թե չափսն ու երկարությունը, այլ դրանից օգտվելու հմտությունները:

Մայրիկներ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո կանանց հորմոնալ ֆոնը փոխվում է: Այդ ժամանակ կանանց խոսակցությունների մեծ մասի բնույթը փոխվում է և տանում դեպի երեխաներն ու նրանց խնամքը: Կանանց ընդամենը փոքր մասն է պատրաստ հետաքրքրվել այլ թեմաներով:
Ահա այսպիսի խոսակցություններ: Սակայն պետք է հասկանալ, որ աղջիկները տարբեր են լինում, իսկ դա նշանակում է, որ խոսակցություններն էլ ամենքի մոտ տարբեր բնույթ են կրում: Ասում են, թե տղամարդկանց խոսակցությունները մի քանի անգամ ավելի հետաքրքիր են ու զվարճալի, սակայն ով գիտի, գուցե հենց այդպես էլ կա…
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries