A+ A A-

Աստղերն ու իրենց անհայտ արատները

Մեգան ՖոքսՄյուս անգամ «ծուռ» ոտքերի, կոր քթի կամ անհավասար ատամնաշարի պատճառով արտասվելուց առաջ հիշեք, որ անգամ աստղային գեղեցկուհիները, որոնց մասին միլիոնավոր տղամարդիկ են երազում, չեն կարող հպարտանալ կատարյալ մարմնով: Նրանք պարզապես սովորել են թաքցնել իրենց փոքրիկ (երբեմն էլ ոչ այնքան) թերությունները կամ էլ դրանք ներկայանցել որպես առավելություն:
Մեգան Ֆոքս. ձեռքերի դեֆորմացված մատներ: Motorola ընկերության նոր մոդելի հեռախոսի գովազդի նկարահանումներին դերասանուհին ստիպված էր օգտվել կրկնորդի օգնությունից: Մեգանը խնդրել էր չնկարահանել իր ձեռքերը խոշոր պլանով: Պարզվում է, որ մոլորակի ամենասեքսուալԼիլի Ալլեն կինը գեղեցիկ է, բայց ոչ մինչև մատների ծայրը: Դերասանուհին տառապում է բրախիդատկիլիայով (ձեռքերի մատների բնածին անոմալիա), ինչի հետևանքով բութ մատների եղունգները թերզարգացած են երևում:
Փերիս Հիլթոն. աչքի ձեռքբերովի արատ: Երբևէ չե՞ք նկատել, որ լուսանկարվելիս Փերիսը կիսափակ է պահում ձախ աչքը: Մի քանի տարի առաջ (հավանաբար անհաջող վիրահատությունից հետո) հայտնի շիկահերի ձախ կոպը սկսեց լրջորեն կախվել: Այս արատը ուղղել հնարավոր չէ, բացի այդ գեղեցկուհին մեծ սեր ունի գունավոր լինզաների նկատմամբ, ինչն էլ վնասել է աչքի լորձաթաղանթը: Փերիսն ինքը չի ցանկանում որևէ բան փոխել. մի՞թե նա կարող է հրաժարվել երկնագույն աչքերից և վերադառնալ աչքերի բնական` շագանակագույն երանգին:
Լիլի Ալլեն. երրորդ պտուկ: «Երբ դիպչում ես նրան, այն պնդանում է»- երգչուհին բաց չի թողնում հնարավորությունը խոսել իր երրորդ պտուկի մասին: Սակայն երգչուհին չի բավարարվում միայն պատմություններով. նա մեծ հաճույքով ցուցադրում է իր մարմնի «հրաշքը»: Լիլիի բախտը բերել է, չէ՞ որ կային ժամանականեր, երբ երեք պտուկ ունեցող կանանց համարում էին կախարդներ և այրում էին: Այսօր նման արատ հանդիպում է հիսունից մեկ կնոջ մոտ և համարվում է մեծ խալ:
Վանեսսա Պարադի. ճեղք ատամների միջև: Մի շտապեք ատամնաբույժի մոտ. Վանեսսա Պարադիի շնորհիվ իդեալական հավասար ատամներն այլևս նորաձև չեն: Ամսագրերը գովերգում են ատամների միջև ճեղքը, որը ոչ միայն չի փչացնում դեմքը, այլև դրան հատուկ հմայք է հաղորդում: Այսօր համարվում է, որ դա խոսում է առանձնակի սեքսուալության և ուրախ բնավորության մասին: Միայն թե ատամնաբույժներըՀոլլի Բերրի դրան դիասթեմա են անվանում (կծվածքի դեֆեկտ):
Ջուլիա Ռոբերտս. հսկայական բերան: Տարիներ առաջ Հյու Գրանտը դերասանուհու հետ նկարահանումների մասին խոսելիս խոստովանել է, որ «երբ համբուրում ես նրան, արձագանք ես լսում»: Բրիտանացի սրտակերն իհարկե կատակել է: Այնուամենայնիվ գեղեցկուհու հսկայական բերանն իսկապես խախտում է դեմքի իդեալական համամասնությունները: Թերևս կկարողանա՞ր Ջուլիան իր կարիերան կառուցել առանց իր լայն ժպիտի (և իհարկե երկար ոտքերի):
Քեթի Փերրի: Ռասսեր Բրենդի հետ ամուսնությունից առաջ 25-ամյա երգչուհին հուսահատ պայքար էր մղում ոչ միայն ավելորդ քաշի, այլև պրոբլեմատիկ մաշկի հետ: «Ես միշտ էլ  բավականին պզուկոտ էի»,- խոստովանում է նա: Սակայն երգչուհին որոշեց վերջնականապես պատերազմ հայտարարել դեմքի կարմիր կետերին և սկսեց օգտագործել դեմքի խնամքի` Proactiv Solution միջոցները:
Հոլլի Բերրի. ոտքի վեց մատներ: Տարեցտարի տղամարդկանց համար նախատեսված ամսագրերը Հոլլի Բերրիին ներառում են ամենագեղեցիկ կանանց ցուցակում: Եվ դա չնայած այն բանի, որ դերասանուհին ոտքին վեց մատ ունի: Բժիշկներն այս արատն անվանում են պոլիդակտիլիա: Վիճակագրության համաձայն նման արատով ծնվում է 5000-ից մեկը, և հիմնականում ավելորդ մատը հեռացնում են հենց ծնվելուց հետո: Հետաքրքիր է` ինչու՞ Հոլլիի ծնողները չեն հեռացրել աղջկա վեցերորդ մատը:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries