A+ A A-

Լայֆհաքինգ. դարձրեք կյանքն ավելի հեշտ

Լայֆհաքինգ. դարձրեք կյանքն ավելի հեշտՎիկիպեդիայի համաձայն լայֆհաքը կյանքը հեշտացնող մեթոդների և հնարքների հավաքածու է, որոնք օգնում են կյանքը դարձնել ավելի հեշտ ու հարմարավետ: Լայֆհաքինգը օգտակար ու կարճ կանոնների հավաքածու է, որոնք օգնում են նվազագույն ծախսերով լուծել կենցաղային տարբեր խնդիրներ: Ծանոթացեք մի շարք պարզ ու հասկանալի խորհուրդների, որոնք կարող եք կիրառել առօրյա կյանքում: Դրանցից որոշներին գուցե ծանոթ եք, որոշները գուցե նորություն լինեն ձեզ համար, այնուամենայնիվ կարող եք մտապահել դրանք ու հարկ եղած պահին օգտագործել և գլուխ գովալ, թե տիրապետում եք լայֆհաքինգի գաղտնիքներին:
  • Վազքից կամ երկար զբոսանքից առաջ հակապերսպիրանտ փչեք ոտքերին: Դա օգնում է պահպանել ոտքերի տաքությունն ու պաշտպանել դրանք կոշտուկներից:
  • Ատամի սովորական թելը հիանալի միջոց է տորթերի, պանիրների և այլ փափուկ մթերքների կտրատման համար:
  • Մաքուր գոգաթիակը կօգնի, եթե պետք է մեծ չափսի ամանի մեջ ջուր լցնել:
  • Ատամի մածուկը հիանալի միջոց է ոչ միայն ատամները լվանալու, այլև ավտոմեքենաների լուսարձակները մաքրելու համար:
  • Մկրատը կարող է ծառայել որպես խաչաձև պտուտակահան, եթե ձեռքի տակ չունեք համապատասխան գործիք:
  • Ցավող ատամի ցավը մեղմացնելու գործում կօգնի կծու պղպեղը: Դրեք այն ատամի վրա, և ցավը կանցնի:
  • Ըմպելիքն արագ սառեցնելու համար շիշը փաթաթեք թաց անձեռողիկով և դրեք սառցարան:
  • Սոխը կտրելուց առաջ բամբակե տամպոններով փակեք քթանցքներն ու կխուսափեք արցունքներից:Սոխ
  • Երբ աշխատում եք մուրճով, մեխը բռնեք հագուստը կախելու սեղմիչով, և մատները չեն վնասվի:
  • Եթե կոնտակտային լինզաները չորանում են, փակեք աչքերն ու թրջեք կոպերը:
  • Երբ խանութներով շրջում եք, ականջակալներ դրեք, և վաճառողները չեն անհանգստացնի ձեզ:
  • Մսի ֆարշը սառեցնելուց առաջ հարթեցրեք տուփը, և այն ավելի արագ հետ կսառեցվի:
  • Դրամապանակում կրեդիտային քարտերը դասավորեք ներքևի մասը դեպի վեր. այդպես դրանք ավելի հեշտ դուրս կգան:
  • Բերանի հետը ստուգելու համար լպստեք դաստակը, սպասեք մի քանի վայրկյան ու հոտ քաշեք:
  • Կահույքի վրայից քերծվածքը վերացնելու համար բավարար է այն մաքրել հնդկական ընկույզի միջուկով:
  • Եթե մաշկը քոր է գալիս, ամուր սեղմեք այդ մասը: Արյան հոսքը կնվազի, և գրգռվածությունը կանցնի:
  • Թեյի մի քանի պարկիկ դրեք սպորտային կոշիկի տուփում կամ հենց կոշիկների մեջ և կազատվեք տհաճ հոտից:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries