A+ A A-
ֆիլտր
  • Բանակը` առանց մարդասպանների

    զինվոր
    Մենք` բանակում տիրող բարոյալքությամբ եւ մեր զինվորնրի կյանքի եւ առողջության համար մտահոգ քաղաքացիներս, խստորեն դատապարտում ենք բանակում տիրող հանցավոր իրավիճակը: Կոչ ենք անում սատարել սպանվածների մայրերին և սեպտեմբերի 1-ին, հինգշաբթի, ժամը 11-ին սեւ հագուստներով գալ Կառավարության շենքի մոտ մեր ձայները հնչեցնելու: Օգստոսի 26-ին «Եղնիկներ» զորամասում բռնի մահով զոհվել է 18-ամյա երևանցի Աղասի Աբրահամյանը: Օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում զոհվել է Ճամբարակի բնակիչ 19-ամյա Վարդան Սեւյանը: Տղաների մարմնի վրա խոշտանգման բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել, որ վկայում են դիտավորյալ սպանության մասին, մինչդեռ պաշտոնապես առաջ են քաշվել այլ վարկածներ:
  • Պահանջում ենք գտնել և պատժել

    Աղասի Աբրահամյան
    Տեղեկանալով “Եղնիկներ” զորամասում տասնութամյա Աղասի Աբրահամյանի բռնի սպանության մասին, պահանջում ենք քրեական գործի հարուցմանը, նրա հետևողական աշխատանքին, բոլոր մանրամասների բացահայտմանը և հասարակությանը տեղեկացնելու գործին: Նորանկախ մեր պետությունը պարտավոր է սնել ու փայփայել ամեն մի զինվորի, քանզի այս անկախությունը զինվորի արյունով ու խիզախությամբ է վաստակվել:
  • Հանգանակություն զոհված զինվորի ընտանիքի համար

    Սուսաննա Սևյան2011թ. օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում սպանված Վարդան Սևյանի ընտանիքը վճռական է պայքարելու որդու սպանությունը բացահայտելու համար: Հայրը փախստական է, մայրը որբանոցում է մեծացել: Իրենց շարունակաբար օգնում են հարեւանները: Բայց Ճամբարակում բոլորն էլ վատ պայմաններում են ապրում: Պետք է օգնել այդ ընտանիքին: Առաջարկում եմ գումար, հագուստ եւ կենցաղային տեխնիկա հանգանակել ընտանիքի համար:
  • 5-ամյա Գոռիկը մեր ուշադրության կարիքն ունի

     ԳոռԱյսօր համացանցում ևս ամեն քայլափոխի հանդիպում ենք վատ լուրի: Բայց ինչու է այդպես, արդեն չեմ հասկանում: Այն, որ երխաները մեր ապագան են, փաստ է... բայց նրանք արդեն մանկուց տեսնում են այս կյանքի հատկապես վատ կողմը: Նրանք փոխարեն բակում խաղան, այսօր պայքարում են իրենց կյանքի համար...նրանք ևս բղավում են, որ ապրել են ուզում... բայց...
    Այդ ապրելու գինը շատ բարձր է, ու հաղթում է նա, ով ավելի համառ է, համառ է մեր 5-ամյա Գոռիկը, ով գլխի ուռուցք ունի, որի հետևանքով ականջից արյուն է հոսում ու երեխան չի կարողանում քնել ու օրը լուսացնում է` արցունքն աչքերին: Հայաստանում դեռ չկա համապատասխան սարքավորումներ` վիրահատությունն իրականացնելու համար, ուստի բժիշկները հորդորել են Գոռիկի ծնողներին, որպեսզի նրան տեղափոխեն Գերմանիայի Համբուրգ քաղաք:
  • Ստեղծագործական երեկո

    Արամ ՍաթյանՍեպտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և բալետային խումբը.
    դիրիժոր - ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
    Խմբավար - ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
    բալետմայստեր - ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆ
    ՀՀ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը.
    գեղարվեստական ղեկավար - ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆը ներկայացնում են ստեղծագործական երեկո:
    ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ`
    Ռաիսա Մկրտչյան, Սյուզան Մարգարյան, Աշոտ Ղազարյան, Արամո, Էմմա Պետրոսյան, Մհեր, Անահիտ Շարյան, Աննա Խաչատրյան, Սուսաննա Պետրոսյան,Լանա Խաչատրյան, Նաիրա Մանուչարյան, Մարատ Հայրապետյան, Նարեկ Մակարյան, Սիրանուշ Գասպարյան,
  • Սեպտեմբերի 3-ը` Քարտեզի Օր

    Քարտեզի օրՍեպտեմբերի 3-ը` Քարտեզի օր: Այդ օրը մենք բոլորս մեկ մարդու նման մեր սոցկայքերի անձնագրի նկարները փոխում ենք և դնում ճիշտ քարտեզի նկարը կամ էլ միմյանց նվիրում ենք ճիշտ քարտեզ և բացատրում քարտեզի կարևորությունը: Քարտեզի նկարները կարող եք ներբեռնել Սեպտեմբերի երեքը՝ Քարտեզի Օր էվենթից: Արդեն 629 ֆեյսբուքյան օգտատեր մասնակցում է այս միջոցառմանը: Միացիր և դու:
  • Փրկենք 5-ամյա Էլենի կյանքը

    Էլեն«5-ամյա Էլենը հիվանդ է: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են քաղցկեղ: Նրա բուժումը հնարավոր չէ իրականացնել Հյաստանում, այլ պետք է փոքրիկին բուժել Գերմանիայում, ինչի համար մեծ գումար է պահանջվում»,- կարդալով այս տողերը Փրկենք 5-ամյա երեխայի կյանքը ցնցվեցի, ինչքա՜ն է երիտասարդացել հիվանդությունները, իսկ բուժման համար այնքան գումարներ են հարկավոր, որ մարդ սարսափում է, չգիտի, թե ինչպես օգնի իր երեխային ու ստիպված հայցում է օտարների կարեկցանքը:
  • «Հաճելի անակնկալ» Ադրբեջանին. Արցախի անկախության 20-ամյակը տոնելու են Գերմանիայում

    Ամպագոռգոռ ու ստահոդ տեղեկություններով հեղեղված ադրբեջանական մամուլը ցնցված է. Գերմանիայում սույն թվականի սեպտեմբերի 16-22-ը անցկացվելու են հայ մշակույթի օրեր, որոնց շրջանակներում հատուկ համերգաշարով տոնվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20-ամյակը: Այս լուրը մեծ իրարանցումների տեղիք է տվել Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Aze.Az լրատվական կայքը, Գերմանիայում բնակվող ադրբեջանցիներին միավորող կենտրոնը կազմակերպել է գրավոր ակցիա` ուղղված «հայամետ նախաձեռնության դեմ»:
  • Մի՞թե ադրբեջանական ապատեղեկատվության դեմ պայքարն անիմաստ է. ազգադավ դրսևորումներ մեր հասարակության մեջ

    ապատեղեկատվությանՍոցիալական կայքերում` մասնավորապես Facebook-ում ակտիվ հայ օգտատերերը, որոնց համար նմանատիպ կայքերում գրանցվելը նախ և առաջ արագ տեղեկացված լինելու նպատակ է հետապնդում, քաջատեղյակ են, որ մի քանի համացանցային լրագրողներ` այդ թվում ես, մշտապես անդրադառնում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի թեմաներին, տեղեկացնում հայ ընթերցողին, թե իրականում ինչ է կատարվում մեր հարևան երկրներում, թե ինչ են գրում ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ները Հայաստանի մասին և թե իրականում ինչ նպատակներ են հետապնդում նրանք:
  • Ադրբեջանը խուճապի մեջ է. ֆրանսիացի պատգամավորները կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը

    Արցախի անկախությունԱդրբեջանական մամուլը` մասնավորապես առաջատար News.Az և Aze.Az լրատվական կայքերը, առավոտանից լուրեր են հրապարակում այն մասին, որ հայ-իրանական հարաբերություններն իբր խիստ վատթարացել են, թե իբր ոմն թուրք պրոֆեսոր առաջարկում է Թուրքիային ու Ադրբեջանին տնտեսական օգնություն ցույց տալ «ճգնաժամի մեջ գտնվող հարևան Հայաստանին», բացի այդ մեծ թիվ են կազմում ՀՀ ներքին քաղաքական-տնտեսական իրավիճակի վերլուծությունները այս կամ այն ադրբեջանցի պատգամավորների կողմից:
  • Դերսիմի ու Համշենի հայերը գիտակցում են իրենց ազգային ինքնությունը հայկական երգեր լսելիս

    ԴերսիմիՎերջին ամիսների ընթացքում թուրքերի և հայերի ուշադրության կենտրոնում են հայտնվել Թուրքիայի տարածքում բնակվող «թաքնված կամ ծպտյալ հայերը»: Խնդիրը կայանում է նրանում, որ վերջիններս իրենց չեն համարում թուրք, չեն համարում նաև հայ, ուստի թուրքական մամուլն ու գիտական հրատարակությունները ջանք չեն խնայում նրանց գովաբանելու` ներկայացնելով` որպես «Թուրքիայի հանրապետության լիարժեք ու լիիրավ քաղաքացի», իսկ հայկական ԶԼՄ-ներն ու մի շարք գիտնականներ ազգագրական լուրջ ուսումնասիրություններ են սկսել, անգամ ֆիլմեր են նկարահանվում, որտեղ թաքնված հայերի հայկական ինքնությունը բացահայտվում է բարբառային, ավանդույթների, առասպելների նմանության հիման վրա:
  • Ադրբեջանը խիստ վիրավորված է Google-ից` «հայերի թելը թելելու համար»...

    Ողջ ադրբեջանական մամուլը եռում է հակահայկական լուրերով: Թողած իրենց ներքին խնդիրները` մեր անհեռատես հարևանները տառապում են մեր հոգսերով ու անթաքույց ուրախանում բացասական բովանդակություն ունեցող, Հայաստանի մասին պատմող լուրերով: Երևի թե Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ հարևան երկրի` Հայաստանի մասին պատմող ամեն մի տեղեկություն` անկախ բովանդակությունից, շատ ավելի մեծ թվով ընթերցողներ է ունենում, քան Ադրբեջանի ներքաղաքական, անգամ` կարևորագույն լուրերը:
  • Հայ միջնադարյան Անի քաղաքի ավերակները` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում

    Անի քաղաքի ավերակներՍույն թվականի մայիսի սկզբներին թուրքական ԶԼՄ-ներն ազդարարել էին, որ հայկական միջնադարյան հռչակավոր մայրաքաղաք Անիի Ս. Փրկիչ եկեղեցու, ինչպես նաև Մայր տաճարի վերանորոգման աշխատանքների մեկնարկի մասին: Anadolu Kultur մշակութային ուղղվածություն ունեցող ՀԿ-ի նախագահ Օսման Քավալան ասել էր, որ բարեկարգումն իրականացվելու է Համաշխարհային Հուշարձանների Հիմնադրամի` Նյու Յորքում հիմնադրված հայտնի կազմակերպության հետ համատեղ ջանքերով, նախնական ծախսերը կազմելու էին շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար, վերանորոգումը սկսվելու է հավանաբար 2012-ին` տևելով մոտ չորս տարի: Հիշեցնեմ նաև, որ մինչ այդ վերանորոգվել էր 1215 թվականին կառուցված Տիգրան Հոնենցի եկեղեցին:
  • Ադրբեջանի նոր քայլերը տեղեկատվական պատերազմում. սին լուրեր Ալիևի նստավայրից

    անհայտ նամակԵվրատեսիլյան թոհուբոհից ու դատարկաբանությունից հետո, որին, բարեբախտաբար, ակտիվորեն արձագանքեցին հայկական կայքերը` ադրբեջանական ստերը մերկացնելով, այժմ արդեն ադրբեջանցիներն անցնում են «նոր գրոհի»: Aze.Az հայտնի կայքը երեկ հրատարակել էր մի հոդված հետևյալ խորագրով «Ադրբեջանի նախագահի վարչակազմը պատասխանել է Ալիևին ուղղված, հայազգի 13-ամյա աղջնակի կողմից գրված նամակին»:
  • Ադրբեջանական մամուլը դարձել է ծիծաղելի. թյուր լուրեր են տարածվում Եվրատեսիլի մասին

    ԵվրատեսիլՍովորաբար ադրբեջանական մամուլը Հայաստանին վերաբերող այնպիսի մտացածին լուրեր և հոդվածներ է գրում, որ հաճախ փորձում է վիրավորել հայի ազգասիրական զգացումները` զայրույթի տեղիք տալով: Այնուհանդերձ, այս անգամ ադրբեջանցիներն իրենք իրենց գերազանցեցին: Տառապելով Եվրատեսիլյան մոլուցքով` օրերս այնպիսի կեղծ նորություններ են տարածվում ադրբեջանական կայքերի կողմից, որ ակամայից մի նախադասություն եմ մտաբերում. «Հեքիաթները կողքի բաժնում են»:Ճ:
  • Մի՞թե Թուրքիան վերադարձնում է եկեղեցիներն ու պատարագների թույլտվություն տալիս

    քրիստոնյաներին եկեղեցիReturn Churches հայտնի բանաձևի ընդունումից հետո հնչեցին բազում տեսակետներ` համաձայն որոնց Թուրքիան առերես կընդունի, սակայն չի կատարի քրիստոնյաներին եկեղեցիներ վերադարձնելու և պարբերաբար պատարագների իրականացման թույլտվության տրամադրման պահանջները: Այնուհանդերձ, հաշվի առնելով ներքին լարված դրությունը, բարձրագույն ռազմական հրամանատարության հրաժարականը, Սիրիայի հետ վատթար հարաբերությունները, քրդերի խնդիրը և այլն` Թուրքիայի Կառավարությունը հարկադրված էր որոշակի քայլեր ձեռնարկել:
  • Ադրբեջանը հրճվում է. Վան-Երևան չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել է

    ՎանՀայ-թուրքական սահմանի բացման ու հայ-թուրքական երկխոսության մասին խոսակցությունները հանգիստ չեն տալիս Թուրքիայի համար եղբայրական հանրապետություն համարվող Ադրբեջանին` հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայում մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը վերասկսելու դեպքում Թուրքիան ռազմական ու նյութական օգնություն չի ցուցաբերի Ադրբեջանին, քանի որ «նախ տարածաշրջանում խաղաղության կողմնակից է և երաշխավորը, բացի այդ սեփական ներքին խնդիրներն ունի, ինչպես նաև Սիրիայի հետ լարված հարաբերությունների մեջ է» (Zaman):
  • Հրանտ Դինքի սպանության շուրջ կրքերը չեն հանդարտվել. նախարարությունը հրաժարվում է վճարել

    Հրանտ ԴինքՀուլիսի 25-ին հայտնի դարձավ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթի` 22 տարի և 10 ամիս ազատազրկման դատապարտվելու մասին: Վճիռը կայացվել է կանխամտածված սպանություն և զենքն ապօրինի պահելու հոդվածների հիման վրա: Այնուհանդերձ, անգամ վերջնական վճռի կայացումից հետո թուրքական Կառավարությունն իր քայլերով մերկացնում է իր իրական նկրտումները: Օրեր առաջ թուրքական Hurriyet և Vatan պարբերականները հաղորդում են` Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է Ստամբուլի 10-րդ վարչական դատարանի կայացրած որոշումը:
  • Այժմ ավելի դյուրին կլինի բիբլիական Արարատ բարձրանալու թույլտվություն ստանալը

    ԱրարատԹուրքական հայտնի Zaman պարբերականը օգոստոսի 5-ին հրապարակեց մի հոդված` համաձայն որի Արարատ մագլցելու համար օտարազգիներին տրվող թույլտվությունն այսուհետ առավել դյուրին ճանապարհով ձեռք կբերվի: Եթե մինչ այդ այս կամ այն օտարերկրացուն անհրաժեշտ էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) թույլտվությունն Արարատի գագաթ բարձրանալու հարցում, ապա այժմ համանման որոշման կայացման իրավասությունը պատկանում է Աղրըի (Արարատ լեռան անվանումը թուրքերեն Աղրը դաղ է) և Իգդիրի նահանգների ինքնակառավարման մարմիններին, բացի այդ թույլտվության ընձեռումը կախված է նաև Թուրքիայի Արտաքին Գործերի Նախարարությունից:
  • Սպանել են ստամբուլահայի. պատճառն ազգային պատկանելությու՞նն է

    Արման ԱզաքըԺամանակակից Թուրքիայի սահմաններում բնակվող հայերը` մասնավորապես Ստամբուլի հայերը, մշտապես տարաբնույթ կերպով են ընկալվել թե՛ Հայաստանում ապրող հայերի, թե՛ թուրքերի կողմից: Երբեմն հայերն անվանում են նրանց «թուրք»` միմիայն այն բանի համար, որ պատմական դեպքերի արդյունքում նրանք բնակվում են թշնամական երկրում, իսկ թուրքերի մի մասը հանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերում, սակայն թուրք ազգայնականները պարբերաբար սպառնում են և ահաբեկում նրանց, ինչի վառ վկայությունն էլ Հրանտ Դինքի սպանությունն է:
  • Թուրք-ադրբեջանական հաքերների գրոհները. արդյո՞ք հայերն արժանի պատասխան են տալիս

    Երկու օր առաջ Nouvelles d’Arménie կայքը տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հայտարաության մասին: Համաձայն դրա` Խորհուրդը խստագույնս դատապարտում է իրենց պաշտոնական կայքի նկատմամբ հուլիսի 27-ին իրականացված հաքերային լուրջ գրոհը: Պարզվում է` կայքում home page-ը փոխարինվել է սև ետնախորքի վրա տեղադրված Քեմալ Աթաթուրքի դիմանկարով, ինչն էլ ինքնին հիմնավոր կասկածների տեղիք է տալիս հաքերի կամ հաքերների ազգային պատկանելության վերաբերյալ:
  • Ներողությունը` դարման Էրդողանի սրտին

    Ռեջեփ Թայիփ ԷրդողանՊարզվում է` Թուրքիայի հանրապետության ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ զգացմունքային է, անգամ` նեղացկոտ: Նա չափազանց ծանր է տանում Թուրքիայի հասցեին յուրաքանչյուր մեկնաբանություն կամ տեսակետ: Սա բնական է, քանզի վերջինիս հոգեկան աշխարհը պարբերաբար ցնցումների է ենթարկվում.
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: