A+ A A-

Միասեռական աստղերի ամուսնությունները

ՀամասեռամոլՄենք ապրում ենք այնպիսի դարում, երբ զարմանալու արդեն շատ քիչ բան կա: Եթե տասնամյակներ առաջ միասեռականներն ամեն կերպ թաքցնում էին իրենց սեռական կողմնորոշումը, ապա այժմ հազարավոր մարդիկ համարում են, որ դա ժամանակակից է և մոդայիկ: Համասեռամոլությունը քարոզվում է ամենուր, գրվում են երգեր, գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, իսկ որոշ երկրներում միասեռականների միջև ամուսնություններն օրենքով թույլատրելի են: Սովորական մահկանացուների կողքին իրենց սեռական կողմորոշման մասին ազատորեն խոսում են նաև հայտնի աստղերը: Ամենահայտնիների մասին կխոսենք այսօր:
Զեմֆիրա Ռամազանովա և Ռենատա Լիտվինովա: «Սկանդալային աղջիկ» Զեմֆիրան ևԶեմֆիրա Ռամազանովա և Ռենատա Լիտվինով «աշխարհիկաստվածուհի» Ռենատան մինչև իրար հանդիպելն արդեն բոլորի ուշադրության կենտրոնում էին: Ասում էին, որ Զեմֆիրայի սիրուհիներն են եղել նրա նախկին պրոդյուսեր Անաստասիա Կալմանովիչը և նախկին վարորդ Աննա Կրուչինինան: Բայց «Աստվածուհի» ֆիլմի սաունդթրեքի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած հանդիպումից հետո դեղին մամուլը շտապեց «ամուսնացնել» Զեմֆիրային և Ռենատային: ԶԼՄ-ները երկար ժամանակ քննարկում էին Ռենատայի ամուսնալուծությունը գործարար Լեոնիդ Դոմբրովսկու հետ: Աղջիկները ոչ մի կերպ չեն մեկնաբանում շշուկները և շարունակում են իրենց Էլթոն Ջոն և Դեվիդ Ֆարնիհամագործակցությունը:
Էլթոն Ջոն և Դեվիդ Ֆարնիշ: Այժմ արդեն քչերն են հիշում, որ իր կարիերայի ընթացքում ավելի քան 200 միլիոն սկավառակ վաճառած հայտնի երաժիշտը 20 տարի առաջ ամուսնացած է եղել գերմանուհի Ռենատա Բլաուելի հետ: «Մինչ այժմ ափսոսում եմ դրա համար, որովհետև Ռենատայի հետ անկեղծ չեմ եղել: Ես ամուսնացած էի նրա հետ, բայց միևնույն ժամանակ գիտեի, որ էությամբ ուրիշ եմ: Նա հիանալի կին է. շատ հանգիստ կարող էր սնանկացնել ինձ, բայց չարեց դա: Ահա թե որն է իսկական ընկերությունը»: Կինոռեժիսոր և պրոդյուսեր Ֆարնիշի հետ սեր Էլթոնը ծանոթացել է 1993 թվականին, և 12 տարի անց, 2005-ի դեկտեմբերի 12-ին, երբ Անգլիայում օրինականցվեցին միասեռականների ամուսնությունները, նրանք ամուսնացան: Արարողությունը ամենաթանկ հարսանիքներից մեկն էր: Զույգը երեխաներ չի ցանկանում. «Չենք ցանկանում երեխաների դաստիարակությունը հանձնել դայակներին ու սպասուհիներին»: Իսկ երեխաների դաստիարակությամբ անձամբ զբաղվելուն կխանգարի աշխատանքային լարված գրաֆիկը:Լինդսի Լոխան և Սամանթա Ռոնսո
Լինդսի Լոխան և Սամանթա Ռոնսոն: Մինչև Սամանթան Լոխանի սիրեկանների ցուցակում են եղել տարբեր դերասանուհիներ, մոդելներ, երգչուհիներ, ինչպես նաև
երգիչ Ահարոն Քարթերը և դերասան Վիլմեր Վալդերամը: DJ Սամանթա Ռոնսոնի հետ Լոխանը սկսել է ապրել անցած տարվանից, բայց զույգը ոչ մի կերպ չէր մեկնաբանում իրենց հարաբերությունները: Անցած տարվա սեպտեմբերին շոուներից մեկի ժամանակ հաղորդավարն ասաց, որ Լոխանն ու Ռոնսոնը «գեղեցիկ են միասին», ինչին դերասանուհին պատասխանեց. «Շնորհակալ եմ»: ԶԼՄ-ներն այդ պատասխանն ընդունեցին որպես պաշտոնական խոստովանություն և վերջին ամիսներին հաճույքով մեկնաբանում էին այս թեման: Լինդսին նման պատասխան տվեց. «Մարդիկ կարող են մտածել այն, ինչ բխում է իրենց շահերից: Ես իսկապես երջանիկ եմ, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում»: Մեկ ամիս առաջ տարածվեց այն լուրը, որ աղջիկները բաժանվել են: «Մենք փոքրիկ ընդմիջում ենք արել, որպեսզի ես կարողանամ կենտրոնանալ Ջորջ Մաքյլ և Քեննի Գոսսաշխատանքիս վրա»,- մեկնաբանել է դերասանուհին:
Ջորջ Մաքյլ և Քեննի Գոսս: Քաղցրաձայն երգչի ենթադրյալ սիրուհիների անունները փոխվում էին մեկը մյուսի հետևից, իսկ նա առաջինն էր, ով բացահայտ կերպով խոստովանեց, որ միասեռական է: 1993 թվականին մահացավ երգչի սիրեկան Անսելմո Ֆելեպպան, իսկ ավելի ուշ Մայքլը սկսեց հանդիպել մարզիչ Քեննի Գոսսի հետ: Այժմ սիրահարներն ապրում են Լոնդոնի և Դալլասի իրենց տներում և ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստվում են ամուսնանալ: Բայց առայժմ նման բան տեղի չի ունեցել, իսկ մամուլը կարծես հոգնել է արդեն երգչի սեռական կողմնորոշումը քննարկելուց:
Դարրեն Հեյս և Ռիչարդ Կալլեն: Բաժանվելով մանկության ընկերուհի Կոլբի Թեյլորից` Savage GardenԴարրեն Հեյս և Ռիչարդ Կալլեն խմբի նախկին մասնակից Դարրեն Հեյսը դադարեց թաքցնել իր սեռական կողմնորոշումն ու ամուսնացավ գրաֆիկական դիզայներ Կալլենի հետ: «Ես ամուսնալուծվեցի այն պատճառով, որ ինձ համասեռալամոլ էի համարում, բայց չէի ցանկանում ընդունել դա: Երբեք չեմ ստել սեռական կողմնորոշմանս մասին, բայց երբեք հատուկ հայտարարություն չեմ արել»,- հետագայում ասել է երգիչը: Ավստրալիացի երգիչն այսպես է խոսում միասեռականների ամուսնությունների մասին. «Ես ծնվել եմ այնպիսի երկրում, որտեղ քաղաքացիները քվեի իրավունք չունեին ընդհուպ մինչև 60-ականները: Ես չեմ համեմատում սեռական կողմորոշումը ռասսայի հետ, բայց այն համեմատում եմ խտրականության հետ»:
Ամենահայտնի միասեռականների և բիսեքսուալների ցուցակին են պատկանում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են` Billie Joe Armstrong, Drew Barrymor, Marlon Brando, Lord Byron, Ellen DeGeneres, Sia Furler, Lady Gaga, Greta Garbo, Anjelina Jolie, Freddie Mercury, Ricky Martin, Sinéad O'Connor, Francoise Sagan, Pyotr Ilyich Tchaikovsky, Oscar Wilde, Adam Lambert, George Michael, Jodie Foster և այլն:
Հ.Գ. Մայքլ Ջեքսոնի և Ահարոն Քարթերի աղմկահարույց կապի մասին մենք արդեն անդրադարձել ենք, եթե չես կարդացել, ապա  արա հենց հիմա`"Ահարոն Քարթեր. Մայքլն ինձ թմրանյութեր էր տալիս
":{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries