A+ A A-
ֆիլտր
  • «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ մրցույթ

    Հավասար հնարավորություններ«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթը այս տարվա համար:
    Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:
  • Լավ ԳԻՐՔ ունե՞ս, արի՛ ՓՈԽԱՆԱԿՎԵՆՔ ;)

    Լավ ԳԻՐՔ ունե՞ս, արի՛ ՓՈԽԱՆԱԿՎԵՆՔ ;)Հիշում եք, չէ՞, ինչ էինք պայմանավորվել անցած BookCrossing -ի միջոցառմանը...
    ուրեմն ինչպես և խոստացել էինք՝
    • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ին (ԿԻՐԱԿԻ),
    • MetroMusic PUB-ում (Փարպեցի 28),
    • ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐ (իրենց հեղինակային ԳՐՔԵՐՈՎ),
    • BookCrossing Armenia (Կարդացի՞ր՝ փոխանցի'ր ուրիշին),
    • Հայաստանի ամենաակտիվ BookCrosser -ներ (ինչպես միշտ),
    • Մասնակիցներ՝ Դուք գրասեր հասարակություն (Ձեր նախընտրած ԳՐՔՈՎ),
    • ԶԼՄ-ների ներկայացուցիչներ (լուսաբանում),
    • ԳՐՔԻ քննարկում (գրքի ընտրությունը BookCrossing Armenia էջում):
  • Հայաստանի անկախության օրը քո լուսանկարչական ապարատով

    «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնում տեղի կունենա հանդիպում քննարկում լուսանկարիչներ Արթուր Լյումեն Գևորգյանի և շվեյցարացի Յան Անդրեի հետ, որի ընթացքում լուսանկարիչները կկիսվեն իրենց հարուստ գիտելիքներով և փորձով, իսկ Դուք բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալու և տալու նրանց Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը։
    ... Բայց սա դեռ ամենը չէ, Ձեզ սպասվում է ևս մեկ անակնկալ միջոցառում, որի մանրամասներին կծանոթանաք հանդիպման վերջում։
  • "ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ" - բարեգործական համերգ Հովհաննես Գրիգորյանին օգնելու համար

    Մասնակցում են`
    Ռուբեն Հախվերդյան
    Դավիթ Ամալյան
    Էդուարդ Զորիկյան
    Արմին Հայրապետյան
    Կարեն Մամիկոնյան
  • Ուխտերթ ՀՀ անկախության տոնի առթիվ

    ՈւխտերթՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, կազմակերպում է Երիտասարդական մեծ ուխտերթ` Ազատության հրապարակից դեպի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:
  • Նվիրենք փոքրիկ Անուշիկին կյանք

    Անուշ Հայրապետյան
    Արագածոտնի Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ:
    Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:
  • Օգնենք Հովհաննես Գրիգորյանին

    Հովհաննես ԳրիգորյանՏաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը: Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
  • Ադրբեջանական լրատվամիջոցներին խիստ հուզում է Սաակաշվիլու հայ լինել-չլինելու խնդիրը

    Միխեիլ ՍաակաշվիլիՄի քանի շաբաթ շարունակ թե՛ հայկական, թե՛ վրացական մամուլն ակտիվորեն քննարկում էր Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայկական ծագման՝ իրական կամ մտացածին լինելու հանգամանքը: Խնդիրը կայանում էր նրանում, որ ազգությամբ վրացի, հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան հայտարարել էր, թե «անձամբ չի հավատում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրացական արմատներին» ՝ շեշտելով հետևյալը. «Պետք է ասեմ, որ ճշմարտությունն առավել եմ նախընտրում քաղաքական զսպվածությունից:
  • Հայ բռնցքամարտիկները մեկնել են Ադրբեջան. մենք հաղթանակ ենք ակնկալում

    բռնցքամարտՈղջ ադրբեջանական մամուլը երեկվա դրությամբ ողողված է ՀՀ անկախության 20-ամյակի զորահանդեսի և համերգի լուսանկարներով, և, բնականաբար, քինոտ մեկնաբանություններով. ադրբեջանցիները, հավատարիմ մնալով իրենց բնորոշ, հայատյացությամբ հատկանշվող ոճին, զորահանդեսը բնութագրում են` որպես «խղճուկ» և «ծիծաղելի», դե մենք էլ իհարկե անհամբեր սպասում էինք, որ Ադրբեջանում հավանություն կտան մեր շքերթին:Ճ
  • Ադրբեջանում շնչակտուր սպասում են Հայաստանի անկախությանը նվիրված շքերթին

    շքերթՎերջին օրերին ադրբեջանական մամուլ բավականին տխուր պատկեր է ներկայացնում` միայն գույժեր ու գույժեր… Հայաստանի անկախության տոնակատարության նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի սև ցուցակը համալրվել է ևս մեկ անձով. Այս անգամ «նզովյալը» ռուս պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովն է, որը հանդգնել է ներկա գտնվել Արցախում անցկացվելիք նորակառույց Ազգային հանդիսությունների տան բացման արարողությանը` իր խոսքում բազմիցս շեշտելով, որ պատրաստակամ է մշտապես աջակցել Արցախի ժողովրդին և սատարել Արցախի անկախությունը:
  • Բուռն սիրային արկածներով հայտնի Մեհրիբան Ալիևան ներկայացրել է Ադրբեջանի «հնագույն մշակույթը» Փարիզում

    հնագույն մշակույթԱչքի անցկացնելով ադրբեջանական լրատվամիջոցների նյութերն ու առաջատար տեղեկատվական կայքերի հոդվածները` ակներև է դառնում պարզ մի իրողություն. Ադրբեջանում չեն կարողանում հանգիստ քնել այն վայրկյանից ի վեր, ինչ հայտնի է դարձել Գերմանիայում, ապա ԱՄՆ Կոնգրեսում Արցախի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների մասին: Երկար մտածելուց հետո Ադրբեջանի պետական մարմինները «հանճարեղ մի գաղափար» են մոգոնել. անցկացնել Ադրբեջանի մշակույթին նվիրված համերգ ու աննախադեպ ցուցահանդես, այն էլ Ֆրանսիայում` ֆրանսահայ համայնքին խոցելու համար:
  • Ադրբեջանում չեն կարողանում մարսել Արցախի 20-ամյակին նվիրված միջոցառումն ԱՄՆ Կոնգրեսում

    Արցախի անկախության 20 ամյակըԱդրբեջանական բոլոր ԶԼՄ-ներն ու առաջատար լրատվական կայքերը խորը ցավով էին խոսում Գերմանիայում Արցախի 20-ամյակի տոնակատարության մասին` կոչ անելով համայն աշխարհի ադրբեջանցիներին «ոտքի կանգնել և ազդարարել աշխարհին, որ հայերի կողմից բռնազավթված ադրբեջանական տարածքները չեն կարող լինել անկախ, ուստի դրանց անկախության տոնումն արդեն իսկ վիրավորում է յուրաքանչյուր ադրբեջանցու ազգային արժանապատվությունը»:
  • Ի պաշտպանություն Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի` ստորագրահավաք Թուրքիայու՞մ

    Գուրգեն ՄարգարյանԱդրբեջանական ԶԼՄ-ները մի քանի օր շարունակ հպարտությամբ գրում են հայազգի զինվոր Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի մասին` լուրեր տարածելով` իբր Թուրքիան նախապատրաստվում է սատար կանգնել մարդասպանին: Դեռևս բարդ է ասել` որքանով են նման տեղեկությունները համապատասխանում իրականությանը, քանզի Թուրքիան այժմ բազում ներքին խնդիրներ ունի և բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, այնպես որ դժվար թե Ադրբեջանին նմանօրինակ ուշադրություն հատկացնի:
  • Ադրբեջանական մամուլը մեղադրում է Հայաստանին` Ռուսաստանի «վասալը լինելու հարցում»...

    wikileaksԱդրբեջանական ԶԼՄ-ներն այնքան հաճախ են անդրադարձել Արցախյան հիմնախնդրին, որ արդեն էլ պատգամավոր կամ պետական պաշտոնյա չի մնացել, որ չարձանագրի իր ստահոդ համոզմունքները: Ի ուրախություն Ադրբեջանի` վերջերս Wikileaks կայքը փաստեր է հրապարակել հայ-ռուսական փոխառնչությունների ու Արցախի հարցի վերաբերյալ:
    Մինչ ադրբեջանական մամուլի «վերլուծություններին» անցնելը, հարկ եմ համարում նշել, որ WikiLeaks կայքի դերն ու նշանակությունը միջազգային քաղաքականության շրջանակներում իրականում չափազանցված է, ինչը խելամիտ PR-ի արդյունք է:
  • Ադրբեջանը շարունակում է սեփականացնել հայ մշակութային ժառանգությունը` Արցախի հայկական գորգերն անվանելով «ադրբեջանական»

    Արցախի հայկական գորգերնԴեռևս 1960-ականներից սկսած` Ադրբեջանում ծայր առավ հակահայկական քարոզչությունը, որն ուղեկցվում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված, հայերի կողմից ստեղծված հուշարձանների` վանքերի, բնակելի տների, քարե կոթողների ոչնչացմամբ: Պետական վերնախավը հայերի նկատմամբ ատելություն էր սերմանում բոլոր հնարավոր միջոցներով: 1960-ականների վերջերից ասպարեզ իջավ մի թեորիա, որն իսկույն հայտնվեց հակահայկական քարոզչության հիմքում.
  • Ադրբեջանն անցել է նոր գրոհի. կայքերում գովազդում են ադրբեջանական «Տրիո Ղարաբաղը»

    Տրիո ՂարաբաղՎերջերս հայտնի դարձավ, որ Արցախի 20-ամյակը մեծ շուքով տոնվելու է Գերմանիայում, ինչն էլ զայրույթի ալիք բարձրացրեց Ադրբեջանում: Չնայած ադրբեջանցիների թափած ջանքերի` իրավիճակը չփոխվեց, և Գերմանիայում զոհ չգնացին ադրբեջանական ապատեղեկատվությանը: Այս ամենից հետո Ադրբեջանը նոր գրոհի է անցել տեղեկատվական պատերազմում: Բոլոր կայքերում ամենաընթերցվող հոդվածների շարքում է հետևյալ խորագրով նյութը` «Մանսում Իբրահիմովը և «Տրիո Ղարաբաղը» ներկայացնելու են Ադրբեջանի հանրապետությունը միջազգային փառատոնում»:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: