A+ A A-

Դիետապաշտ աստղերը

Ռենե ԶելվեգերՀոլիվուդը ոչ միայն երազանքների գործարան է, այլև «բարեկազմ գեղեցկուհու» ստանդարտը կերտող դաժան վայր: Մրցակցությունը շատ ուժեղ է այստեղ` կամ մի քանի միլիոն կստանաս նկարահանումներին մասնակցելու համար, կամ էլ մի գրոշ անգամ չես վաստակի, եթե տեսքդ կարգին չլինի: Ուստի աստղերը ստիպված են ընդմիշտ դիետաներ պահել: Որոշ բավականին հայտնի կանայք այնքան են տարվել նիհարելով, որ չեն նկատում, թե ինչպես են կործանում  իրենց առողջությունը:
Օրինակ` Ռենե Զելվեգերը: Նա իսկական հրաշագործ է: Հեշտությամբ գիրանում է, նույնքան հեշտությամբ էլ նիհարում: Ասես կախարդական փայտիկի միջոցով: Իսկ կախարդական այդ փայտիկը, պարզվում է, անուն ունի: Եվ փայտիկի անունն է Ատկինսի սննդակարգ: Սպիտակուցներով հարուստ և ածխաջրածիններով աղքատ սննադակարգի շնորհիվ հնարավոր է շաբաթական 1.5-ից 4 կիլոգրամ նիհարել: Ինչպես տեսնում ենք` սննդակարգըԼինդսեյ Լոհան բավականին արդյունավետ է, եթե դատենք Ռենեյի տեսքից: Ճիշտ է` նա խոստովանում է, որ ափսոսում է իր խոշոր կրծքի բացակայության համար: Իսկ դերասանուհու ամուսինն արդեն հոգնել է կնոջ մշտական փորկապությունից, գլխապտույտներից և բերանի տհաճ հոտից, ինչը դիետայի անխուսափելի արդյունքն է:
Երիտասարդ և խոստումնալից Լինդսեյ Լոհանը ոչ մի բանով չի ցանկանում զիջել իր կոլլեգաներին: Սկզբից նա սկսեց երգել, ապա նիհարել, վերջում էլ դարձավ շիկահեր: Ընկերների խոսքով` Լինդսեյը միշտ էլ քննադատաբար է մոտեցել իր կազմվածքին: Իսկ ինչպես հենց դերասանուհին է նշում` նա տառապում էր բուլեմիայով (հոլիվուդյան պատգամներից մեկն ասում է` անորեքսիան աստված է, բուլեմիան` սատանա): Սակայն Լոհանը պայքարեց իր սատանաների դեմ ու կարծես թե պատվով դուրս եկավ պայքարից:
Մի քանի տարի առաջ Ջեսսիկա Սիմփսոնը լավ տեսք ուներ, սակայն հանկարծակի որոշեց երկու-երեք կիլոգրամ նիհարել և վարձեց անձնական դիետոլոգ, ով նրան առաջարկեց ուտել միայն առողջ ուտելիքներ, օրինակ` ճուտ, ձուկ և բանջարեղեն: Մի խոսքով` այս սննդակարգով գոյատևել կարելի է:
Բազմապիսի հարցումների արդյունքում պարզվել է, որ Նիկոլ Ռիչին քթի կատարյալ ձև ունի, սակայն դա նրան բավական չէ:  Քաշի նման կտրուկ փոփոխություն Հոլիվուդը դեռ երկար ժամանակ չէր տեսել: Հիլարի ԴաֆՇշուկներ կային զարգացող անորեքսիայի և Նիկոլի անվերջանալի սովամահության մասին: Ի պաշտպանություն աստղի` անգամ նրա հայրն է ելույթ ունեցել ռեալիթի-շոուներից մեկի ժամանակ: Նա խոսել է ընտանեկան նիհարության մասին, և որ նրա դուստրը սարսափելի սթրես է տանում: Բարեբախտաբար Նիկոլ Ռիչին այժմ լավ վիճակում է:
Հիլարի Դաֆը հայտնի էր որպես հյութեղ ու կարմրաթուշիկ «տնական» աղջնակ: Այժմ դերասանուհին բացատրում է իր բարեկազմությունը նրանով, որ քիչ է ուտում և բացարձակ հրաժարվել է տապակած ուտելիքներից, ինչպիսին է օրինակ կարտոֆիլ-ֆրին: «Ես ինքս այսպիսի կարճ ժամանակում նման արդյունքի չէի սպասում, սակայն իրոք նիհարել եմ: Զարմանալի է: Ճիշտ է` դեռևս տեղ ունեմ նիհարելու, սակայն ինձ համար կարևորը ժամանակին կանգ առնելն է»,- խոստովանում է Դաֆը:
Մինչ գեղեցկուհիները նիհարում են, Հոլիվուդում շարունակվում են գեղեցիկ կազմվածքի շուրջ քննարկումները: Սալմա Հայեկն օրինակ ասում է.
-Սարսափելի ձանձրալի է մշտապես նիհար լինել: Նման վիճակում ես կչարանայի աշխարհի դեմ: Իսկ Հոլիվուդում նիհար չարացած կին լինելը նորմալ է: Բոլորն իրենց սովամահ են անում և ժամեր են անցկացնում մարզասրահներում, իսկ շրջապատում բողոքում են նրանց վատ բնավորությունից: Այս բարեկազմ գեղեցկուհիները փչացնում են թե իրենց, թե շրջապատի կյանքը:
Հետաքրքիր է` ինչպե՞ս կմեկնաբանեն Սալմա Հայեկի խոսքերը մեր նիհար աստղերը…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries