A+ A A-
BvlgariBvlgari-ն ստեղծել են 1884 թվականին Հռոմում, որտեղ հույն փախստական Սոտիրիո Բուլգարին բացում է իր փոքրիկ խանութը: Սոտիրիոն, ով ոչ միայն արծաթյա իրեր պատրաստելու հմտություններ ուներ, այլև մասնագիտական լավ հոտառություն, շուտով հասկանում է, որ որքան էլ լավը լինի իրը, այն չեն գնի, եթե դրա մասին ոչ ոք չիմանա: Այդ պատճառով 1905 թվականին Bvlgari-ն մոտենում է Հռոմի տեսարժան վայրերին: Իր խանութին նա տալիս է «Հնությունների խանութ» անունը: Այսպիսի բարձր անունը, որն ասոցացվում էր Դիկենսի` ժամանակի հայտնի նույնանուն գրքի հետ, գրավում էր ամերիկացի ու անգլիացի զբոսաշրջիկներին, ինչը դրդում է Bvlgari-ի տեսականու փոփոխություններին. արդեն եղած զարդերին ավելանում են ֆրանսիական ոճով քարերով զարդեր:

Կարդալ մանրամասն ...

GapGap-ը ջինսեր և առօրյա հագուստ արտադրող ամերիկյան ապրանքանիշ է, որը ներկայացնում է նաև մանկական հագուստ:

Պատմությունը

Իր հուշագրություններում ընկերության հիմնադիր Գապ Դոն Ֆիշերը գրում է, որ սեփական ապրանքանիշի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ինքը խանութում չէր կարողանում ընտրել սովորական ջինսե տաբատ: Ֆիշերը հատուկ մասնագիտություն և դիզայներ դառնալու ցանկություն չուներ, բայց հաղթողի բնավորություն ուներ: Օրինակ մանուկ հասակում լողով զբաղվելիս հաղթում էր իրենից մեծերին և ատում էր պարտությունը:

Կարդալ մանրամասն ...

Նինա ՌիչիՊատմություն

Ֆրանսիական ամենահին բրենդներից մեկը` Նինա Ռիչին, ի տարբերություն իր տարեկիցներ Շանելի ու Էլզա Սկիապարելիի, ճանաչվածություն է ձեռք բերել առանց նորաձևության մեջ հեղափոխական նորամուծությունների: Երբ 1930-ականներին էքսցենտրիկության ալիքը պատեց Փարիզը, Նինա Ռիչին հասկացավ, որ ընդհանուր ֆոնի վրա կարելի է առանձնանալ միայն նրբագեղ էլեգանտությամբ: Եվ նա նախապատվությունը տվեց գրավիչ ու անկրկնելի կանացիությանը` ոչ մի խստություն, ոչ մի շքեղություն: Նինա Ռիչի անունը հնչեց բարձր նորաձևության աշխարհում 1932 թվականին, երբ Նինան որդու` Ռոբերտի հետ Փարիզում բացեց նորաձևության իր առաջին տունը: Նա լի էր նորաձևությունը հեքիաթով լցնելու վճռականությամբ: 

Կարդալ մանրամասն ...

CacharelԿարի մեքենաների վաճառողի որդի Ժան Լյուի Անրի Բուսկեն ծնվել է 1932 թվականին Պրովանսում: Դիզայների անուն նա ձեռք է բերում 60-ականների սկզբին: Քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվելով Փարիզ` Ժան Լյուին բռնում է դեպի երազանք իր ուղին: Նա լի էր օրիգինալ գաղափարներով և մտահղացումներով:

Առաջին փորձնական հավաքածուի հաջողությունը ոգևորում է է պատանուն, և նա որոշում է հագուստի իր սեփական տունը բացել: Ուղղությանը միշտ հակառակ շարժվող Բուսկեն այստեղ էլ է ցուցաբերում իր անհատականությունը. նրան դուր չէր գալիս բրենդները հիմնադիրների անուններով կոչելու ավանդույթը և նա որոշում է իր բրենդին տալ Cacharel անունը` ի պատիվ կաշառել փոքրիկ թռչնակի, որը բնակվում է Ֆրանսիայի հարավում: 

Կարդալ մանրամասն ...

Մի բրենդի պատմություն.TissotՇվեյցարական ժամացույցների համաշխարհային Tissot ապրանքանիշի պատմությունը սկսվում է 1853 թվականից Լե Լոկլ քաղաքում: Հենց այնտեղ Շառլ Տիսսոն իր որդու հետ բացեց ժամերի արտադրությամբ զբաղվող մի փոքրիկ անհեստանոց: Այն սկզբից կոչվում էր «Շառլ Տիսսո և որդի» և հայտնի էր նրանով, որ տեղացի ֆերմերներն այնտեղ հնարավորություն ունեին ձմռանն աշխատել: 
Հինգ տարի անց Տիսսոն ճանապարհ է բռնում դեպի Ռուսաստան` այնտեղ ցուցադրելու իր ընկերության արտադրանքը` գրպանի ժամացույցները: Դրանք հսկայական հաջողություն են ունենում: 1858 թվականից Tissot ապրանքանիշը սկսում է հաջողությամբ ընդարձակվել Շվեյցարիայի սահմաններից դուրս: Սկսած 1866 թվականից` Tissot-ի հատուկ պատվիրատուն Ռուսաստանի կայսերական արքունիքն էր:

Կարդալ մանրամասն ...

Մի բրենդի պատմություն. BenettonԲենետոններն Իտալիայում երրորդ ընտանիքն են` ըստ եկամուտի: Նույնանուն ընկերության գրեթե կեսդարյա գոյատևման ժամանակ այն հասցրել է հայտնի դառնալ իր շոկային գովազդային արշավներով, երիտասարդության շրջանում հայտնի գունավոր հագուստով, որը նախկինում միայն թոշակառուներն էին կրում, ինչպես նաև սկանդալների շարքով: Բացի այդ` մինչդեռ բազմաթիվ եվրոպական ընկերություններ իրենց արտադրությունը տեղափոխել են Ասիա, որտեղ աշխատանքը շատ ավելի էժան է, Բենետոնը շարունակում է իր արտադրանքը ստեղծել Իտալիայում և հագուստին փակցնել «Made in Italy» պիտակը:

Կարդալ մանրամասն ...

DiorԼեգենդի համաձայն ապագա կուտյուրե Կրիստիան Դիորին մի անգամ գուշակում են, որ նա փառքի կհասնի կանանց շնորհիվ: Տարիներ են անցել, իսկ կանայք չեն դադարում փառքի չափաբաժիններ պարգևել Dior նորաձևության տանը: Մի քանի կրեատիվ տնօրենների փոփոխություններից և բազմաթիվ սկանդալներից հետո Dior ապրանքանիշը հավատարիմ է մնում իրեն և ֆրանսիական շքեղության:

Կարդալ մանրամասն ...

Converse1908 թվականին ձմեռային կոշիկի արտադրամասի աշխատող ամերիկացի Մարկուս Միլս Կոնվերսը որոշում է առանձին գործ սկսել ու բացում է ընտանեկան Converse ընկերությունը: Սպորտի զարգացումն ու Օլիմպիական խաղերի փառքը խթան են հանդիսանում, որպեսզի Կոնվերսը սկսի արտադրել սպորտային կոշիկներ: 1915 թվականին Converse-ը թենիսի կոշիկների հավաքածու է արտադրում, երկու տարի անց վաճառքի են հանվում All Star մարզակոշիկները, որոնք դառնում են դարի լեգենդը:

Կարդալ մանրամասն ...

River IslandRiver Island-ը աշխարհի ամենահաջողակ բրենդներից մեկն է: River Island-ի ոճն արդեն 50 տարվա պատմություն ունի` մնալով ամենաօրիգինալն ու ժամանակակիցը: Սակայն հմայքն ու նորաոճությունն այս բրենդի միակ առանձնահատկությունը չեն:
Ինչ: Տղամարդու և կանացի հագուստ (այդ թվում` դենիմ), պայուսակներ և աքսեսուարներ:
Որտեղ: Ավելի քան 300 բուտիկներ աշխարհով մեկ, այդ թվում նաև մեկն արդեն Հայաստանում:
Ինչ արժե: River Island բրենդային հագուստը միջին գնային հատվածում է:
Ի գիտություն: Թեև River Island-ն արտադրում է ամենօրյա հագուստ, մեծ ուշադրություն է դարձվում նաև երեկոյան զգեստներին: Բուտիկներում կա ամեն ինչ ինչպես արդեն առկա ոճը լրացնելու, այնպես էլ նոր ոճ ստեղծելու համար:

Կարդալ մանրամասն ...

Նաֆ ՆաֆՈ՞վ չի լսել երեք խոզուկների մասին հեքիաթը: Եվ չնայած Պարյանտ ընտանիքում նրանք երկուսն էին` Ժերարը և Պատրիկը, դա չխանգարեց իրենց հորը նրանց անվանել Նիֆ-Նիֆ և Նաֆ-Նաֆ: Եվ երբ 1973 թվականին եղբայրները որոշեցին բացել իրենց ընկերությունը, ստիպված չէին երկար մտածել: Այսպես հայտնվեցին Naf Naf ընկերությունն ու բրենդը: Այսօր Naf Naf-ը եվրոպական ամենամեծ բրենդն է, որը զբաղվում է կանացի հագուստի արտադրությամբ: 

Կարդալ մանրամասն ...

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries