Ֆրանսիական ռեփը միշտ ինձ համար մեկ մակարդակ բարձր է գտնվել: Չգիտեմ, գուցե ֆրանսերենով ռեփն ավելի գեղեցիկ է հնչում, և մենք հասկանում ենք, որ սիրո լեզուն միայն սեր խոստովանելիս չէ, որ քաղցրահնչուն է: Իսկ պատկերացրեք հայազգի երիտասարդի, ով ֆրանսերեն ռեփ է կարդում, այն էլ այնպես, որ երբեք չես կռահի, որ նա հայ է: Երևի դա նրանից է, որ նա մեծացել է Ֆրանսիայում, մանկուց շրջապատված է եղել սևամորթներով, ում էլ պատկանում է ռեփը:Հավատքը` Ռաստաֆարիի ուսմունքին հետևող, քաղաքական հայացքները` կոսմոպոլիտիզմ, նախընտրած սպորտաձևը` (մեջբերում եմ) SEXing: Կարդում է Աստվածաշունչ և Կամասուտրա: Լսում է Bob Marley, Marley Brothers, Sizzla, Alpha Blondy, Anthony B, Groundation և այլն: Հետաքրքրությունների մեջ են մտնում սուրճը, թեյը, «Արտաշի մոտ»-ի քյաբաբը և հաշիշը: Ռաֆաել Ռաստա: Նա խոսում է ռաստամանության, բանակի և հայ աղջիկների մասին:
Ռաստամանությունը հոգեվիճա՞կ, թե՞ գիտակցված ընտրություն:
Մի անգամ մի լրագրող Bob Marley-ին հարցնում ա. «Ես ուզում եմ ռաստաման դառնալ, ի՞նչ ա պետք դրա համար անել»: Բոբն իր սիրելը խոտը թոքերը քաշելով պատասխանում ա. «You must be born again» (Պետք է նորից ծնվես): Ահա և քո հարցի պատասխանը:
Կանանց միամսյակի կապակցությամբ Լիբերալ բլոգն անակնկալ է մատուցում գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Մարտին մեր բլոգում պարբերաբար կանդրադառնանք Facebook-ի և դրա սահմաններից դուրս ամենացանկալի տղամարդկանց: Այսօր մեր հյուրն է Հովհաննես Աղաջանյանը, ում ամեն մեկս եթե ոչ ֆռենդ ենք Facebook-ում, ապա հաստատ որևէ տեղ հանդիպել ենք: Այսօր Հովոն անկեղծանում է հատուկ Liberal-ի ընթերցողների առջև:


