A+ A A-

Մոլորություններ և դրանց բացահայտումները

Չի կարելի արթնացնել լուսնոտինՉի կարելի արթնացնել լուսնոտին

Լուսնոտության ժամանակ քնած մարդը սկսում է քայլել և տարբեր գործողություններ կատարել: Եթե արթնացնեք լուսնոտին, նա, հավանաբար, իրեն այդքան էլ լավ չի զգա, սակայն դա ավելի լավ է, քան բազում վնասվածքները, որ նա կարող է ստանալ: Ուստի պետք է զգույշ արթնացնել նրան և օգնել վերադառնալ անկողին:

Ցուրտ ու խոնավ եղանակին դուրս գալով կարելի է մրսել

Այս կետը հաստատող ոչ մի ապացույց չկա: Վիրուսներն ավելի տարածված են առավել նվազ խոնավության պայմաններում: Միակ բանը, որ հայտնի է, այն է, որ ցուրտը նվազեցնում է մեր դիմակայունությունը վարակների նկատմամբ:

Մահվանից հետո մազերն ու եղունգներն աճում են

Նման բան չկա: Պարզապես մահվանից հետո մաշկն ու կուտիկուլաները կծկվում են, ինչի պատճառով թվում է, թե մազերն ու եղունգները երկարել են:

Մենք օգտագործում ենք մեր ուղեղի միայն 10 %-ը

1800-ականներին ապրող հոգեբան Ուիլյամ Ջեյմսը մի անգամ հայտարարեց, որ մենք օգտագործում ենք մեր ուղեղի միայն 10 %-ը: Այս արտահայտությունը վերածվեց աքսիոմի: Իրականում պասիվ ներյորնները նույնքան կարևոր են, որքան մնացած 10% ակտիվ նեյրոնները:

Մթության մեջ կարդալը վատ է ազդում տեսողության վրաՄթության մեջ կարդալը վատ է ազդում տեսողության վրա

Լապտերով ընթերցումը չի ազդի մարդու տեսողության վրա, այլ միայն կդժվարացնի ընթերցման պրոցեսը: Մթության մեջ ընթերցումից միայն ավելանում է աչքերի լարվածությունը:

Լեզվի տարբեր հատվածներ պատասխանատու են տարբեր համերի համար

Մարդիկ վաղուց գիտեն, որ մարդու լեզվի ամեն հատված պատասխանատու է տարբեր համերի համար՝ կծու, քաղցր, դառը, թթու: Իրականում դա այդպես չէ: Լեզվի ամեն հատված էլ կարող է զգալ բոլոր համերը:

Հնդկացիները կարմիր մաշկ ունեն, չինացիներին՝ դեղին

Հնդկացիների կարմիր մաշկի մասին առասպելի հեղինակը շվեդ գիտնական Կառլ Լիննեյն է, ով XVIII դարում մարդկանց բաժանեց homo europaens albescens, homo americus rubescens, homo asiaticus fuscus, homo africanus niger (եվրոպացի սպիտակ, ամերիկացի կարմիր, ասիացի դեղին, աֆրիկացի սև) տեսակների: Սակայն նա հաշվի չէր առել, որ ամերիկացի հնդկանցիների մաշկի կարմիր գույնը պայմանավորված էր նրանց մարտական դիմակների հետ: Հնդկացիների մաշկի բնական գույնը բաց-շագանակագույն է: Նույնը վերաբերում է չինացիներին:

Եթե կիսես անձրևորդին, նա կշարունակի ապրել

Եթե կիսես անձրևորդին, կշարունակի ապրել միայն նրա դիմացի հատվածը: Հետևի մասում առաջանում է պոչ, այսինքն ստացվում է երկու պոչ: Սակայն այն գլուխ չունի, չի կարող սնվել, ուստի մահն անխուսափելի է: Իսկ ահա եթե կտրես գլխից մի-փոքր ներքև, կառաջանա նոր գլուխ, և անձրևորդը կշարունակի ապրել:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries