Facebook. Սա այն սոցիալակայն կայքն է, որին, իրավամբ, պարտական եմ. շատ ընկերներ հենց այս սոցիալական ցանցի շնորհիվ եմ ձեռք բերել: Նավակ Ճոճող. տարօրինակ անուն ազգանուն, բայց սուր կարգավիճակներ, որոնց անընդհատ հավանում ու մեկնաբանում էի: Ու այսպես, հավանելու ու մեկնաբանելուց զուտ մի քանի անգամ էլ հանդիպեցինք իրական կյանքում` տարբեր միջոցառումների ժամանակ:Երբ սկսեցի վարել «Ցանցի մարդիկ» խորագիրն առաջիններից էր Վիլենը ում ցանկանում էի ներկայացնել Ձեզ: Այնպես որ այդ օրը վերջապես եկավ ու մենք, ի վերջո, կիմաննաք , թե ինչո՞ւ է Վիլենն իր համար ընտրել այդպիսի կեղծանուն, ո՞վ է նա ֆեյսբուքից դուրս, ինչո՞վ է զբաղվում:
Կյանքում գոնե մեկ անգամ օգտագործած կլինենք Չտեսություն բառը, իսկ եթե ցանցում , ապա գոնե մեկ անգամ այցելած կլինեք Չտեսություն:Այսօր, բավական շատ նամակներից հետո որոշեցի թարմացնել այս էջը` ցանցի մարդիկ ու որպես հյուր ընդունեցի ցանցի բնակից, ցանցառ Անահիտ Վարդանյանին: Նրան մի քանի ծեծված, ջարդված հարցեր կտամ այսօր, դե գնացինք:

