A+ A A-

Շնորհավոր մարտի 8

Շնորհավոր մարտի 8Ծագել է այս տոնը որպես կանանց իրավունքները պաշտպանելու օր: 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի և կոշիկի ֆաբրիկաների բանվորուհիները ցույց էին կազմակերպել: Նրանք 10-ժամյա աշխատանքային օր էին պահանջում, լուսավոր և չոր աշխատանքային տարածքներ և տղամարդկանց աշխատավարձին հավասար վարձ: Այդ ժամանակ կանայք օրական 16 ժամ էին աշխատում և չնչին վարձատրություն ստանում: Երկարատև ճառերից հետո տղամարդկանց հաջողվել էր հասնել 10-ժամյա աշխատանքային օրվա: ԱՄՆ-ի բազմաթիվ ձեռնարկություններում բացվել էին արհմիություններ: Իսկ 1857 թվականի մարտի 8-ից կանայք ևս անդամակցեցին այդ կազմակերպություններին: Այդ օրը նյույորքցի բազմաթիվ կանայք ցույցի էին դուրս եկել` պահանջելու նաև ընտրական իրավունք:
1910 թվականին Կոպենհագենում կայացած Սոցիալիստ կանանց միջազգային հանձնաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը հռչակել կանանց միջազգային օր: Սա կոչ էր աշխարհի բոլոր կանանց միանալ հավասարության համար պայքարին: 1911-ին այս տոնն առաջին անգամ, թեև մարտի 19-ին, նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: Այդ ժամանակ ավելի քան միլիոն կանայք և տղամարդիկ մասնակցեցին ցույցերի: Ընտրելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից բացի կանայք ձգտում էին նաև գործարարությամբ զբաղվելու իրավունքի:
Հետո նշվեց 1912 թվականի մայիսի 12-ը: Ռուսաստանում կանանց միջազգային օրը նշեցին 1913 թվականին Պետերբուրգում:
Հետաքրքրական է, որ հին Հռոմում դեռ վաղնջական ժամանակներից դեռ կանանց տոն կար: Շնորհավոր մարտի 8Հատուկ օր կար, երբ կանայք նվերներ էին ստանում իրենց ամուսիններից, իսկ ստրկուհիները ազատ օրվա նման մի բան էին ունենում. տանտիրուհիները նրանց այդ օրը թույլ էին տալիս չաշխատել: 
Կանանց միջազգային օրն ավելի շատ տոնվում էր Սովետական միությունում, որտեղ այն սովետական իշխանության դեռ առաջին օրերից ընդունվեց որպես պաշտոնական տոն: Տոնը ռոմանտիկայով չէր փայլում, քանի որ այդ ժամանակ այն համարվում էր ողջ աշխարհի աշխատավորուհիների և գյուղացի կանանց աշխատանքային ուժերը ստուգելու օր:
1965 թվականից մարտի 8-ը ԽՍՀՄ-ում ոչ աշխատանքային օր հռչակվեց: 1977 թվականից տոնն իսկապես միջազգային հռչակվեց: Այդ տարի ՄԱԿ-ը կոչ արեց բոլոր երկրներին ընդունել մարտի 8-ը որօպես կանանց իրավունքների պաշտպանության օր:
Սովետական միության փլուզումից հետո կանանց միջազգային օրը շարունակում են տոնել բազմաթիվ երկրներում. Ռուսաստան, Ադրբերջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդավիա, Տաջիկստան, Ուկրաինա, Բելոռուսիա, Ուզբեկստան, ինչպես նաև Հայաստան:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries