A+ A A-

Կանայք, որոնք հաղթահարել են հարբեցողությունը

Կրիստին ԴևիսԵրբեմն կողքից թվում է, թե հայտնի կանայք չեն կարող խնդիրներ ունենալ: Նրանք ամեն ինչ ունեն` փող, փառք, ճանաչում, տղամարդկանց ուշադրություն: Սակայն խնդիրներ ու հիասթափություններ բոլորն ունեն, և շատերը փորձում են դարդերը շշին տալ: Հեշտ է սկսել խմել. աննկատ տարվում ես, բայց կործանարար կախվածությունից հրաժարվել ամեն մեկը չի կարող: Իսկ ահա այս կանայք հաջողացրել են մեկընդմիշտ հրաժարվել հարբեցողությունից և նորմալ շարունակել իրենց կյանքը:

Կրիստին Դևիս

Դժվար է պատկերացնել, բայց Կրիստին Դևիսն ընդհանրապես նման չէ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում Շառլոտտայի իր համեստ կերպարին:
Հեռուստատեսային մի շոուի ժամանակ դերասանուհին խոստովանել է, որ մի քանի տարի շարունակ նա հաճախում էր անանուն հարբեցողների ակումբ: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ կարիերայի սկզբում Կրիստինը բեմի պատճառով խուճապի պրիստուպներ էր ունենում, և խիզախության համար խմում էր: 25 տարեկանում երիտասարդ դերասանուհին վերածվել էր իսկական հարբեցողի: Կախվածությունից ազատվելու համար նրան օգնեց ընկերուհին, ով գրանցեց Կրիստինին անանուն հարբեցողների ակումբում: Եվ Կրիստինը բուժվեց:

Լիլի Ալեն

Երգչուհու կյանքում եղել են օրեր ու գիշերներ, որոնք նա չի հիշում միայն այն պատճառով, որ սարսափելի հարբած էր: Նա սկսել էր խմել դեռ շատ երիտասարդ տարիքում: Եվ միայն որովհետև դա իրեն դուր էր գալիս: Երբեմն նա չէր կարողանում ոտքի վրա կանգնած մնալ անգամ համերգից առաջ: Երգչուհին կարողացավ հավաքել իրեն և թողնել հարբեցողությունը: Բայց անցյալն իմաց տվեց իր մասին. Լիլին երկու անգամ վիժեց (չորրորդ և վեցերորդ ամիսներին): Եվ միայն 2011 թվականի աշնանը դուստր ունեցավ:Լիլի Ալեն

Լերա Կուդրյավցևա

Հայտնի հեռուստահաղորդավարուհի և դերասանուհին հիասքանչ տեսք ունի: Բայց դա հիմա: Իսկ անցյալում… Խմելու հետ խնդիրները սկսվել են Սերգեյ Լենյուկի հետ ամուսնալուծությունից հետո: 
«Ես հանկարծ սկսեցի գիտակցել, որ կախվածություն եմ ձեռք բերել: Մի շրջապատ կար, որտեղ մենք հաճախ խմում էինք: Մի անգամ ինձ մի մտքի վրա բռնացրի, որ խմում եմ, որպեսզի տրամադրությունս բարձրանա: Հիշում եմ` մի անգամ մահանալու վրա էի: Գիշերը շատ էի խմել, իսկ առավոտյան ձեռքերս սարսափելի դողում էին: Այնքան վատ էի, որ շտապ օգնություն կանչեցի: Թունավորվել էի: Դրանից շատ վախեցա և որոշեցի` հերիք է, պետք է թողնեմ խմելը»:
Այժմ Լերա Կուդրյավցևան անգամ շամպայն չի խմում: Լերա Կուդրյավցևա

Դրյու Բերրիմոր

Դերասանի կարիերան Դրյու Բերրիմորը սկսել է ինը տարեկանից: Երիտասարդ աղջիկը չդիմացավ փառքի ծանրությանը: Արդեն 14 տարեկանից նա վերականգնողական կենտրոնների մշտական այցելու էր: Ալկոհոլն ու թմրանյութերը կոտրեցին նրա կյանքը:
1989 թվականին Դրյուն ինքնասպանության փորձ արեց, իսկ դրանից հետո վերածնվեց:
-Ես եղա դժոխքում և վերադարձա: Մի պահ Հոլիվուդի սև ցուցակում էի և սեփական մաշկիս վրա զգացի, թե որքան ցավոտ բան է, երբ ընկնում ես: Փողը միանգամից վերջացավ: Գոյատևելու համար ինչ-որ փոքրիկ ռեստորանում զուգարան էր մաքրում, իսկ այցելուները ճանաչում էին ինձ ու ծիծաղում,- հիշում է դերասանուհին:Դրյու Բերրիմոր
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries