A+ A A-

Փաստեր աղջիկների մասին

ԱղջիկներԱղջիկները բարդ արարածներ են, ովքեր հատուկ վերաբերմունք են պահանջում: Իսկ թե ինչպես ճիշտ մոտեցում ցուցաբերել աղջիկների նկատմամբ, կօգնեն պարզել մի քանի փաստեր, որոնք հատուկ են համարյա բոլոր աղջիկներին: Իհարկե կարծրատիպերը լավ բան չեն, ես ինքս միշտ խորհուրդ եմ տալիս որքան հնարավոր է խուսափել դրանցից, սակայն կան երևույթներ, որոնք հատուկ են միայն աղջիկներին ու տղաներին: Եվ որպեսզի որոշ չափով հեշտացնենք աղջիկների հետ շփումը, խորհուրդ եմ տալիս կարդալ մի քանի փաստեր նրանց մասին:
  • Կանացի հայտնի ինտուիցիան գոյություն ունի: Աղջիկներն իսկապես զգում են, երբ տղաները կես տոն բարձրացնում են ձայնը կամ նյարդային վիճակում են: Եվ քանի որ գոյություն ունի ստի բնական դետեկտոր, ապա խորհուրդը մեկն է` չստել ու չխաբել:
  • Յուրաքանչյուր աղջիկ իր անցյալն ունի` նախկին ընկերները կամ «ուզողները»: Բացի այդ` բոլոր աղջիկները վստահ են, որ հերիք է մի անգամ մատով անեն, և նախկին ընկերոջը հետ կբերեն:
  • Աղջիկները բծախնդիր են վերաբերվում ամեն տեսակ մականուններին: «Փոքրիկս», «մռութս»,Աղջիկներ «կյանքս», «արևս»… Դրանք արդեն ձանձրացնում են: Բացի այդ` հարյուրավոր աղջիկների այդպես են դիմում: Նրանք ցանկանում են ունենալ այնպիսի մականուն, որ միայն իրենցը կլինի, ուստի արժե մի քիչ ջանք թափել ու մի հետաքրքիր անուն հորինել…
  • Նա այնքան էլ չի սիրում մայրիկիդ, հատկապես եթե վերջինս մանրախնդրորեն է վերաբերվում նրան: Ընկերուհիդ, իհարկե, նախընտրում է տոներն անց կացնել իր ընտանիքի ու հարազատների հետ, և ոչ թե ձեր տանը, որտեղ բոլորը նրան գնահատողական հայացքներ են նետում:
  • Կան որոշ արտահայտություններ, որոնք միայն մի բան են նշանակում` մերժում: Եթե նա խոսակցությունը սկսում է «Դու շատ լավ տղա ես, բայց…»-ով, ուրեմն հավաքիր իրերդ ու անհետացիր նրա կյանքից:
  • Եթե ընկերուհիդ հանկարծ սկսում է հարցնել, թե ով է սիրածդ ֆուտբոլիստը, ֆիլմը, մեքենայի մակնիշը, պետք չի ոգևորվել ու մտածել, որ շուտով միասին եք դիտելու ֆուտբոլային խաղերը: Հավանական է, որ նա պարզապես փորձում է կոտրել ֆեյսբուքիդ էջի գաղտնաբառը:
  • Գրեթե բոլոր աղջիկները հիշում են ամեն տեսակ կարևոր իրադարձություններ: Իսկ գրեթե բոլոր տղաները մոռանում են դրանց մասին: Եթե ավելորդ գլխացավ չես ուզում, ուրեմն մի տեղ գրի առ հետևյալ ամսաթվերը.
-առաջին ժամադրություն,
-առաջին համբույր,
-առաջին քաղաքից դուրս գնալ,
-առաջին լուրջ վեճ,
… դե հասկացար էլ ինչ
  • Իրականում աղջիկները չեն համբուրվում առաջին ժամանադրությանը ոչ թե նրա համար, որ դեմ են դրան: Նրանք պարզապես կարծում են, որ այդպիսով հեշտ հասանելի աղջկա տպավորություն կգործեն: Հավատա, որ եթե նման ստերեոտիպ չլիներ, հաստատ կհամբուրվեիք:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries