A+ A A-

Արքայազն Ուիլյամի նախկին ընկերուհիները

Դավինա Դակվորտ-ՉայդԱշխարհում մի քանի աղջիկ կա, որոնք հանդիպել են արքայազն Ուիլյամի հետ, սակայն բաց են թողել արքայադուստր դառնալու իրենց շանսը: Հետաքրքիր է, որ Ուիլյամի նախկին ընկերուհիներից շատերը հրավիրված էին դարի հարսանիքին:
Դավինա Դակվորտ-Չայդ
Ի սկզբանե արքայազն Ուիլյամը պետք է ամուսնանար Դավինայի հետ` համաձայն արքայազն Չարլզի և աղջկա ծնողների համաձայնության: Դավինան և Ուիլյամը հանդիպում էին 1999 թվականին, բայց անգամ թենիսի և նավերի հանդեպ սերը չկարողացավ նրանց միասին պահել: Այժմ Դավինան ամուսնացած է և ունի երկվորյակ երեխաներ: Քանի որ Ուիլյամը հրավիրված էր Դավինայի հարսանիքին, նա նույնպես հրավիրեց նախկին ընկերուհուն ապրիլի 29-ին կայացած իր հարսանիքին:
Ռոուզ Ֆարկվար
Ուիլյամի առաջին լուրջ հարաբերությունները: Արքայազնը ծանոթացել էր երիտասարդ դերասանուհի-երգչուհու հետ 2000 թվականին` դպրոցն ավարտելիս: Ասում են, թե Ռոուզը Ուիլյամի առաջին սերն է: Հարաբերությունները երկար չտևեցին: Ռոուզը շուտով տեղափոխվում է Նյու-Յորք` ուսանելու Ստրասբերգի ակադեմիայում, հետո ձայնագրում է մի քանի ձայնասկավառակ: Նա նույնպես ներկա էր արքայազնի հարսանիքին:Ռոուզ Ֆարկվար
Արաբելլա Մասգրեյվ
Ուիլյամը ծանոթացել է Gucci նորաձևության տան PR բաժնի ղեկավարի հետ 2001 թվականին պոլոյի խաղի ժամանակ: Աղջկա գեղեցկությունն ու խելքը հմայեցին արքայազնին: Նրանք միասին էին, մինչև Ուիլյամը չտեղափոխվեց St. Andrews համալսարան, որտեղ ծանոթացավ Քեյթ Միդլթոնի հետ: Արաբելլան նույնպես հրավիրված էր հարսանիքին:Արաբելլա Մասգրեյվ
Կառլի Մասսի-Բիրչ
Հասարակ գյուղացի աղջկա հետ կարճ, բայց կրքոտ սիրավեպը սկսվեց, երբ Ուիլյամը նոր էր տեղափոխվել St. Andrews համալսարան: Զույգը բաժանվեց, երբ Կառլին իմացավ, որ արքայազնը զուգահեռ հարաբերությունների մեջ է Արաբելլա Մասգրեյվի հետ:Կառլի Մասսի-Բիրչ
Օլիվիա Հանթ
Հենց այն նույն ցուցադրության ժամանակ, երբ Ուիլյամը ծանոթացավ Քեյթի հետ, արքայազնը եկել էր իր ընկերուհու` Օլիվիա Հանթի հետ: Սա արքայազնի ամենակարճ սիրավեպն էր:Օլիվիա Հանթ
Իզաբելլա Անստրուգեր-ՀոխճԿալսորպ
Երբ Քեյթն ու Ուիլյամն արդեն հանդիպում էին, Իզաբելլան ամեն կերպ փորձում էր գրավել արքայազնի սիրտը: Ասում են, որ հենց այս ուսանողուհու հետ սիրավեպի պատճառով Քեյթը լքել էր Ուիլյամին: Բայց դե վերջիվերջո Իզաբելլան պարտվեց:Իզաբելլա Անստրուգեր-ՀոխճԿալսորպ
Ժեկկա Քրեյգ
Ժեկկան և Ուիլյամը ծանոթացել են, երբ արքայազնն ընդամենը 16 տարեկան էր: Զույգը երկար ժամանակ հերքում էր իրենց հարաբերությունների մասին լուրը, սակայն երբ 2003 թվականին Քեյթը լքեց Ուիլին, նա գնաց մխիթարություն փնտրելու նախկին ընկերուհու գրկում: Նրանք նշանվում են, սակայն դա երկար չի տևում: Հարսանիքին Ժեկկան հրավիրված էր իր ընկերոջ Ֆիլիպի և իր ծնողների հետ:
Ժեկկա ՔրեյգԵրնեկ թե ամեն մեկի նախկին ընկեր-ընկերուհիները նման ջերմ հարաբերությունների մեջ լինեին միմյանց հետ և հրավիրվեին միմյանց հարսանիքներին:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries