A+ A A-

Ցանցի մարդիկ. Նարեկ Մամիկոնյան

Նարեկ ՄամիկոնյանՖեյսբուքյան ընկերներիս հետ յուրօրինակ ձևով եմ միշտ ծանոթանում: Նարեկ Մամիկոնյանի հետ ևս այսպես ստացվեց. Բարքեմփ Երևանի ժամանակ Նարեկը ֆեյսբուքով նամակ է գրում, թե ես արդյոք մասնակցում եմ Բարքեմփ Երևանին, պատասխանում եմ, որ այո մասնակցում եմ ու այսպես Նարեկի հետ ծանոթացանք նաև ցանցից դուրս: Սակայն այսօր մեզ հտաքրքրում է Նարեկի ցանցային կյանքը. Պատմիր`  ո՞նց ու ե՞րբ հայտնվեցի համակարգչի առջև:
Նարեկ Մամիկոնյան. Ես ծրագրավորող եմ ու հենց մասնագիտությունս ստիպեց հայտնվել համակարգչի առաջ ավելի հաճախ: Իսկ ահա 2 կուրսից համակարգիչ եմ գնել, որ տնայիններս անեմ :Ճ Դե էն ժամանակ ցանց ասվածն իմ համար mail.ru armenia dly druze-ին : Այդ ժամանակ ինտերնետը ը Dial Up էր ու շատ դանդաղ:

Փաստորեն դա ես հիշում, իսկ չաթե՞րը, ինչի՞ մասին էիր խոսում առաջ, այսօր ինչի՞ մասին ես խոսում:

Նարեկ Մամիկոնյան. էն ժամանակ  ,թե տարիքից էր,  թե չգիտեմ ինչից , հիմնականում աղջիկ էինք «կպցնում» :ՃՃՃ իսկ հիմա դե տարատեսակ . յուրաքանչյուր ինձ հետաքրքրող թեմայի մեջ մտնում եմ :Ճ

Այ ի՞նչ ես նկատել, ի՞նչ է փոխվել հայկական արմնեթում:

Նարեկ Մամիկոնյան. հայկական արմնեթում  առանձնապես բան չի փոխվել, պարզապես մարդիկ ինտերնետի տարածմանը զուգահեռ սկսել են ավելի շատ ռեսուրսներից օգտվել,
թե մի ժամանակ մի քանի կայքից էին օգտվում հիմա տարատեսակ կայքեր են այցելում:

Մի օր էլ Մարկ Ցուկերբերգը բացեց Ֆեյսբուքն ու հայերը այստեղ ունեցան իրենց համայնքը, ե՞րբ ես գրանցվել ֆեյսբուքում:

Նարեկ Մամիկոնյան. ankakh.com օրաթերթում web master էի աշխատում 2009 թվականին մեր լրագրողները իրենց նյութերը տարածում էին ֆեյսբուքում: Մի օր էլ հարցրեցի, թե դա  ի՞նչ կայք է , ընկերներիցս մեկը բացատրեց – բացատրեց, վերջում ասեցի , որ ավելի լավ է գրանցվեմ ու ես փորձեմ: Էտ ժամանակ օդնոկլասնիկում էլ էի գրանցված, բայց երբ սկսեցի ֆեյսբուքից  օգտվել , օդնոկլասնիկ կայք քիչ-քիչ էի մտնում, որովևտև մակարդակային մեծ տարբերություններ կար ու քիչ էինք ֆեյսբուքում էտ ժամանակ:Ճ Հենց այդ ժամանակ նոր էր դեռ ձևավորվում ֆեյսբուքահայությունը:

Ըհը, հիմա ինչպիսի՞ն է ֆեյսբուքը. ես հաճախ եմ ասում, որ ֆեյբուքում հանգիստ Նարեկ Մամիկոնյաննստել չկա բոլորը ինչ-որ բան են անում: 

 
Նարեկ Մամիկոնյան. Հիմա շատ են սկսել որպես գործիք օգտագործել , գովադներ անելու համար:Նախ դա է  նյարդայնացնում, լիքը «զիբիլ» կա՝ անպետքական պոստեր , ու անորակ նորություններ, քիչ են մնացել էն մարդիկ, ում կարելի է իսկապես հետևել , լավ է,  որ ֆեյբուքում տալիս է այդ հնարավորությունը ում հետևես:Ճ

Ֆեյսբուքահայ քեզ համարո՞ւմ ես...

Նարեկ Մամիկոնյան. Անպայման:

Ի՞նչ պետք է ունենա կամ անի մարդ, ով ուզում է մտնել այս համայնք. աջ ու ձախ լայքի՞:

Նարեկ Մամիկոնյան.  Ոչ, առաջի հերթին հայատառ թող գրի, ամենակարևորը դա է, իսկ թե ում կլայքի, ում ` ոչ, դա արդեն իր գործն է և մնացածներին քիչ է հետաքրքրում:

Իսկ  քեզ հաճա՞խ են դիմում, զուտ մասնագիտական առումներով, ինչ -որ ծրագրային օգնության համար:

Նարեկ Մամիկոնյան. Շատ հաճախ, ում ինչով կարողանում եմ օգնում եմ, իսկ ում չեմ կարողանում, փորձում եմ այնպիսի մարդու խորհուրդ տալ ով կարող է օգնել :Ճ

Նարեկ , նշիր հինգ կայք ուր հաճախում ես գրեթե ամեն օր:

Նարեկ Մամիկոնյան. facebook,google,tert.am,youtube.com,imusic.am:

Մի քիչ պատմիր, ինչո՞վ ես զբաղվում ցանցից դուրս:

Նարեկ Մամիկոնյան. Ցանցից դուրս աշխատում եմ ու սովորում, չնայած աշխատանքս երբեմն ցանցի հետ է կապված, երբ համակարգչի մոտ չեմ , ու ազատ ժամանակ եմ ունենում, փորձում եմ ընկերնեիս հետ անցկացնել, կամ քայլել պարզապես:

Ցանցում քեզ ճանաչողները կարող են պնդել, որ դու ակտիվ ես, բայց իրականում շատ հանգիստ մարդ ես. որտե՞ղ ես քեզ հարմար  զգում, ցանցում, թե՞ ցանցից  դուրս:

Նարեկ Մամիկոնյան. իրականում նայած ժամանակ եմ ակտիվ թե'  ցանցում , թե' ցանցից դուրս, կախված հոգևիճակից :Ճ Լինում է ինչ- որ ժամանակահատված , որ կարող է ես շաբաթներով ոչ մի գրառում  չգրեմ: Լինում է նաև այնպես,  որ կարող է օրվա մեջ 10 գրառում  գրեմ
 

Ինչպիսի՞ն է լինում հոգևիճակդ և ի՞նչ է պետք , որ այն լավ լինի:ՃՃՃ

Նարեկ Մամիկոնյան.  Դե հիմանակնում դա կախված է առօրյա կյանքից, ու իր մեծ ու փոքր խնդիրներից:Հիմնականում գրում եմ այն ժամանակ, երբ  ընկճված եմ լինում , ինչ- որ բանից , կամ հակառակը,  երբ շատ ուրախ եմ լինում, իսկ երբ միջինն է` չեմ գրում :ՃՃՃ

Երբևէ՞ քո անունը որոնել ես որոնողական համակարգերում:

 
Նարեկ Մամիկոնյան. անպայման, հաճախ եմ որոնում :Ճ Մի ժամանակ առաջինը մեր itsocial.pcnews.am բլոգի էջս էր բերում, իսկ այժմ Ֆեյսբուքիս էջն է առաջին հորիզոնականում ու G+ -ի:

Դա ի՞նչ նշան է , ինքնասիրահարվածությո՞ւն, թե այդպես էլ պետք է լինի:

Նարեկ Մամիկոնյան. կարելի է ասել զուտ մասնագիտական հետաքրքրություն իմ հանդեպ:ՃՃ
Նարեկ Մամիկոնյան
Դպրոցը` Երևանի համար 27 դպրոց:
Համալսարան` Պոլիտեխնիկ, Ինֆորմատիկայի պետական քոլեջ
Սիրելի ատահայտություն` շատ ունեմ դրա համար ոչ մեկը հիմա չեմ հիշում :Ճ
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries