A+ A A-

Մի բրենդի պատմություն. Նինա Ռիչի

Նինա ՌիչիՊատմություն

Ֆրանսիական ամենահին բրենդներից մեկը` Նինա Ռիչին, ի տարբերություն իր տարեկիցներ Շանելի ու Էլզա Սկիապարելիի, ճանաչվածություն է ձեռք բերել առանց նորաձևության մեջ հեղափոխական նորամուծությունների: Երբ 1930-ականներին էքսցենտրիկության ալիքը պատեց Փարիզը, Նինա Ռիչին հասկացավ, որ ընդհանուր ֆոնի վրա կարելի է առանձնանալ միայն նրբագեղ էլեգանտությամբ: Եվ նա նախապատվությունը տվեց գրավիչ ու անկրկնելի կանացիությանը` ոչ մի խստություն, ոչ մի շքեղություն: Նինա Ռիչի անունը հնչեց բարձր նորաձևության աշխարհում 1932 թվականին, երբ Նինան որդու` Ռոբերտի հետ Փարիզում բացեց նորաձևության իր առաջին տունը: Նա լի էր նորաձևությունը հեքիաթով լցնելու վճռականությամբ: 
1945 թվականին դիզայներները միջոցներ էին փնտրում կնոջը բարձր նորաձևության հանդեպ հետաքրքրությամբ լցնելու համար: Դրա համար Ռոբերտը գովազդային հիանալի քայլ մտածեց: Իր գաղափարին միացան ևս 40 փարիզյան մոդելյորներ: Նրանք բոլորը գրեթե 150 մոդելանոց ցուցադրություն կազմակերպեցին Լուվրի ցուցահանդեսում: Հաջողությունն աննկարագրելի էր:
Նինա Ռիչի ապրանքանիշի փառքն աճում էր: Նորաձևության տունն այնքան հայտնի էր, որ մի անգամ Էնդի Ուորհոլը նախաձեռնեց ստեղծել ցուցափեղկերի դիզայնը:

Հագուստի ստեղծումը

Որպեսզի զգեստները կանացի լինեին, Նինա Ռիչին միշտ աշխատում էր անմիջականորեն մանեկեններին հագցրած կտորներով: Նրա հագուստը միշտ դասական էր ու էլեգանտ:
Վարպետության բարձր մակարդակի համար նա անմիջապես գնահատվեց հասուն պատվիրատուների կողմից: Նինան որակի ու ոճի հոմանիշ էր նորաձևության աշխարհում: Նինա Ռիչին ձգտում էր նրան, որ իր հաճախորդուհիներն իրենց հարմարավետ զգային, սակայն միաժամանակ հիանալի տեսք ունենային:Նինա Ռիչի

Բույրեր

Ֆրանսուհու կերպարը կատարյալ չի լինի առանց Nina Ricci բույրի: Բրենդի առաջին` L’Air du Temps օծանելիքը մեծ փառք ձեռք բերեց: Կանայք դեռևս նախընտրում են այս դասական բույրը: Թվում է, թե այս օծանելիքը տարիք չունի: Nina Ricci մյուս օծանելիքները նմանատիպ հաջողություն են վայելում, իսկ դրանցից շատերն ասոցացվում են Փարիզի հետ, օրինակ Premier Jour և  Love in Paris բույրերը:
Ինչպես ասում են պարֆյումերները` նոր բույրեր ստեղծելիս նրանք հաշվի են առնում կանացի վախերը, ցանկություններն ու երազանքները: Ապա ավելացնում են մի քիչ կախարդանք ու դրական էմոցիաներ:

Ով է կրում

Nina Ricci շքեղ զգեստները հաճախ կարելի է տեսնել կարմիր գորգին: Nina Ricci բրենդից են օգտվում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սառա Ջեսիկա Պարկեր, Ամբեր Վալետա, Քերի Ռասսել, Պենելոպա Կրուզ, Ռիզ Ուիզերսպուն, Լինդսի Լոհան և այլն:

Ի մի բերելով`

Իտալական ծագմամբ ֆրանսիացի դերձակ Նինա Ռիչիին երբեք բնորոշ չի եղել ոչ սանձարձակությունը, ոչ էլ խիստ զսպվածությունը: Նրա զգեստները ռոմանտիկ են ու սեքսուալ: Մինչ այսօր Nina Ricci բրենդը ամենանրբագեղ, ռոմանտիկ ու կանացի ապրանքանիշներից է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries