A+ A A-

Մերիլին Մոնրո... միլիոնների երազանքը

Մերիլին ՄոնրոՄերիլին Մոնրո… Կին, ում միլիոններն են ճանաչում: Ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը: Թերևս հնարավոր չէ գտնել այս հարցի պատասխանը:
Մերիլինը «կերտեց» ինքն իրեն. քսան տարեկանում նա բնավ էլ գեղեցկուհի չէր: 162 սմ հասակի պայմաններում կշռում էր 60 կիլոգրամ: Ինքն իրեն նա երբեք էլ բարձր չէր գնահատում. կարելի է ասել, որ Մերիլինը հնարավոր բոլոր կոմպլեքսների տեր էր: Սկզբում չկար ոչ հիանալի կազմվածք, ոչ կանացիություն, ոչ էլ առավել ևս հոգևոր ահռելի էներգիա:
Իր կանացիությունն ու հիասքանչությունը Մերիլինն ինքը ստեղծեց: Այն ինքնազոհաբերությունը, որով նա «կերտում էր» իր կերպարը, ապշեցուցիչ է: Նա կարողացավ իրենից աստվածուհի ստեղծել, սակայնՄերիլին Մոնրո խեղդվելով շքեղության և միլիոնների սիրո մեջ` նա խորապես դժբախտ էր: Մոնրոն ցանկանում էր ունենալ տուն, ընտանիք ու վայելել սիրած էակի սերը…
Լինելով լեգենդ կենդանության օրոք և դրանից հետո` Մերիլին Մոնրոն ապրեց վառ, սակայն կարճ և դժվար կյանք: Ամերիկայի սեքս-խորհրդանիշ, հազարավոր տղամարդկանց երազանք, միլիոնավոր կանանց նախանձի առարկա, տաղանդավոր դերասանուհին իրականում դժբախտությունների մարմնացում էր: Չստացված անձնական կյանք և անիմաստ փորձեր ապացուցելու ռեժիսորներին, որ «գեղեցկուհի Մերիլինը» ունակ է ավելիին, քան պարզապես մերկանալու էկրանների առջև:
Մոնրոն` 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհին, այդպես էլ ոչ մի «Օսկար» չստացավ:
Քչերը գիտեն, որ Մերիլին Մոնրոն բանաստեղծություններ էր գրում: Դրանք բոլորը տարբերվում են իրենց զգացմունքայնությամբ և անպաշտպանությամբ: Դրանցում շատ լավ արտացոլվում է Մերիլինի հոգին` փխրուն և ուժեղ միաժամանակ:
Այն հարցին, թե ինչով է նա քնում, Մերիլինն առանց մտածելու պատասխանել է. «№ 5 Շանել-ով»:
Ողջ կյանքում Մերիլինը երազում էր երեխաներ ունենալ: Սակայն աստղ դառնալու և կինոյում նկարահանվելու ցանկությունն անհնար էր դարձնում մայրանալու երազանքը: Դրա հետ մեկտեղ 30-ից ավել հղիության արհեստական ընդհատումները կարգին քայքայել էին առողջությունը…
Մերիլին ՄոնրոՄերիլին Մոնրոյի անունը տալիս մտքին են գալիս Քեննեդիները: Մոնրոն ու Ջոն Քենեդին հանդիպեցին 1951-ին, իսկ 1954-ից արդեն միասին էին: Նրանք խենթանում էին միմյանց համար: Սիրավեպը շարունակվեց մինչև 1960 թվականը: Կան կարծիքներ, որ Մերիլինը սիրավեպ ուներ նաև նախագահի կրտսեր որդու` Ռոբերտ Քեննեդու հետ:
Մերիլինն իրենից հետո թողեց կիլոմետրանոց կինոժապավեններ և տոննաներով լուսանկարներ: Տաղանդավոր կինը հեռացավ կյանքից 36  տարեկան հասակում: Մերիլինի մահվան մի քանի վարկած կա, որոնցից ամենահավանականը չորսն են.
  • Քեննեդի եղբայրների պատվերով կատարված սպանություն,
  • մաֆիայի կողմից պատվիրված սպանություն,
  • դժբախտ պատահար,
  • ինքնասպանություն:
  • {jacomment on}
    Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
    blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

    Joomla! Debug Console

    Session

    Profile Information

    Memory Usage

    Database Queries