A+ A A-

Մադոննան սանձարձակ աղջիկների և տղամարդկանց կողմից մերժում ստանալու մասին

Երգչուհի Մադոննան ցուցադրում է իր բարեմասնությունները կորսետի տակից, սվաստիկա է նկարումԵրգչուհի Մադոննա քաղաքական գործչի ճակատին և բեմին սառը զենք է թափ տալիս: 10 փաստ Մադոննայի մասին…
  • Կյանքը սովորեցրել է զիջել: Զիջել չի նշանակում թուլություն ցուցաբերել: Մարդկանց վրա կարելի է ճնշում գործադրել, տերորի ենթարկել, բայց կարելի է նաև կիրառել մարդասիրական միջոցներ: Զիջումների գնալն ավելի արդյունաբեր է: 
  • Մանուկ հասակում դասականի կողմնակից էր: Երբեք ոչ հիփփի եմ եղել, ոչ էլ պանկ: Ես սիրում էի դասական երաժշտություն և բալետ: Երեխաները չեն խնայում «սպիտակ ագռավներին»: Ինձ հետ դաժան էին վարվում, սակայն ես թույլ չէի տալիս ոտքերն ինձնով մաքրել, այլ միայն ընդգծում էի իմ տարբերությունները: Ոտքերս չէի սափրում, ձեռքերս մազոտ էին, չէի դիմահարդարվում ու գեղեցկանում:
  • Այսօր հասկանում է իր հորը: Պատանի հասակում չէի կարողանում ընդհանուր լեզու գտնել հորս հետ: Ես չէի հասկանում նրան և քննադատում էի, մինչև ինքս ծնող չդարձա: Այսօր իմ դուստրը չի հասկանում և քննադատում է ինձ: Երբեմն Լուրդեսն ասում է. «Մամ, այն, ինչ հագնում ես, քո տարիքի համար չէ»: Ճիշտ է` դա չի խանգարում նրան երբեմն կրել իմ հագուստը:
  • Հոգու խորքում պոնչիկ վաճառող է: Մինչև հիմա ինձ զգում եմ սրճարանում պոնչիկ վաճառող դեռահաս: Հենց այն դեռահասը, ում աշխատանքից վռնդեցին, որովհետև նրա մտքով անցել էր բոլոր այցելուների վրա պոնչիկների մուրաբա լցնել:
  • Կախված է բույրերից: Մայրիկս շատ զգայուն կին էր: Նրանից միշտ Robert Piguet-ի  Fracas օծանելիքի հոտն էր գալիս: Այդ բույրը մնացել է հիշողությանս մեջ. այն ասոցացվում է մանկությանս հետ, երբ առավոտյան արթնանում էի և գնում ծնողներիս անկողնում շարունակելու քնել:  
  • Սիրում է համարձակ աղջիկներին: Ինձ դուր են գալիս սանձարձակ աղջիկները, ինչպիսին են ՆիկիԵրգչուհի Մադոննա Մինաժը, Մայան: Նրանք կարգին քածեր են. ոչ միայն աշխատում են իրենց սեքսուալության վրա, այլ պարզապես չեն ցանկանում նուրբ ու քնքուշ լինել: Իրականում նրանք շատ խելացի են: Չէի ցանկանա հանդիպել նրանց մութ անկյուններում:
  • Համասեռամոլների շրջապատում իրեն հարազատ է համարում: Ես մեծացել եմ Միչիգանում և կարգին չգիտեի, թե ովքեր են համասեռամոլները: Բալետի ուսուցիչս` Կրիստոֆեր Ֆլինը, համասեռամոլ էր: Նա առաջին տղամարդն էր, առաջին մարդը, ով օգնեց ինձ հասկանալ, որ նման չեմ մյուսներին: Նա առաջինն էր, ով ասաց ինձ, որ գեղեցիկ եմ, ով օգնեց ինձ հավատալ իմ երազանքներին ու գնալ Նյու-Յորք: Հենց նա առաջին անգամ ինձ համասեռամոլների ակումբ տարավ: Մանուկ հասակում ես միշտ ինձ մյուսներից տարբեր էի զգում, քանի որ ոչ մի կերպ չէի կարողանում գտնել իմ տեղը: Բայց երբ նա ինձ այս ակումբ տարավ, ես հասկացա, որ գտել եմ ինձ:
  • Լսում է ձայները: Իմ աղջկան ասում եմ, որ նրա գլխի վերևում երկու ձայն կա: Վատը մեր էգոն է, իսկ լավն այն է, ինչ կապում է նրան մյուսների հետ: Ես բացատրում եմ աղջկաս, որ երբ նա վատ է վարվում մեկւ հետ, նա վատ է վարվում ինքն իր հետ:
  • Հանգիստ  է վերաբերում տղամարդկանց կողմից մերժումներին: Ինձ ոգեշնչում են տաղանդավոր տղամարդիկ: Ես հիացած եմ երաժիշտ Եվգենի Գուդզով: Նրա երաժշտության հիման վրա ֆիլմի սցենար եմ գրել: Նրա հետ մի անգամ հանկարծակի հանդիպեցինք իր շրջագայություններից մեկի ժամանակ: Նրան իմ սցենարը ցույց տվեցի, բայց նա մերժեց ինձ, ասելով, որ կենտրոնացած է միայն երաժշտության վրա: Դե ինչ արած, մերժեց, մերժեց…
  • Հավատում է սիրուն: Անգամ եթե դու կրթված, խելացի և հասուն կին ես, միևնույն է, հոգու խորքում երազում ես, որ կհայտնվի «պարոն կատարելությունը», և դուք երջանիկ կապրեք և կմահանաք նույն օրը: Բայց եթե գոնե ուղեղի մի կիսագունդն ունես, կհասկանաս, որ իրականում նման բաներ չեն լինում:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries