A+ A A-

Դիակը մանեկենի տեսքով

La PascualitaԱռեղծվածային պատմություններին կարելի է տարբեր կերպ վերաբերվել. վախենալ, հետաքրքրություն ցուցաբերել կամ էլ թերահավատորեն մոտենալ: Թվում է, թե ամենաանսովոր բաներն արդեն տեղ են գտել գոթական ֆիլմերում և գրքերում, սակայն մեր օրերում դեռ կան գաղտնիքներ, որոնք չեն դադարում զարմացնել ու ապշահար անել մարդկանց: Այդպիսի առեղծվածային պատմություններից մեկը կապված է La Pascualita մանեկենի հետ, որ «ապրում է» հարսանյաց սրահի ցուցափեղկում 1930 թվականից: Մեքսիկայի Չիչուաուայ քաղաքի բնակիչների շրջանում լեգենդ է պտտվում, թե այդ մանեկենն իրականում խանութի տիրոջ մահացած աղջկա լավ պահպանված դիակն է:
Ինչպես պատմությունն է հավաստում` մանեկենը հայտնվել է ցուցափեղկում 1930 թվականին մարտի 25-ին: Իդեալական դիմագծեր ունեցող գեղեցիկ աղջիկը գրավում էր բոլոր անցորդներին, մինչև մարդիկ չսկսեցին նմանություն գտնել նրա և , Pascuala Esparza խանութի տիրոջ աղջկա մեջ: Pascuala-ի դստեր հետ ողբերգական պատմություն էր եղել. հարսանիքի օրն աղջիկը մահացել էր Սև այրի ցեղատեսակի սարդի կծելու արդյունքում: Ողբերգությունը նոր էր պատահել, դրա մասին դեռ բոլորը խոսում էին, ուստի քաղաքի La Pascualitaբնակիչները միանգամից որոշեցին, որ սգավոր հայրը որոշել է այդպես անմահացնել սեփական աղջկա մարմինը` այն մանեկենի վերածելով: Pascuala Esparza-ն ամեն կերպ փորձում էր հերքել խոսակցությունները, սակայն շշուկները միանգամից տարածվեցին, և արդեն ուշ էր:
Տարիների հետ աղջկա անունը մոռացվեց, և նրան սկսեցին դիմել հոր անունով` La Pascualita: Այսօր աղջկան տեսնելու են գալիս Հարավային Աֆրիկայից, ԱՄՆ-ից և Եվրոպայից բազմաթիվ զբոսաշրջիկներ: Չնայած բազում տարիներ են անցել, մանեկենը գրավում է անցորդներին իր գեղեցկությամբ և անհավանական բնականությամբ: Շատերը հավաստիացնում են, որ La Pascualita-ի աչքերն ամենուր հետևում են խանութի հաճախորդներին, իսկ վաճառողներն երկու շաբաթը մեկ մանեկենի զգեստը փոխելիս վախով փակում են վարագույներն ու արագ զգեստափոխում նրան: Ասում են, որ աղջկա ոտքերի վրա անգամ կարելի է տեսնել նրա երակների վարիկոզային լայնացումները:
Ամեն դեպքում շատերը կարծում են, որ սա հատուկ PR քայլ է խանութի կողմից հաճախորդներին և զբոսաշջիկներին գրավելու համար, թեև ո՞վ գիտե: Գուցե Pascuala Esparza-յի խանութում իսկապես այսքան տարի կենդանի դիակ է դրված…
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: