A+ A A-

Վիլեն Գաբրիելյան. Ազատության հրապարակում Նավակ Ճոճողը

Վիլեն ԳաբիելյանFacebook. Սա այն սոցիալակայն կայքն է, որին,  իրավամբ,  պարտական եմ. շատ ընկերներ հենց այս սոցիալական ցանցի շնորհիվ եմ ձեռք բերել: Նավակ Ճոճող. տարօրինակ անուն ազգանուն, բայց սուր կարգավիճակներ, որոնց անընդհատ հավանում  ու մեկնաբանում էի: Ու այսպես, հավանելու ու մեկնաբանելուց զուտ մի քանի անգամ էլ հանդիպեցինք իրական կյանքում` տարբեր միջոցառումների ժամանակ:
Երբ սկսեցի վարել «Ցանցի մարդիկ» խորագիրն առաջիններից էր Վիլենը ում ցանկանում էի ներկայացնել Ձեզ: Այնպես որ այդ օրը վերջապես եկավ ու մենք, ի վերջո, կիմաննաք , թե ինչո՞ւ է Վիլենն իր համար ընտրել այդպիսի կեղծանուն, ո՞վ է նա ֆեյսբուքից դուրս, ինչո՞վ է զբաղվում: 

- Փաստորեն Վիլեն Գաբրիելյանը Նավակ է ճոճում Ազատության հրապարակում, իսկ ի՞նչ ես անում ֆեյսբուքում:

- Նախ շնորհակալություն քեզ Անի ջան,  կյանքիս մեջ առաջին հարցազրույցն է, վախենամ ուղակի «զվեզդ» բռնեմ... Այո',  Վիլեն Գաբրիելյանը Նավակ է Ճոճում Ազատության Հրապարակում և ոչ միայն, այդ թվում նաև Ֆեյսբուքում, բայց Ազատության Հրապարակի շեշտադրումը նրա համար եմ արել, որ դա այն վայրն է, որտեղից վերջ ի  վերջո, ժողովրդի ճնշման ներքո,  ՀՀ- ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, այլ ոչ թե` ընտրական տեղամասում, ցավոք սրտի:

- Ինչպե՞ս ընտրեցիր քո կեղծանունը: Դա հատուկ ֆեյսբուքի համա՞ր ես ընտրել:

-Նավակ Ճոճող անունը մտքիս շուտ է եղել, բայց դա ես չեմ հորինել, Ռուսաստանում բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ իրանց ծավալած գործնեությունը անվանում են раскачиваю Лодку, և մի օր կարդացի թատերագետ  Արա Նեդոլյանի հարցազրույցը, կարող եմ  անգամ օրը ասեմ` 20.11.2011թ, որտեղ ինքը ասել էր, որ մենք բոլորս գտնվում ենք մի Նավակի մեջ, և Էվրիկա... այդպես էտ պահից սկսված դարձա Նավակ Ճոճող: Այո',  դա հատուկ Ֆեյսբուքի  համար էի ընտրել, ֆեյսբուքն  ու ռեալ կյանքը ամեն դեպքում իրար հետ շատ կապակցված են, շատերն  արդեն Ֆեյսբուքից դուրս էլ Ճոճող են ասում:

- Մի քիչ քո մասին պատմիր:Վիլեն Գաբիելյան

- Ծնվել եմ 1983թ, օգոստոսի 25 –ին մի հրաշալի քաղաքում, որի անուն է Բաքու: 1988թ հայտնի դեպքերից մի փոքր շուտ տատիկիս հետ տեղափողվել եմ ք.Պոդոլսկ (դա գյուղ չի, պոդմոսկովյա է...),  որտեղ բնակարան ենք գնել, հետո մեր ընտանիքի մնացած անդամները միացել են մեզ  ու այդպես  սկսել է  քոչվոր  կյանքը, Մոսկվա-Երևան-Մոսկվա, իսկ 1997 թվականից սկսված ես , ընդիմշտ,  տեղափոխվեցի Հայաստան ու բնակվում եմ այստեղ: Այստեղ մի կարևոր բան եմ ուզում ասել , 1991թ մայրս մեր Պոդոլսկի բնակարանը  փոխարինել է  Երևանում  Նոր-Նորքի զանգվածում բնակարանի հետ, տենց դեպքեր էն ժամանակ դժվար թե լինեին:

-  Անցնենք սոցիալական ցանցերին: Ի՞նչ կասես սոցիալական ցանցերի մասին, դու ունե՞ս կախվածություն:

- Սոցիալական ցանցը, որքան վատ բան է այնքան էլ լավ, նայած թե ոնց ես ու ինչ նպատակով ես գործնեություն ծավալում, ինչ վերաբերվում է կախվածության`  անշուշտ ունեմ:

- Նշի'ր հինգ կայք ուր հաճախում ես գրեթե ամեն օր:

-Եթե այդ  հարցը մի 6 ամիս առաջ տայիր,  կպատասխանեի, բայց հիմա անկեղծ  եմ ասում, ոչ մի կայք չեմ մտնում ընդհանրապես:

- Ցանցում քեզ ճանաչողները կարող են պնդել, որ դու ակտիվ ես, բայց իրականում շատ հանգիստ մարդ ես. /որքան ես եմ հասցրել նկատել/ որտե՞ղ ես քեզ հարմար զգում, ցանցում, թե՞ ցանցից դուրս:

- Այո',  ճիշտ ես նկատել, իրականում ես հանգիստ եմ ամենուրեք, բայց հանգիստ եմ այնքան ժամանակ մինչ հագիստ եմ... ՀՀ-ում չկա տենց վայր, իսկ Հայկական Ֆեյբուքն էլ է , ՀՀ- ի վայրերից մեկը, որ ես ինձ հարմար չզգամ, այլ հարց է,  թե այդ  հարմարը համարյա երբեք չի լինում լավ, քանի որ , չեմ կարող ինձ լավ զգալ ընդեղ, որտեղ ամեն ինչ վատ է:

- Ցանցից օգտվելու կանոններ ունե՞ս դու: 

-Ցանցից իմ հիմնական օգտվելու կանոները  երկուսն են`
  • Ոչ մեկին բլոկ չեմ անում, ով ուզում է  լինի ,
  • Ոչ մեկին չեմ վիրավորում, բայց այս մեկը մեկ-մեկ բացառություներ է ունենում...

- Ի՞նչ հարցեր ես բարձրացնում ֆեյսբուքում, ի՞նչ կարծիք ունես ֆեյսբուքահայերի մասին, ովքե՞ր են քո ընկերները ֆեյսբուքում:

- Հիմնականում քաղաքական, բայց որ մարդկանց չձանձրացնեմ, նաև ուրիշ մտքեր եմ գրում և պլագիատ անում... որ մի քիչ էլ,  ամեն դեպքում,  անկախ ամեն ինչից,  պոզիտիվ լինի... Ընկերներս Ֆեյսբուքում շատ են և տարբեր են, բազմազան են...:), բայց մի ընկեր ունեմ, որը իմ համար ընկերների ընկերնա, քանի որ ինքը իմ ընկերն է եղել, դեռ Ցուկերբերգի գլուխգործոցից առաջ, մենք իրար հետ դեռ էէէէն ժամանակներ ենք «վոյեվատ» արել...
Դպրոցս` էս խառը պատմությունն է  :))) առաջին դասարան գնացել եմ Ռուսաստանում, երկրորդը`  Երևանում, երրորդը`  նորից Ռուսաստանում, 4-5 , ինչ-ինչ պատճառնեռով ընդհանրապես չեմ հաճախել, հետո 6-7 էլի Ռուսաստան, իսկ մնացածը Երևանում  համար 62 միջնակարգ դպրոցում, որտեղ  էլ ավարտել եմ:
Համալսարանս` Ընդունվել եմ (ստեղ պարտադիր շեշտում եմ սեփական ուժերով), Երևանի Մխիթար Հեռացու անվան Պետական Բժիշկական Համալսարան, որը մենք , տնեցիներով,  բարեբախտաբար ավարտել ենք...:)))
Սիրելի արտահայտությունս` Չեմ ասի ցենզուրայից դուրս է...:))), եթե անկեղծ ասեմ,  իսկապես հենց ցենզուրայից դուրսն է, իսկ ցենզուրայից ներսինը, երևի թե լատիներեն մի ասածվվածք, In vino veritas, բայց , առաջինը ավելի հաճախ եմ օգտագործում...
Սիրելի գիրքս` Շերլոք Հոլմսը, Պուարոն և կոնտրաստի համար Սպարտակը :
Հ.Գ. Շնորհակալություն հայտնենք Վիլենին անկեղծ զրույցի համար ու ասեմ, որ  ի'մ սիրելի ֆեյսբուքի ընկեր, գուցե հաջորդը քո ներկայանալու հերթը լինի: Սպասիր ինձ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries