A+ A A-

Աստղերը նախկինում և հիմա

Աստղերը նախկինում և հիմաԵրիտասարդության ուժ, պատանեկության հմայք… Այս աստղերի համար «երիտասարդ օրերը» անցյալում են, սակայն նրանք չեն հուսահատվում: Նրանք ապացուցում են, որ տարիքի հետ հնարավոր է ավելի գեղեցիկ, էլեգանտ ու երիտասարդ երևալ: Նայում ենք և սովորում: 
Ջենիֆեր Լոպես, 42 տարեկան
Կար ժամանակ, որ Ջենիֆեր Լոպեսը երթևեկում էր մետրոյով և երազում էր ինչ-որ լավ երգչուհու տեսահոլովակում նկարահանվել: Եվ թող փոփ-դիվան ասի, որ ինքն էլի հին Ջենին է մնացել, բայց բոլորս տեսնում ենք, որ նա նախընտրել է մոռանալ այնպիսի բաների մասին, ինչպիսիք են մետրոն, մուգ շրթներկը, որ նրան քսան տարի մեծացնում էր, ինչպես նաև մաշկի բնական գունատությունը: Դրանց փոխարեն հիմա մշտական ոսկե արևայրուքը, կիսաթափանցիկ փայլ-շրթներկն ու մեղրագույն վարսերն են: Բրավո,  Ջենիֆեր:

 

Մեգան Ֆոքս, 25 տարեկան

Նա չէր կարող չընդգրկվել մեր ցուցակում: Բազում տարիներ Մեգանը համառորեն պնդում է ողջ աշխարհին, որ վիրահատական դանակը մոտ անգամ չի գնացել իր դեմքին: Պարզապես առաջարկում ենք համեմատել այս երկու լուսանկարները: Գլխավորն այն է, որ նա հիմա հիանալի տեսք ունի. դեմքն ավելի նրբիկ է, հոնքերը լայնացել են, իսկ թարթիչները` խտացել: Եվ ոչ մի արևայրուք, որ ինչպես Մեգանն է ասում, ծերացնում է:
Մեգան Ֆոքս 

Վիկտորիա Բեքհեմ, 38 տարեկան

Երկրագնդի ամենահայտնի ֆուտբոլիստի կինը խոստովանում է, որ երբեք չի հավանել ինքն իրեն: Ոմանց ներքին բարդույթները մղում են ինքնակործանման, մյուսներին էլ, ընդհակառակը, ստիպում են ինքնակատարելագործվել: Իր ներկա տեսքին հասնելու համար Վիկտորիան շատ է տանջվել. նա ստիպված է եղել մեծացնել, ապա կրկին փոքրացնել կրծքերը, արհեստականորեն աճեցնել մազերն այն աստիճանի, որ դրանք սկսեն թափվել, ապա կարճ կտրել ու գունաթափել դրանց: Փորձարկումների և սխալների շնորհիվ Վիկին հասկացավ, որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Ոչ մի բաց զգեստ, մազերի աննորմալ գույն, վառ դիմահարդարում: Հայտնի սպորտսմենի կնոջը, չորս երեխաների մորն ու հաջողակ դիզայներին այդ ամենը պետք չէ: 
Վիկտորիա Բեքհեմ 

Քեյթ Ուինսլեթ, 36 տարեկան

Տիտանիկի 3D պրեմիերայի ժամանակ Քեյթ Ուինսլեթը արդարացի հաղթանակ էր տոնում: 15 տարի առաջ նույն կարմիր գորգին նա այդքան էլ շքեղ տեսք չուներ: «Տարօրինակ բան է այս կյանքը: Այն ժամանակ Լեոն նիհար էր, ես` լիքը, իսկ հիմա ընդհակառակն է»,- հարցազրույցի ժամանակ կատակել էր Քեյթը: Եվ իրոք, ժամանակի հետ Քեյթը միայն գեղեցկացել ու եիտասարդացել է: «Կինը ծաղկում է, երբ սիրված է և շրջապատված է տղամարդկանց ուշադրությամբ»:
Քեյթ Ուինսլեթ, 36 տարեկան 

Եվա Մենդես, 38 տարեկան

Մի քանի տարի առաջ Եվա Մենդեսը հրաժեշտ տվեց խոպոպներին, վարդագույն դիմափոշուն և ընդգծված ստորին կոպին: Ինչպես բոլորս գիտենք` կարևորը ժամանակին կանգ առնելն է: Այսօր Եվան ավելի երիտասարդ տեսք ունի, քան, ասենք, 10-15 տարի առաջ: Դրան նպաստել են մազերի երանգի փոփոխությունն ու, ինչպես Եվան է խոստովանում, մսի օգտագործումից հրաժարումը: Բացի այդ` նա օրական երեք լիտրից ավել ջուր է խմում, որպեսզի մաշկը փայլի:
Եվա Մենդես, 38 տարեկան
 

Քելլի Օսբորն, 27 տարեկան

Հիանալի օրինակ, թե ինչպես աղջիկը կարող է փոխվել` չդավաճանելով ինքն իրեն: Անգամ մազերն է նախկինի պես վարդագույն ներկում, աչքերն էլ նախկինի պես վառ ընդգծված են, սակայն հիմա դիմահարդարման համար պատասխանատու են մասնագետները: Վարսահարդարման համար նույնպես: Ինչպես խոստովանում է Քելլին` փոխվել իրեն ստիպել է նախկին «ընկերուհի» Քրիստինա Ագիլերան, ով նախկինում ձեռք էր առնում աղջկան գիրության համար: Ինչպես ասում են` ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:
.
 Քելլի Օսբորն, 27 տարեկան
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: