A+ A A-

Ամերիկացի դպրոցականների ավարտական երեկոն

Ալեքսանդրա ՄատաՇատերի համար ավարտական երեկոն ոչ միայն խորհրդանշում է դպրոցն ավարտելը, այլև մեծերի կյանք մտնելու որոշակի ծիսակատարություն է: TIME ամսագիրը լուսանկարիչ Ջիլիան Լաուբին ուղարկել է ԱՄՆ տարբեր նահանգներ` պարզելու համար, թե ինչպես են տարբեր մարդիկ անցկացնում այս հրաշալի օրը: Արդյունքում Լաուբը կազմել է հատուկ ֆոտոշարք` Վերջին պար անվանումով: 

Սենտ-Լյուիս, Արիզոնա, ԱՄՆ: Սենտ-Լյուիսի միջնակարգ դպրոցը գտնվում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, և աշակերտներից ոմանք ստիպված էին անցնել սահմանը` վարսահարդարում և դիմահարդարում անելու համար: 17-ամյա Ալեքսանդրա Մատան ասում է. «Սա միակ իրադարձությունն էր, որը միավորեց ողջ դպրոցը»: Ալեքսանդրան գնացել էր Մեքսիկա, որպեսզի այնտեղ ինչպես հարկն է պատրաստվի երեկոյին:

 17-ամյա Ջանիկա Օիկարայնեն ֆինլանդացի աշակերտուհի է: «Ես որևէ արտասովոր բան չէի ակնկալում»: Էլկտոնի միջնակարգ դպրոց, Օրեգոն նահանգ:

Ջանիկա Օիկարայնե

18-ամյա Նորա Օուվինգսը և Նոա Միլլերը սովորում են Էլկտոնի ամենափոքր դպրոցներից մեկում, որն այս տարի ունեցել է ընդամենը 15 շրջանավարտ: «Մեզնից շատերը միմյանց ճանաչում են դեռ մանկապարտեզից»,- ասում է Միլլերը:Նորա Օուվինգս

18-ամյա Էմբեր Ջոունսն ասում է. «Մեր քաղաքում անելու բան չկա, ուստի ավարտական երեկոն միակ օրն է, երբ մենք կարող ենք կարգին հագնվել և տժժալ»: Մաունթ-Վերնոն, Ջորջիա նահանգ:Էմբեր Ջոունսն

18-ամյա Աննա Կարպմանն ասում է. «Տղաները վերջապես մեծ են երևում, իսկ աղջիկները կրում են հայտնի դիզայներների զգեստներ»: Dwight-Englewood դպրոց, Նյու Ջերսի նահանգ:Աննա Կարպման

17-ամյա Էլիսոն Ուայթը լուսանկարում է ընկերուհիներին. «Ավարտական երեկոյին բոլորը հիանալի ժամանակ են անցկացնում»: Ջոպլինի միջնակարգ դպրոց, Միսսուրի նահանգ:Էլիսոն Ուայթ

18-ամյա Թայլեր Հենքինս (աջից). «Մեզանից ամեն մեկը գիտի մեկին, ով անցյալ տարվա տորնադոյի ժամանակ հարազատի է կորցրել: Այս տարի աշակերտներն ավելի մտերիմ են դարձել»: Թայլեր Հենքինս

16-ամյա Դոմինիկ Մեյֆիլդ և 17-այա Մեթ Պարսոնս. «Ավարտական երեկոյին բոլորն ուրախանում էին և մոռացել էին, թե ինչ է տեղի ունեցել անցյալ տարի»: Ջոպլինի միջնակարգ դպրոց, Միսսուրի նահանգ:Դոմինիկ Մեյֆիլդ

18-ամյա Դիլիոն Ուորթ և 17-ամյա Յուջին Կաբան: Բոստոնի երիտասարդ համասեռամոլների ալյանսն արդեն երկար տարիներ շարունակ անց է կացնում ավարտական երեկոներ սեռական փոքրամասնությունների համար: «Ես չէի կարող հանգիստ երեկո անցկացնել իմ դպրոցում. այնտեղ բազմաթիվ հոմոֆոբներ կան: Իսկ այստեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել»:18-ամյա Դիլիոն Ուորթ և 17-ամյա Յուջին Կաբան

20-ամյա Դայանշա Յանսի և 21-ամյա Ալիսսա Գրին. «Սեռական փոքրամասնությունների ավարտական երեկոն լավագույն տեղն է, եթե ցանկանում ես լինել քեզ նմանների կողքին և լավ ժամանակ անցկացնել: Իմ դպրոցում հանդուրժողական էին վերաբերում ինձ, բայց ամեն դեպքում ավելի լավ է այստեղ գտնվել և ժամանակ անցկացնել քեզ հետաքրքիր մարդկանց հետ»:20-ամյա Դայանշա Յանսի և 21-ամյա Ալիսսա Գրին

 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries