Մի բրենդի պատմություն. Bvlgari
- Մանրամասն

Հոր գործը շարունակում են նրա երկու ժառանգները` որդիներ Կոնստանտինոն և Ջորջիոն: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո եղբայրները որոշում են հրաժարվել ընկերությանը հատուկ ֆրանսիական ոճից և ստեղծել սեփականը` հունա-լատինական կլասիցիզմի, իտալական Վերածնունդի և 19-րդ դարի լատինական ոսկերչական դպրոցի ոգով լի մի ոճ: 60-ականների սկզբին Bvlgari-ին վերջապես արժանանում է փառքի և ճանաչվածության:
Ընկերությունն արագ տեմպերով առաջ է գնում, և արդեն 10 տարի անց Bvlgari-ն բացում է իր առաջին խանութները Ժնևում, Նյու-Յորքում, Մոնտե-Կառլոյում և Փարիզում, իսկ 1977 թվականին Bvlgari Զարդերի տունը թողարկում է իր առաջին` Bulgari-Bulgari ժամը, որը դառնում է դասական:
90-ականների կեսերին, արդեն որպես ընդունված արտադրող, Bvlgari-ն սկսում է թողարկել աքսեսուարներ: Աճող մրցակցության պատճառով բրենդը նոր մարտավարություն է որդեգրում, որը հիմնված էր հաճախորդի վրա կենտրոնացվածությամբ: Երկու տարվա ընթացքում Bvlgari աշխատակիցները հատուկ թրեյնինգներ են անցնում, որոնք սովորեցնում էին քաղաքականությունն ուղղել դեպի հաճախորդը: Բացի այդ ընկերությունը մի շարք միջոցառումներ է անցկացնում, որոնցից է օրինակ Imagine-ը, որտեղ աշխատակիցները ներկայացնում էին իրենց իդեալական ընկերությունը: Ջանքերն ապարդյուն չեն անցնում. երեք տարվա ընթացքում Bvlgari-ի եկամուտն աճում է երեք անգամ, իսկ շահութաբերությունը` չորս:

Այսօր Bvlgari-ի ոճն ընդգրկում է վինտաժային զարդեր և արիստոկրատ հավաքածուներ: Բացի այդ 1998 թվականին Bvlgari-ն համաձայնագիր ստորագրեց Rosenthal ընկերության հետ սպասքի և հուշանվերների համատեղ արտադրության համար, սակայն սա դեռ ամենը չէ. 2000-ականների սկզբին ընկերությունը սկսեց հետաքրքրվել հյուրանոցային բիզնեսով և պայմանագիր ստորագրեց Luxury Group-ի հետ, որը ղեկավարում էր Ritz Carlton Hotels ցանցը: Այդ համագործակցության արդյունքը դարձավ Bvlgari Hotels & Resorts խումբը, որը զբաղվում է ողջ աշխարհում հինգ աստղանի էքսկլյուզիվ հյուրանոցների բացմամբ:
Բայց չնայած ամեն ինչի, Bvlgari-ն առաջին հերթին համարվում է ոսկերչական տուն, որն արտադրում է շքեղ ու նրբագեղ զարդեր: Շքեղություն և բարձր որակ. ահա Bvlgari-ին հատուկ երկու բնութագրիչները: Այս իտալացիների կողմից ստեղծած իրերը դասական են դառնում, իսկ մի՞թե դա չի անխոս տաղանդի արտահայտումը: