A+ A A-

Ամենահայտնի դուետները

Էմինեմ և Էլթոն ՋոնՇոու-բիզնեսը բավականին փոփոխական է. միայն ամենաուժեղներն ու բարձր մակարդակի պրոֆեսիոնալները կարող են այս ասպարեզում մեծ արդյունքների հասնել: Բոլոր հռչակավոր մարդիկ սկսել են ինչ-որ փոքր բանից: Ինչ-որ մեկի համար ինքնաարտահայտվելու առաջին հնարավորությունը մանկական թատերական խմբակն էր, իսկ մյուսն առաջին անգամ երգել է դպրոցի բեմին: Իսկ ի՞նչ է պատահում, երբ երկու մեգաաստղ որոշում են համագործակցել: Ստեղծվում են հզոր երգեր, որոնք սիրվում են միլիոների կողմից: Ովքե՞ր են աշխարհի ամենահաջողակ դուետների կատարողները: Այսօր փորձեցինք դա պարզել:
  • Էմինեմ և Էլթոն Ջոն: Բացահայտ մարդատյաց Էմինեմը տարիներ առաջ ստիպեց մարդկանց խոսել հանրաճանաչ համասեռամոլի հետ իր դուետի մասին` Գրեմի մրցանակաբաշխությանը երգելով Էլթոն Ջոնի հետ «Stan» երգը: Մարդիկ ապշած էին: Երկու աստղերի երկրպագուներըՄիք Ջագեր և Դեվիդ Բոուի գնահատեցին այս արարքը` որպես կողմնակալության դեմ պայքարում մեծ քայլ:
  • Լուչիանո Պավարոտտի և Ջեյմս Բրաուն` բացարձակ հակասական կատարողներ: Սա սակայն չխանգարեց նրանց երգել «It’s a Man’s Man’s Man’s World» դուետը, ինչը երկուսին էլ շատ հայտնի դարձրեց:
  • Միք Ջագեր և Դեվիդ Բոուի: «Dancing in the Street» հրահրող անվանումով երգը, որի ստեղծմանն իրենց մասնակցությունն ունեցան աշխարհահռչակ այս երկու երգիչները, ժամանակակից երաժշտության մեջ հզոր նորարարություն դարձավ:
  • Մայքլ Ջեքսոն և Փոլ Մաքքարթնի: Փոփ արքա և երաժշտական համարձակ փորձարկումներ անող հեղինակ, միասին` իրենց գործի իրական գիտակներ: «The Girl is Mine (Say Say Say)» երգը միավորեց այս երկու տաղանդներին` տարածվելով ողջ աշխարհում:
  • Լինկին Պարկ և Ջեյ Զի: Def Jam ձայնագրման ստուդիայի ղեկավար Ջեյ Զին համագործակցության հրավեր ուղարկեց կալիֆորնիական Լինկին Պարկ խմբին, ինչի արդյունքում ծնվեց «Collision Cours» ալբոմը, որն էլ տարածվեց միլիոնավոր օրինակներով:
  • R. Kelly և Սելին Դիոն: Ռոմանտիկ անվանումով «I’m Your Angel» երգը 1998 թվականի վերջին ամենահայտնի կատարումը դարձավ` պտտվելով բազմաթիվ ռադիոկայաններով: Մի քանի շաբաթ շարունակ երգը տարբեր թոփերում առաջին հորիզոնականն էր զբաղեցնում:
  • Թեդ Նյուջենթ և Միթ Լոաֆ: Նրանցից մեկն աշխարհահռչակ երգիչ է, մյուսը` տաղանդավոր կիթառահար, ում հետաքրքրում է վոկալային հատվածներով ծանր ռոքը: Այս երկու կատարողները միասին թողարկեցին «Free for all» ձայնասկավառակը, որը մեծ հաջողություն ունեցավ, ինչը, Run-DMC և Աէրոսմիթթերևս, զարմանալի չէր: Այս ձայնասկավառակը դարձավ ամենահաջողված գործիքային տեխնո փորձարկումը երաժշտության մեջ: Հետագայում այն հռչակվեց պլատինե և հսկայական քանակով վաճառվեց բազմաթիվ երկրներում:
  • Run-DMC և Աէրոսմիթ: «Walk This Way» երգը ռոքի և ռեփի ասպարեզում իսկական նորարարություն դարձավ: «Guitar Hero» խաղի հեղինակները պայմանագիր կնքեցին կատարողների հետ` երգը որպես խաղի երաժշտական ապահովում օգտագործելու համար:
  • Էլթոն Ջոն, Էքսլ Ռոուզ և Queen: «Bohemian Rhapsody» երգը ձայնագրելուց հետո հեղինակները դարձան հանրաճանաչ և սիրված:
  • Միսս Փիգգի և Օզզի Օզբորն: Տպավորիչ ոճ ունեցող և բավականին տարբերվող Օզզի Օզբորնը վարդագույն խոզուկի հետ կատարեց «Born to be Wild» երգը, որը ժամանակին շատ հայտնի էր:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries