A+ A A-

Մի բրենդի պատմություն. Gap

GapGap-ը ջինսեր և առօրյա հագուստ արտադրող ամերիկյան ապրանքանիշ է, որը ներկայացնում է նաև մանկական հագուստ:

Պատմությունը

Իր հուշագրություններում ընկերության հիմնադիր Գապ Դոն Ֆիշերը գրում է, որ սեփական ապրանքանիշի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ինքը խանութում չէր կարողանում ընտրել սովորական ջինսե տաբատ: Ֆիշերը հատուկ մասնագիտություն և դիզայներ դառնալու ցանկություն չուներ, բայց հաղթողի բնավորություն ուներ: Օրինակ մանուկ հասակում լողով զբաղվելիս հաղթում էր իրենից մեծերին և ատում էր պարտությունը:
Երբ Ֆիշերը որոշեց բացել առօրյա հագուստի իր խանութը, ոչինչ չէր կարող կանգնել նրա ճանապարհին: Գապ անունն ընտրեց Ֆիշերի կինը` Դորիսը: Լրիվ անվանումը Generation Gap է, ինչը թարգմանաբար նշանակում է հայրերի ու որդիների բախում: Անվանումը հետագայում կրճատվել և դարձավ պարզապես Gap: 1969 թվականին բացվեց առաջին Gap խանութը:
Սկզբից Gap-ը չուներ սեփական արտադրություն և վաճառում էր ժամանակին հայտնի Levi Strauss & Co ջինսերը: Որպեսզի գրավի դեռահասներին և երիտասարդությանը, Ֆիշերը ջինսերի հետ վաճառում էր երաժշտական սկավառակներ: 70-ականների վերջին ԱՄՆ-ում և Եվրոպայում կար ավելի քան 300 Gap խանութ:
Այդ ժամանակ էլ Ֆիշերը սկսեց մտածել սեփական բրենդի մասին: Նա օգնական նշանակեց նորաձևության բիզնեսում մեծ փորձ ունեցող Միլարդ Դրեկսլերին: Դրեկսլերը որպես նշանաբան ընտրեց «Հեշտացրու՛» հորդորը: Հավաքածուների դիզայնը և խանութների ձևավորումը, ինչպես նաև բրենդի լոգոն միշտ լակոնիկ են եղել: Gap-ը սկսում է արտադրել ոչ միայն ջինսեր, այլև վերնաշապիկներ, շապիկներ, արտաքին հագուստ և աքսեսուարներ: Gap-ը սկսում է նաև տեղադրել հագուստը ոչ միայն դարակներում, այլև կախիչների վրա:
Սակայն 21-րդ դարի սկզբին Gap-ում խնդիրներ ծագեցին: Ընդունված հավաքածուների փոխարեն Gap-ը սկսեց առաջարկել իջեցված գոտկատեղով նեղ ջինսեր և ցածր տոպեր. այս ասորտիմենտը մշտական գնորդներին դուր չեկավ: Վաճառքների ցուցանիշներն ընկան, նորաձևության քննադատները բացասական կարծիք արտահայտեցին բրենդի ողջ հավաքածուի վերաբերյալ: Նույն ժամանակ մեծ սկանդալով աշխատանքից հեռացվեց Միլարդ Դրեկսլերը, ով ժամանակին բրենդին նոր շունչ էր հաղորդել:

Ինչու ենք մենք սիրում Gap-ը

Gap-ը հաղթահարել է երբեմնի ճգնաժամն ու կրկին բարձր վարկանիշ է վայելում: Այժմ Gap-ը ներկայացնում են մոդել Անյա Ռուբիկը, դերասանուհի Լիվ Թայլորը, դիզայներ Ջորջինա Չեփմենը, ֆեշն-լրագրող Սեսիլիա Դինը:
Gap-ն այսօր, ինչպես և տարիներ առաջ, հասարակ է: Աղջիկներն ու իրենց ընկերները կարող են նույն ոճում լինել: Gap-ի դասական կերպարը հարմար է կյանքի ցանկացած իրավիճակի համար, լինի դա զբոսանք, ժամադրություն, գործնական հանդիպում, գրասենյակ, թե խնջույք:
Այսօր Gap-ն արտադրում է նաև մանկական հավաքածուներ:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries