A+ A A-

Հայտնիները նաև գրքեր են գրում

Dirty Blond. Diary of Courtney LoveԱսում են` տաղանդավոր մարդն ամեն տեղ է տաղանդավոր: Որոշ աստղեր փորձում են ապացուցել դա: Թվում է` նրանց բավարար չէ մեկ ոլորտում հաջողակ լինելը. նրանք ցանկանում են գրավել որքան հնարավոր է շատ բնագավառներ: Իսկ գուցե ստեղծագործելով որոշ աստղեր, որոնք այդքան էլ բարի համբավ չեն վայելում, փորձում են հասարակության հարգանքի՞ն արժանանալ: Ո՞վ գիտե…
Քորթնի Լավ: «Dirty Blond. Diary of Courtney Love»: Հակասական և խորհրդավոր անձնավորության գիրք: Հավանաբար նրա նմանները պետք է կյանքից շուտ հեռանան` այդպես էլ չբացահայտվելով: Նա մոտ էր դրան, սակայն դուրս եկավ այդ վիճակից: Հիանալի մոդել և սարսափելի թմրամոլուհի, երիտասարդների պաշտամունքի առարկայի կին, սիրուհի և մայր… Նրա հավատքի առարկան միշտ «մի կտոր փայտն ու վեց լարն» էր: Այս գրքում Քորթնին չի վախենումBurlesque and the Art of the Teese բացահայտել անուններ և ինտրիգներ և չի ամաչում ինքն իրեն կողքից նայել:
Դիտա Վոն Թիզ: «Burlesque and the Art of the Teese»: «Ես գլամուրն եմ ներկայացնում, ամեն օր, ամեն րոպե»,- ասում է Playboy ամսագրի մոդել, Մերլին Մենսոնի կին, այժմ նաև գրող Դիտան:
Փերիս Հիլթոն: «Confessions of an Heiress: A Tongue-in-Chic Peek Behind the Pose»: Աշխարհիկ գեղեցկուհի, հեռուստատեսային աստղ, երգչուհի և պարզապես վառ անհատականություն Փերիս Հիլթոն: 22-ամյա Փերիսը հյուրանոցների ցանցի սեփականատեր Կոնրադ Հիլթոնի ավագ թոռնուհին է: Հետաքրքիր կլինի ընթերցել սկանդալների հերոսուհու մտքերը:
Պամելա Անդերսոն: «Star»: Ինչպես շատ երիտասարդներ, 22-ամյա Սթար Վուդ Լեյն աշխատում է երկու տեղ, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել: Սթարը միամիտ է, բայց գրավիչ: Սիրող դուստր, լավ ընկեր և հավատարիմ ընկերուհի: Այնուամենայնիվ Սթարն ապրում է այն զգացումով, որ ինչ-որ բան պակաս է… Սա Պամելայի միակ գիրքը չէ:
The Funny Thing Is...Էլլեն ԴեԳեներես: «The Funny Thing Is...»: Էլլենը տպագրել է իր առաջին գիրքը («My Point... and I Do Have One») դեռ 1996 թվականին: Էկրանի աստղն ու պարզապես սրամիտ կինը դրանից հետո նվիրաբերել է իր կյանքը մի նոր հիասքանչ գիրք գրելուն: Այդ գիրքն այս գիրքն է:
Մադոննա: «Sex»: Սա Մադոննայի ամենաշատ վաճառված գիրքն է (ավելի քան 1.5 միլիոն): Գիրքը պատմում է Մադոննայի սեքսուալ պատկերացումների մասին: Գրքում մեծ թվով էրոտիկ լուսանկարներ կան, որոնք արվել են Ստիվեն Մայզելի կողմից: Լուսանկարներին մերկ Մադոննան է, ինչպես նաև Նաոմի Քեմբելը, Իզաբելլա Ռոսսելինին, Վանիլլա Այսը և պոռնոդերասան Ջոյ Ստեֆանոն: Լուսանկարներում պատկերված են լեսբական և հոմոսեքսուալ տեսարաններ: Հարցազրույցներից մեկում Մադոննան ասել է. «Կարծում եմ, որ գիրքը կօգնի փոխել մեր հետամնաց տեսակետերը: Այդ հարցում ինձ որոշ չափով հեղափոխական եմ համարում: Հույս ունեմ, որ շատ մարդիկ, կարդալով գիրքը, կսկսեն գնահատել սեքսը և դրան դրական վերաբերել»: Մադոննայի երկրորդ գիրքը («The Girlie Show») լույս է տեսել 1994 թվականին: Երգչուհու մյուս գրքերն են «Nobody Knows Me», «The English Roses» (նրա առաջին գիրքը մանուկների համար), «Mr. Peabody’s Apples», «Yakov and the Seven Thieves» և «The Adventures of Abdi», որը թարգմանվել է 40 լեզուներով:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries