A+ A A-

Սրտակերները

Գեղեցիկ արտաքինը կարող է շատ լավ մեկնարկ հանդիսանալ հաջող կարիերայի համար: Ովքե՞ր են մոլորակի ամենացանկալի և սեքսուալ տղամարդիկ: People ամսագիրը կազմել է նրանց ցուցակը: Եվ այսպես…
Արտաքինի շնորհիվ հաջողության հասնելիս Ջոննի Դեպպի համար ավելի դժվար է եղել, քան Ռոբերտ Պատտինսոնի, սակայն մի՞թե դա նշանակում է, որ այժմ խորհրդավոր արնախումն ավելի ցանկալի է, քան հայտնի ծովահենը:
Բեն Աֆլեկը հիանալի ամուսին և հայր է, ինչպես ասում է նրա կինը: Նույնը կարելի է ասել նաև Ջեյք Ջիլենհոլի մասին:
Բրեդ Պիտը ժամանակին մի սիրտ չէ, որ կոտրել է: Քրիս Պայնը ոչնչով չի զիջում նրան:
Երկու աստղեր` Ջորջ Քլունին և Ջոն Հեմը փառքի քաղցրությունը գզացել են միայն հասուն տարիքում:
Հարրիսոն Ֆորդ և Լայամ Նիսոն. նրանք գիտեն, թե ինչպես գրավեն կանանց:
Հարրի Հեմլին և Սթիվեն Մոյերը միմյանց նման են ոչ միայն խիտ մազերով, այլև կզակի վրա փոսիկով:
Հյու Ջեքմանն ու Ռայան Ռեյնոլդսը ոգեշնչվել են սուպերհերոսների կերպարներով և միասին նկարահանվեցին «X մարդիկ» ֆիլմում:
Չնայած Ջոն Քեննեդի-կրտսերը կենդանի չէ, սակայն առանց դժվարության կարող է մրցակցել «Անգլիայի որդի»` արքայազն Ուիլյամի հետ, ով այսօր արդեն ցավոք լքել է ամենացանկալի փեսացուների շարքը:
Ջուդ Լոուին անընդհատ անվանում են ամենահմայիչ տղամարդ, սակայն կկարողանա՞ արդյոք նա պահպանել իր կոչումը երիտասարդ Հյու Դենսիի ի հայտ գալուց հետո:
Մեթ Դեյմոնն ու Լեոնարդո ԴիԿապրիոն միասին նկարահանվել են «The Departed» ֆիլմում: Լեոնարդոն իր ընկերոջից առաջ անցավ` նկարահանվելով «Անիծյալների կզղի» և «Սկիզբ» ֆիլմերում:
Մեթյու ՄակԿոնահին ամենագրավիչ տղամարդկանց ցուցակում է: Սակայն վերջերս նա սկսել է տեղը զիջել Կելլան Լաթսին:
1985 թվականի «Ամենասեքսուալ տղամարդու» տիտղոսակիր Մել Գիբսոնը վաղուց չի հետաքրքրվում թոփերում իր դիրքով: Հույս ունենք, որ դերասան Ռայան Քվոնթենը կկարողանա փոխարինել նրան:
«Կեղտոտ պարեր» ֆիլմից հետո Պատրիկ Սուեյզին վայելում էր անհավանական մեծ համբավ: Քսան տարի անց Չեննինգ Տատումը խաղաց նմանատիպ դեր «Քայլ առաջ» ֆիլմում և դարձավ երիտասարդ աղջիկների կուռքը:
Փիրս Բրոսնանը շատ ժամանակ և ուժ ու եռանդ է նվիրել Ջեյմս Բոնդի կերպարի հաջող կերտմանը, սակայն ժամանակները փոխվում են, և նրա տեղը զբաղեցրեց ոչ պակաս գրավիչ դերասան Դանիել Կրեյգը:
Անհամար կանայք փորձել են գուշակել Ռիչարդ Գիրի մտքերն ու մտադրությունները, երբ տեսնում էին նրա խորհրդավոր հայացքը: Այժմ Ջոշ Բրոլինի հայտնվելուց հետո կանանց համար շատ ավելի բարդ է:
Գեղեցիկ արտաքինից և կանանց ուշադրությունից չեն բողոքում ոչ Թոմ Կրուզը, ոչ էլ Թեյլոր Լոտները:
Շոտլանդացիները կարող են հպարտանալ Շոն Քոններիից հետո երկրորդ սուպերհերոսով: Ջերարդ Բաթլերը, ով փայլուն դերակատարում ունեցավ «300 սպարտանցիները» ֆիլմում, բարձր է պահում շոտլանդացիների պատիվը:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries