A+ A A-

Հարցազրույց բրիտանացի ամենագեր դեռահասի հետ

Մելիսսա ՋոնսնԵթե մարդն ատում է իր մարմինը, ապա նա մինչև կյանքի վերջն էլ կավիրի այն: Շատ ուտելով, թե սովի միջոցով, կապ չունի: Միայն թե որպեսզի կործանի այն: Լուսանկարներում բրիտանուհի Մելիսսա Ջոնսն է: Նա համարվում էր Բրիտանիայի ամենագեր դեռահասը: Մելիսսան անդադար ուտում էր. «Ես միշտ սոված էի: Կարող էի նախաճաշին 15 հատ Մարս ուտել, մի քանի տուփ չիփս ու բուտերբրոդներ: Օրական 15000 կալորիա էի օգտագործում ու չէի կարողանում կանգ առնել»: Մայրը փորձում էր կառավարել աղջկա սննդակարգը, սակայն Մելիսսան կարող էր ուտել սառնարանի ողջ պարունակությունը, այն էլ հիմնականում գիշերը: Եթե նրան 10 տուփ յոգուրտ էին գնում, նա կարող էր դրանք միանգամից ուտել: Նա մուրացկանություն էր անում և ուտելիք գողանում: 16 տարեկանում նա կշռում էր 215 կիլոգրամ: Այժմ Մելիսսան 21 տարեկան է, կշռում է 4 անգամ քիչ և տառապում է անորեքսիայով:
Մելիսսա Ջոնսն
Երբ աղջիկը սկսեց քնել թթվածնային դիմակով, պարզ դարձավ` պետք է ինչ-որ բան անել նրա առողջությունը փրկելու համար: Նրան արեցիր որովայնի վիրահատություն, որպեսզի հագեցվածություն զգալու համար նա ավելի քիչ ուտեր: Սակայն վիրահատությունը տանջալի էր, և Մելիսսան նոր ֆոբիա ձեռք բերեց. ուտելիքի մասին միտքն անգամ ստիպում էր նրան իրենց ֆիզիկապես հիվանդ զգալ: Բացի այդ նա սկսեց ամաչել ավելորդ մաշկից: Եվս մեկ առիթ ատելու ինքն իրեն:
-Ես կնախընտրեի կրկին գեր լինել,- երդվում է աղջիկը,- գոնե մարմինս ձիգ կլիներ, իսկ հիմա այն ավելի շատ կնճիռ ունի, քան 90 տարեկանների մաշկը:
Մելիսսայի ապահովագրությունը չէր նախատեսում ավելորդ մաշկի հեռացում: Իսկ նման վիրահատությունը թանկ հաճույք է` 20 հազար ֆունտ: Այդքան գումար աղջիկը չունի և ստիպված է համակերպվել իր արտաքինի հետ: Բացի այդ նա տառապում է որովայնի ցավերից և նյութափոխանակության մշտական խանգարումներից: Նա անգամ ստիպված է եղել թողնել աշխատանքը: Իսկ երբ նա սիրահարվեց ու հղիացավ, 15-րդ շաբաթականում վիժեց: Բժիշկներն ասել են, որ որովայնի նման վիրահատությունից հետո նա չի կարող երեխա կրել:
-Հուսով եմ, որ մարդիկ կտեղեկանան իմ պատմությանն ու կհասկանան, որ գաստրովիրաբուժությունը կախարդական միջոց չէ: Ավելի լավ է ես փորձեի նիհարել վարժությունների և առողջ սննդի միջոցով…
Այսօր Մելիսսան օրական մոտ 300 կալորիա է օգտագործում: «Ես կարող եմ բանջարեղեն ուտել, ուստի օրական երեք խաշած գազար ու մի քիչ կարտոֆիլ եմ ուտում: Տեսնել չեմ կարող միս, հաց ու շոկոլադ: Դրանք իմ թշնամիներն են: Բժիշկն ասում է, որ եթե չսկսեմ ուտել, վեց ամսից կմահանամ»,- ասում է Մելիսսան:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries