A+ A A-

Կանացի կիսավարտիքների աշխարհում…

Կանացի կիսավարտիքներԻնչպիսի՞ն են լինում կանացի կիսավարտիքները: Այսօր կխոսենք կիսավարտիքների տեսակների, դրանց առավելությունների և թերությունների մասին:

Կիսավարտիք-շորտեր

Սրանք կիսավարտիքների ամենափակ տեսակն են: Շորտերի դիմային և հետևի մասերը հավասար բարձրություն ունեն: Շորտերը տեսողականորեն կարճացնում են ոտքերն ու մեծացնում կոնքերը, ուստի դրանք սազում են միայն երկար և բարակ ոտքեր ունեցող աղջիկներին: Հակառակ պարագայում պետք է հեռու մնալ նման կիսավարտիքներից: 

Սովորական կիսավարտիքներ կամ սլիպերՍովորական կիսավարտիքներ կամ սլիպեր

Այս կիսավարտիքների առավելությունն այն է, որ դրանք փակում են հետույքը, իսկ կողքից բավականաչափ նեղության են, որպեսզի չխճճվեն կիպ հագուստի հետ: Սլիպերը կարող են լինել տարբեր բարձրության` մաքսի-սլիպեր կամ մինի-սլիպեր:

Ստրինգ

Ստրինգն ավելի շատ բացում է, քան փակում և դասական տեսքով հանդիսանում են եռանկյուն դիմացից և թել հետևից: Մասնագետներն առանձնացնում են G-ստրինգ, T-ստրինգ, V-ստրինգ և Y-ստրինգ, որոնք տարբերվում են իրենց չափսերով և ձևով: Զարմանալի չէ, որ տղամարդիկ սիրում են այս ներքնազգեստը:
Տանգա կիսավարտիքներ
Սրանք ստեղծվել են 1975 թվականին դիզայներ Ռուդի Գերնռայխի կողմից: Ստրինգից տարբերվում են նրանով, որ ավելի փակ են: Դրանք գրեթե նույն տեսքն ունեն, սակայն դրանցում ոտքերն ավելի երկար են երևում: Կանանց մեծամասնության կարծիքով սրանք ստրինգից հարմար են: Տանգա կիսավարտիքների ամենահարմար մոդելը Տանգա 4811-ն է:

ԲիկինիԲիկինի

Բիկինիները տարբերվում են առավելագույն ցածր դիրքով: Դասական տարբերակը ծովափնյա բիկինիներն են` կողքերից թելով կապվող:

Ստրինգ-շորտեր

Կիսավարտիքների հետաքրքիր մոդել, որը սկսում է որպես շորտ և ավարտվում որպես ստրինգ: Թերությունը կրկին այն է, որ կարճացնում է ոտքերը:

Բրազիլիանա կիսավարտիքներ

Բրազիլիանան սլիպերի և տանգայի խառնուրդն է: Այս կիսավարտիքն ունի V-աձև կտրվածք, որը հետույքը միայն կիսով չափ է փակում: Սա հարմար է համեմատաբար փոքր և հարթ հետույք ունեցող աղջիկներին, հակառակ դեպքում հեշտորեն կարող են վերածվել ստրինգի:

Անկար կիսավարտիքներ

Այս կիսավարտիքների առավելությունն այն է, որ դրանք բացարձակապես չեն երևում հագուստի տակից, որովհետև նրանց ծայրերը մշակվում են լազերի կողմից: Լինում են ցանկացած տեսակի և մոդելի: Իսկ թերությունն այն է, որ դրանք կարվում են արհեստական կտորներից, ուստի դրանք չի կարելի միշտ կրել:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries