A+ A A-

Հետաքրքիր փաստեր կանանց մասին

  • Խաղաղ օվկիանոսյան Տիվի ցեղի աղջիկներին ամուսնացնում են ծնվելուց անմիջապես հետո:
  • Հետաքրքիր փաստեր կանանց մասինԿանայք թարթում են իրենց աչքերը տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախ:
  • Հոնկոնգում կինը կարող է սպանել իրեն դավաճանող ամուսնուն միայն մի պայմանով` նա դա պետք է անի մերկ ձեռքերով: Ինչ վերաբերում է սիրուհուն, նրան կարելի է սպանել ինչով կնոջ սիրտը կուզի:
  • 62-ամյա իսպանացի երգչուհի Գլորիա Լասսոն հետաքրքիր ռեկորդ է սահմանել: Նա ամուսնացել է 11 անգամ: Իսկ լրագրողներին իր բազում ամուսնությունների մեծ թիվը նա բացատրում է այսպես. «Ինձ համար ամուսնությունը կարող է շարունակվել այնքան, որքան կդիմանա սերը: Իսկ սերը հարաբերական զգացմունք է»:
  • Կոլումբիայի Կալի քաղաքում կինը կարող է սիրով զբաղվել միայն իր ամուսնու հետ, ընդ որում երբ դա առաջին անգամ է լինում, աղջկա մայրը պարտադիր պետք է ներկա գտնվի արարողությանը:
  • Կոլորադոյում արգելված է համբուրել կնոջը, եթե նա քնած է, իսկ Կոննեկտիկուտ նահանգի Հարտֆորդ քաղաքում արգելված է կիրակի օրերին համբուրել կնոջը:
  • Եթե Հավայան կղզիներում հանդիպել եք ձեր երազանքների կնոջը և ցանկանում եք կենակցել նրա հետ, ավելի լավ է հետ կանգնեք ձեր որոշումից, եթե հարգում եք աղջկա ծնողներին: Եթե աղջիկը չի բոլորել 18 տարին, ապա նրա ծնողներին սպասվում է երեք տարվա ազատազրկում նրա համար, որ իրենց աղջկան թեթևամիտ են դաստիարակել:
  • Մինչև 19-րդ դարը կանացի զգեստը բավականին սահմանափակում էր կնոջ ֆիզիկական շարժունակությունը: Այսպես` XVIII դարի կանացի զգեստը թույլ չէր տալիս իջեցնել ձեռքերը: Միայն 19-րդ դարի վերջին հայտնվեցին այնպիսի զգեստներ, որոնք հնարավորություն էին տալիս հեծանիվ քշել: Անգամ Կոկո Շանելն է զգեստներ կարելիս դժվարություններ ունեցել, քանի որ մյուս մոդելյորները չէին հասկանում, թե ինչ տարօրինակ բան կա, որ կնոջ շարժումները սահմանափակ են:
  • Անգլիայում այն մարդուն, ով անծանոթ կնոջը կառաջարկի կենակցել իր հետ, սպասվում է տուգանք կամ երեք ամսվա ազատազրկում:
  • Հեռախոսի գյուտի հեղինակ Ալեքսանդր Գրահամ Բելլը երբեք չի զանգահարել իր մորն ու կնոջը. նրանք երկուսն էլ խուլ էին:
  • Անգլիացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ այն աղջիկները, ում մատնեմատն ավելի կարճ է ցուցամատից, սպորտում հաջողությունների հասնելու մեծ հավանականություն ունեն: Հետաքրքիր է` իսկ ես կարծում էի, թե սպորտում հաջողությունների հասնելու համար կարևոր է ֆիզիկական պատրաստությունը: Տերդ մեռնի, գիտություն:
  • Պարզվում է, որ կանայք միջինում ավելի լավ են ճանաչում դեմքերը, քան տղամարդիկ:
  • Ըստ հարցումների` ամենից մեծ հարգանք վայելող ժամանակակից կինը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ն է:
  • Աշխարհի ամենածեր մայրը 67-ամյա իսպանուհի մի կին է: Մարդիկ այդ տարիքում թոռներ են ունենում, իսկ ոմանք մայրանում են...{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries