Աշխարհի ամենաթանկ սիգարները
- Մանրամասն
- Հեղինակ Անի Սմբատյան
Սիգար. Կուբայում արտադրված սիգարի մեկ տուփի միջին արժեքը 200-500 դոլար է: Սակայն կան սիգարներ, որոնց գինը հատում է տասնյակ հազար դոլարների սահմանը: Յուրաքանչյուր տարի երկու անգամ` մայիսին և նոյեմբերին , սիգարի սիրահարները հավաքվում են Լոնդոնի Christie's աճուրդի սրահում, որտեղ վաճառքի է հանվում բազում սիգարներ, և հենց այդ աճուրդի սրահներում են, որ մարդիկ ոչ մի գումար չեն խնայում ու գնում են աշխարհի ամենաթանկ սիգարներները ու ռեկորդներ սահմանում: Այսօր կներկայացնենք աշխարհի ամենաթանկ 6 սիգարները, որոնք գնվել են Christie's աճուրդի սրահում: Աշխարհի ամենաթանկ սիգար 6. Partagas 150th Aniversario Humidor: Արտադրող` Պարտագաս, Կուբա: Արժեքը` 22.000 դոլար: Այս սիգարը թողարկվել է 1995 թվականին Պարտագաս սիգար արտադրող ընկերության 150 –ամյակին: Գեղեցիկ փայտե տուփ` 150 սիգարներով, որոնք երեք չափի են: Այս սիգարը առանձնանում է իր համով ու բույրով:
Աշխարհի ամենաթանկ սիգարը 5. 1492 Humidor: Արտադրող` Կուբա: Արժեքը` 23.000 դոլար: Այս սիգարը թողարկվել է Կոլումբոսի կողմից ԱՄՆ-ի հայտնաբերման 500-ամյակին նվիրված: Թողարկվել է սահմանափակ թվաքանակով` 501 տուփ: Յուրաքանչյուր տուփում կա 50 տարբեր համի սիգարներ: Այս սիգարների առաջին գնորդներից է եղել Ֆիդել Կաստրոն, իսկ վերջին տուփերից մեկը գտնվում է Կուբայի մայրաքաղաքի` Հավանայի, Ծխախոտի ազգային թանգարանում: Christie's աճուրդի ժամանակ մի երջանիկ գնորդ այն գնեց 23.000 դոլարով:


Աշխարհի ամենաթանկ սիգարը 4. Partagas Churchill 1973. Արտադրող` Պարտադաս, Կուբա: Արժեքը` 24.000 դոլար: Բոլորիս համարել գաղտնիք չէ, որ Ուինսթոն Չերչիլը սիգարի սիրահար է եղել: Հենց նա էր, ով հայտարարեց. «Խլեք ինձնից իմ սիգարը, և ես ձեզ կհայատարարեմ պատերազմ»: Սակայն ոչ բոլորին է հայտնի որ բրիտանացիներն են համարվում սիգարի սիրահարներ: Եվ քանի որ Բրիտանիայում է անց կացվում Christie's աճուրդը, ուստի Churchill 1973-ը թողարկեց սահմանափակ թվաքանակով սիգարներ, որն այս աճուրդում վաճառվեց 24.000 դոլարով:
Աշխարհի ամենաթանկ սիգարը 3. Davidoff 80: Արտադրող Դավիդով, Շվեցարիա:Արժեքը` 26,4.000 դոլար: Այս սահմանափակ թվաքանակով սիգարը թողարկվել է 1986 թվականին, նվիրված Դավիդովի «Zino» ապրանքանիշի 80-րդ ամյակին:
Աշխարհի ամենաթանկ սիգարը 2. Trinidad Diplomatic: Արտադրող ` Կուբա: Արժեքը` 26,4.000 դոլար: Այս սիգարները արտադրվել են ոչ վաճառքի համար: Այն նվիրվում է հանրահայտ մարդկանց, ովքեր կայցելեն Կուբա: Այս սիգարներ տուփից նվիրվել է նաև սիգարի սիրահար Ֆիդել Կաստրոյին: Այս սիգարների տուփերից մեկը 1999 թվականին Christie's աճուրդում վաճառվեց 26,4.000 դոլարով և համարվեց աշխարհի ամենաթանկ երկրոդ սիգարը:
Աշխարհի ամենաթանկ սիգարը 1. Cohiba 30th Aniversario Humidor Double Robustos: Արտադրող ` El Laguito, Կուբա: Արժեքը ` 28,6.000 դոլար: Արտադրվել է 1996 թվականին, ընդհամենը 100 տուփ` էլիտար սիգարի սիրահարների համար: Այս սիգարն ունի բացառիկ համ: Այն պատրաստել է սիգարի ամենահայտնի ձեռքը` Նորմա Ֆերանդեսը: Նա մինչ այժմ վաճառված ամենաթանկ սիիգարն է աշխարհում:











