A+ A A-

Ջեյմս Բլանթ. գուցե մի օր նրան հանդիպենք Հայաստանում…

 Ջեյմս ԲլանթJ"I'll Be Your Man" is Number 1 in Armenia....!!! Re-diverting the tour...
Վերջերս Ջեյմս Բլանթի ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը մեծ իրարանցում առաջացրեց Ֆեյսբուքում ու դրանից դուրս / ի դեպ, Բլանթի խմբում դրված այդ ստատուսին արված քոմենթների ընդհանուր թիվն այսօր հասել է 1484 –ի/: ««I’ll be your man» իմ երգն ավելի վաղ է գլխավորել Հայաստանի հիթ-շքերթները, քան մնացած երկրներում», - հայտնել էր երգիչը, ապա հավելել, որ մտածում է հայաստանյան համերգների մասին: Սրան հաջորդել են ադրբեջանաթուրքական հերթական զայրույթի պոռթկումները ֆեյսբուքյան մեկնաբանությունների տեսքով, ինչն, իհարկե, արդեն սովորական է ու կարելի է անտարբերության մատնել… Ավելի լավ է խոսենք Բլանթի մասին, ով ողջ աշխարհում ամենսիրված աստղերի թվին է պատկանում: Նրա երկրպագուների թիվը Հայաստանում էլ է մեծ. հաճախ եմ ֆեյսբուքիս ընկերների պատերին տեսնում Բլանթի երգերը, դրական գնահատակններ`տրված նրա գործին: Երգչի մասին համացանցային բոլոր աղբյուրները փաստում են, որ բազմակողմանիորեն զարգացած մեկն է: Ծնվել է 1974 թվականին Տիդվորտում` բրիտանական զինվորականի ընտանիքում / նրանց ընտանիքը ունի զինվորական Ջեյմս Բլանթ ծառայությանը նվիրվելու երկար պատմություն` սկսած 10-րդ դարից/: Բլանթի մանկությունն անցել է այնտեղ, որտեղ ծառայել է հայրը` Անգլիայում, Կիպրոսում և Գերմանիայում: Հորից է ժառանգել սերը թռիչքի հանդեպ. 16 տարեկանում արդեն ստացել է օդաչուի որակավորում: Դպրոցն ավարտելուց հետո Ջեյմսը սովորել է Բրիստոլի համալսարանի ավիաշինարարության ֆակուլտետում: Քանի որ Բրիտանական բանակը ֆինանսավորել է նրա ուսումը Բրիստոլի համալսարանում, նա պարտավորվում է չորս տարի ծառայել բանակում. այսպիսով շարունակվում են ընտանիքի` զինվորական գործին նվիրվելու ավանդույթները:Բլանթը փայլում է նաև ապորտային ասպարեզում. բանակում լեռնադահուկաին թիմ է ղեկավարել: Իսկ երաժշտական հակումները բացահայտվել են այն ժամանակ, երբ Ջեյմսը որոշել է դաշնամուր նվագել սովորել, ապա հաճախել երաժշտական դպրոց: 14 տարեկան հասակում նա արդեն կարողանում է կիթառ նվագել «Nirvana»-ի մեղեդիները և շուտով գրում է իր սեփական երգերը:
Բանակում ծառայելով վեց տարի` 2002թ. –ին Բլանթը հեռանում է բանակից …
 Ջեյմս ԲլանթԾառայության տարիներին նա նույնիսկ տանկում մի կողմ չի դնում իր կիթառը: Այնտեղ կարճատև հանգստի պահերին է գրել է «No Bravery» երգը` «Back to Bedlam» սեփական ալբոմի եզրափակիչ կատարումը /դեբյուտային`«Back to Bedlam» ալբոմը, որը ներառում էր «You're Beautiful» և «Goodbye My Lover» երգերը, նրան 2005-ին համաշխարհային ճանաչում բերեց/:Զորացրվելով բանակից` իրեն ամբողջովին նվիրում է երաժշտությանը. հավաքում իր լավագույն երգերը և մի քանի ամսվա ընթացքում կարողանում համաձայնագիր կնքել ալբոմի ձայնագրման համար: 2003 թ. Ջեյմսը մեկնում է Կալիֆորնիա, որտեղ Թոմ Ռոտռոկի հետ, որը Էլտոն Ջոնի պրոդյուսերն էր, ձայնագրում է իր առաջին ալբոմը: Բլանթի երկրորդ ալբոմը կոչվում է «All the Lost Souls» (2007), որի մեջ հայտնի են «1973» և «Same Mistake» կատարումները, իսկ 2010թ. թողարկում է իր երրորդ ալբոմը` «Some Kind of Trouble»: Բլանթը վաճառել է ընդհանուր առմամբ 15 միլլիոն ալբոմ ամբողջ աշխարհում: Արժանացել է «BRIT Awards» , երկու «Ivor Novello Awards» մրցանակների և 2006-ին առաջադրվել հինգ «Գրեմմի»-ի:
Ջեյմս Բլանթի պաշտոնական կայքն ակտիվորեն ներկայացնում է երգչի երաժշտական ուղեգիծը. համերգ-շրջագայություններ, փառատոնների մասնակցություն, հարցազրույցներ հեռուստատեսությամբ, ռադիոյով… Հուսանք, որ շատ շուտով նաև պաշտոնապես կհայտարարվի Բլանթի Հայաստանյան այցելության մասին կոնկրետ օրը… Հրավիրենք Ջեյմս Բլանթին Հայաստան:
{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries