A+ A A-

Արդյոք սերը մի անգամ է պատահում կյանքում…

Արդյոք սերը մի անգամ է պատահում կյանքում…Դու անշուշտ մի գեղեցիկ love story ես ունեցել` արժանի էկրանավորման և Օսկար մրցանակի, և այլևս անհնար է այն կրկնել: Ոչ մեկի հետ և երբեք: Իսկ իրո՞ք դա այդպես է:
Այն բանի պատկերացումը, թե կյանքում հնարավոր է սիրել ընդամենը մեկ անգամ որոշ չափով նահապետական մշակույթի արդյունք է, որտեղ կինը համարվում է ամուսնու սեփականությունն ու պետք է պատկանի միայն նրան: Իսկ երբեմն էլ դա ռոմանտիկ պատմություններով չափազանց տարվելու պատճառ է, որտեղ նկարագրվում է այնպիսի սեր, որ տևում է մինչև կյանքի վերջ:
Սակայն եթե օբյեկտիվորեն նայենք, պարզ կդառնա, որ անկրկնելի սիրո գաղափարը ոչ այլ ինչ է, քան առասպել: Դա հավաստում են նաև հոգեբանները: «Ամեն մեկն էլ ցանկանում է սիրվել, մասնակից լինել ինչ-որ մեկի կյանքին, կիսել ընդհանուր հետաքրքրությունները: Սակայն մենք նաև կենսաբանական արարածներ ենք, ում անհրաժեշտ է ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական շփում: Բացի այդ մեզ կարող են հետաքրքրել տարբեր մարդիկ, ուստի մենք կարող ենք սիրել մի քանի անգամ»,- ասում են ընտանեկան հոգեբանները:
Արդյոք սերը մի անգամ է պատահում կյանքում…
30 տարիների ընթացքում ամերիկյան անտրոպոլոգները ուսումնասիրել են սիրո բնույթն ու հանգելհետաքրքրական եզրահանգումների: Մասնավորապես, պարզվել է, որ երբ մենք խորը սիրահարված ենք, մեր արյուն է մղվում էմոցիոնալ մի ամբողջ կոկտեյլ` դոպամին, ֆենիլէթիլամին և այլն: Հետևաբար սիրո համար մեր օրգանիզմում պատասխանատու են տարբեր հորմոններ: Դրա հետ մեկտեղ պարզվել է, որ սիրահարության բոլոր վիճակները մենք կարող ենք զգալ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ բոլորը միանգամից: Այլ կերպ ասած` մենք կարող ենք նուրբ զգացմունքներ տածել մի մարդու նկատմամբ և ֆիզիակական զգում զգալ մեկ այլ մարդուց: Դա նշանակում է, որ անկախ սեռից, մարդը բազմասեր է: Բացի այդ, որոշ գիտնականներ հաստատում են, որ սերը տևում է մեկից երեք տարի, մեկ այլ տեսության համաձայն` յոթ:
Մեր կյանքի որոշակի փուլում մենք իսկապես կարող ենք վստահաբար ասել, որ սերը մի անգամ է հանդիպում: Դա հիմնականում երիտասարդ տարիքի սխալմունք է, որովհետև հենց այդ տարիքում է մարդ թե արտաքնապես, թե հոգեպես փոխվում: Այդ տարիքում է, որ թեթև սիրահարությունն ընդունում ենք Արդյոք սերը մի անգամ է պատահում կյանքում…որպես կյանքի մեծագույն սեր, և երբ այն անցնում է, սկսում ենք մտածել, որ վերջ, էլ սեր չի լինի, մենք հավիտյան միայնակ ենք լինելու:
Միշտ չէ, որ այն հզոր զգացողությունները, որ ունենում ենք ինչ-որ մեկի հանդեպ, կարելի է սեր կոչել: Շատ հաճախ մենք պարզապես հորինում ենք, դիմացինին տեսնում այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք կամ ծրագրում ենք: Սակայն ինքնախաբեությունը երկար տևել չի կարող. վաղ, թե ուշ մենք տեսնում ենք դիմացինի իրական էությունն ու հիասթափվում:
Իրական սերն այն է, երբ տեսնում ես դիմացինի լավ ու վատ կողմերն ու համակերպվում ես դրանց հետ, երբ իրատեսորեն գնահատում ես դիմացինի թերություններն ու առավելությունները և դեռ ցանկանում լինել նրա կողքին լավ ու վատ պահերին: {jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries