- Մանրամասն
-
Հեղինակ Mari Love
- Եթե մտածում եք, որ սպանել եք հրեշին, երբեք մի կռացեք` ստուգելու համար, թե արդյոք
նա մահացել է, թե ոչ:
- Երբեք բարձրաձայն կախարդական խոսքեր մի ասեք: Անգամ կատակով:
- Եթե ձեր ավտոմեքենան փչացել է, պետք չի օգնության համար գնալ մոտակա լքված տունը:
- Պետք չի նկուղ փնտրել, հատկապես եթե լույսերն անջատվել են:
- Ճգնաժամային իրավիճակում ընկերներից մեկը հաստատ կառաջարկի թիմերի բաժանվել: Պետք չի:
- Որպես կանոն պետք չի գլուխկոտրուկներ ջարդել, որոնք դուռ են բացում դեպի դժոխք:
- Մի կանգնեք գերեզեմանների մոտ, վրա, կողքին:
- Եթե փնտրում էիք, թե ինչն է տարօրինակ աղմուկ հանում և արդյունքում պարզել եք, որ դա ընդամենը կատուն է, առանց վարանելու լքեք այդ վայրը, եթե ձեր կյանքը թանկ է ձեզ համար:
- Եթե կենցաղային տեխնիկան, այդ թվում` խոհանոցային կոմբայնը, միանում է ինքն իրեն, ապա անհապաղ տեղափոխվեք:
- Պետք չի մեռելներից ինչ-որ բան վերցնել:
- Եթե փախչում եք հրեշից, ապա պատրաստ եղեք, որ առնվազն երկու անգամ սայթաքելու եք և վայր ընկնելու: Հիշեք նաև, որ անգամ եթե հրեշը դանդաղ է առաջ գնում, նա միևնույն է կհասնի ձեզ:
- Եթե ձեր ուղեկիցները հանկարծ սկսում են իրենց տարօրինակ պահել, օրինակ տհաճ ձայներ են արձակում, արձագանքում են արյանը, նրանց աչքերը փայլում են կամ մաշկը պատվում է բրդով, ապա որքան հնարավոր է արագ փախեք նրանցից:
- Եթե հեռու մոլորակի վրա եք և ձու հիշեցնող ինչ-որ բան եք գտել, ապա հանգիստ թողեք դրանց:
- Եթե ձեր ինքնաթիռի անձնակազմից մեկն իր վրա կամ իր մեջ ինչ-որ տարօրինակ էակ է հայտնաբերել, նրան չթողնեք կրկին ներս մտնել ինքնաթիռ: Նա ամեն դեպքում արդեն դիակ է:
- Եթե ձեր հետևից ինչ-որ զզվելի բան է վազում, ապա հիշեք, որ անգամ ամենավստահելի ավտոմեքենայի շարժիչը երբեք միանգամից չի միանում:
- Ձեզ օգնության շտապող մարդիկ սովորաբար ճանապարհին մահանում են: Ուստի պատրաստ եղեք, որ ամենաանսպասելի պահին կհանդիպեք նրանց դիակներին:
- Ոչ մի դեպքում ինչ-որ բան գրազով մի արեք:
- Հարցրեք, թե ինչու է այդ տունն այդքան էժան վաճառվում:
- Մի ձևացեք խելացի. դա միայն կարող է վնասել ձեզ:
-
Մայիս, 2012
-
Ապրիլ, 2012
-
Մարտ, 2012
-
Փետրվար, 2012
-
Հունվար, 2012
-
Դեկտեմբեր, 2011
-
Նոյեմբեր, 2011
-
Հոկտեմբեր, 2011
-
Սեպտեմբեր, 2011
-
Օգոստոս, 2011