Հունիս ամսվա աստղագուշակ
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
ԽոյՀունիսին խոյերին մեծ մոլորություններ են սպասվում: Դա չի նշանակում, որ անպայման խաբեության կամ դավաճանության կհանդիպեք, պարզապես պետք է զգույշ լինել: Եթե հարաբերությունների մեջ եք, զբաղվեք դրանց ամրապնդմամբ, իսկ եթե փնտրտուքների մեջ եք, ապա աշխատեք հունիսին ձեզ հանգիստ տալ:
Ցուլ
Հունիսին ցուլերը նոր հարաբերությունների մեծ ընտրություն կունանան: Դուք միայնակ կլինեք, եթե միայն ուզեք դա, քանի որ հունիսին շրջապատված կլինեք նոր ծանոթներով:
Երկվորյակ
«Ամեն ինչ կամ ոչինչ» նշանաբանը կուղեկցի երկվորյակներին ողջ ամսվա ընթացքում: Սիրային հարցերում ձգտեք շեշտը դնել հարաբերությունների զարգացման վրա: Ձեզ մեծ համբերություն և ուժ պետք կգա, սակայն դա միայն հօգուտ ձեզ է:
Խեցգետին
Հունիսին խեցգետիններին սպասվում են փոփոխություններ անձնական կյանքում: Սիրային հորոսկոպը նախատեսում է, որ այս ամիս կկարողանաք սիրահարվել այնպես, ինչպես առաջին անգամ: Նոր էմոցիաների փոթորիկը կկլանի ձեզ, սակայն աշխատեք չկորցնել ձեզ:
Առյուծ
Դժվար հունիսին երկարատև հարաբերություններ հաստատեք, եթե որոշեք ամեն ինչ զրոյից սկսել: Նախապատվություն տվեք արդեն գոյություն ունեցող հարաբերություններին: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե լավ մտածեք ձեր ամեն նոր քայլ:
Կույս
Հունիսին ուշադրություն դարձրեք ձեր հարաբերություններին: Պետք չի ոչինչ անել. ձեր փոխարեն ամեն ինչ ձեր երկրորդ կեսը կանի:
Կշեռք
Հունիսին էմոցիաները ձեզ ամբողջությամբ կկլանեն: Կարևոր չէ, թե արդյոք հարաբերությունները նոր են, թե արդեն գոյություն ունեցող: Մի խուսափեք փորձարկումներից:
Կարիճ
Հունիսին հարաբերություններում ձեզ հարաբերական դադար պետք կլինի: Պետք չի շատ պահանջկոտ լինել երկրորդ կեսի հանդեպ, և վերջապես դադարեք ղեկավարել նրանց ամեն քայլը:
Աղեղնավոր
Այս ամիս սարսափելի զգայուն կլինեք ինչպես ուրիշների, այնպես էլ ձեր սեփական կարծիքների հանդեպ: Խորհուրդ չի տրվում նախաձեռնող լինել, քանի որ կարող եք ամեն ինչ միայն փչացնել: Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում նոր հարաբերություններ սկսել:
Այծեղջյուր
Սիրային հարցերում հաջողություններ կունենաք: Եթե կռվել եք ձեր սիրելիի հետ, բարիշեք: Եթե ձեր հարաբերությունները լավ ընթացքի մեջ են, դրանք միայն էլ ավելի կլավանան: Ամենակարևորը ճակատագրին չխանգարելն է:
Ջրհոս
Սիրային հարցերում ստանձնեք նախաձեռնությունը: Դա չի նշանակում, որ ձեր երկրորդ կեսը չպետք է որևէ որոշում կայացնի, բայց դա ձեզ մոտ ավելի լավ կստացվի: Իսկ եթե դեռ հարաբերությունների մեջ չեք, սարսափելի ոչինչ չկա: Մի քիչ նախաձեռնություն, և ամեն ինչ կստացվի:
Ձկներ
Պետք չի զարմանալ, եթե ձեր երկրորդ կեսը չուզենա կիսել ձեր համաչափ կենսակերպը: Մի վախեցեք, դուք չեք բաժանվի և չեք վիճի: Պարզապես ձեր սիրելին մի-փոքր չի հասկանա ձեր չեզոքությունը:






