A+ A A-

Իմ անունն է կարմիր

Եթե համարում եք, որ գույները բրենդինգում նշանակություն չունեն, ապա սխալվում եք: Ունեն, այն էլԻմ անունն է կարմիր որքան: Այսօր կխոսենք ամենաուժեղ գույնի` կարմիրի մասին: Վառ, առաջնորդող, աշխույժ…
Փաստեր, որոնք դուք գուցե իմանաք
  • Ամենահին գույները, որ հայտնվել են մարդկության պատմության մեջ, սպիտակը, սևն ու կարմիրն են:
  • Կարմիրն առաջին գույնն է, որ մարդ ծնվելիս տարբերակում է:
  • Կարմիրը սիրո, ակտիվության, արյան, կռվի, արգելքի, վտանգի, սխալի, հեղափոխության գույնն է: Կարմիր գույնի հոգեբանական դրսևորումները կենսասիրությունն է, սեքսուալությունը, կիրքը:
  • ԱՄՆ-ում կարմիրը խորհրդանշում է սեր, Չինաստանում` բարություն, տոն, հաջողություն, Հնդկաստանում` կյանք:
  • Կարմիրն անարխիայի գույնն է: Իտալիայի ազգային առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդիի թիմակիցներին կարմիր շապիկավոր էին անվանում, քանի որ իշխանություններին չհպատակվողները կարմիր շապիկ էին կրում:
Կարմիր գույնի ընկալումը կախված է նրանից, թե ինչ գույնի հետ է այն ներկայացված:
Կարմիրն ու սևը խորհրդանշում են պայքար, ագրեսիա և չափազանց լարվածությունը: Դա կռվի, անարխիայի և հեղափոխության նշանն է:
Կարմիրն ու սպիտակը, ընդհակառակը, խոհրդանշում են ուրախություն, տոն և սեր: Բավական է հիշել Coca-Cola-ն:
Կարմիրն ու դեղինը ամենաթեժ համակցությունն է: Այն ստեղծում է կրակի, ջերմության և պտղաբերության ասոցիացաներ:
Կարմիրն ու կանաչը վառ, ճչացող համակցություն են ստեղծում: Կանաչը կարմիրի հակառակ երանգն է: Միասին այս գույները ավելացնում են միմյանց պայծառությունը:
Կարմիրն ու կապույտը շատ տարբեր, սակայն հավասար վառ գույների համակցություն է: Իզուր չէ, որ այս երկու գույները հաճախ են օգտագործվում սպորտում:
Կարմիրը չափազանց շատ է օգտագործվում բրենդների կողմից` սկսած Coca Cola-ից, վերջացրած Red Bull-ով: Իզուր չէ, որ Formula 1-ի լոգոն պարունակում է կարմիր գույն:
Կարմիր ավտոմեքենաԵրբ մարդ փորձում է պատկերացնել ամենասպորտային ավտոմեքենան, այն գրեթե միշտ կարմիր գույն է լինում: Այն կրակի, էներգիայի, վտանգի, ուժի, հզորության և վճռականության գույնն է, այսինքն այն բոլոր հատկանիշների, որ օժտված է սպորտային մեքենան:
«Եթե ցանկանում ես, որ քեզ առաջնորդ համարեն, ընտրիր կարմիրը», -ասում է շուկայական ասացվածքը:
Եկեք պարզապես նշենք մի քանի ընկերություններ, որոնք օգտագործում են կարմիրն իրենց լոգոյում: YouTube, Lego, Coca Cola, Pepsi, Adobe, Toyota, Opera Browser, MasterCard, KFC, McDonald's, CNN, LG, Toshiba, Mitsubishi, Canon, RedBull, Sharp, Arsenal, Honda, Yahoo, Yandex, Chupa Chups, Xerox, Nike, Levi’s, МТС (VivaCell), Nestle, Colgate, Ferrary, JVC, Nissan.
Եվ վերջում էլ հիշենք մի քանի երկրների, որոնց դրոշում գլխավորապես առկա է կարմիրը. Ալբանիա, Ավստրիա, Կանադա, Դանիա, Վրաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Ղրզստան, Լատվիա, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Մոնտենեգրո, Մարոկկո, Չինաստան, Պերու, Շվեյցարիա, Թունիս, Թուրքիա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Վիետնամ: Էլ չենք ասում, որ գրեթե գոյություն չունի այդպիսի դրոշ, որտեղ չլինի կարմիրը…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries