A+ A A-

Համաշխարհային աստղեի դաջվածքները

Անջելինա ՋոլիԴաջվածքներ սիրում են ոչ միայն սովորական մահկանացուները, այլև` աստղերը: Եվ եթե սովորական մարդկանց դաջվածքների իմաստը շատերին չի հետաքրքրում, ապա աստղերի դաջվածքների իմաստի վրա «գլուխ են ջարդում» հազարավոր մարդիկ:
Անջելինա Ջոլի: Բազմազավակ մայր և դերասանուհի Անջելինա Ջոլին դաջվածքների մեծ սիրահար է: Նա սիրում է տարբեր լեզուներով իմաստուն խոսքերով տատուներ, սակայն անում է նաև կարևոր իրադարձությունների մասին հիշեցնող դաջվածքներ: Նրա մարմնին մոտ 13 դաջվածք կա. երգչուհու թիակներին գրված է «Ճանաչիր իրավունքներդ», մեջքին` կամբոջերեն բանաստեղծություն է, որը պետք է պաշտպանի նրան և որդուն` Մեդդոկսին չար ուժերից: Եվս մեկ դաջվածք, որ երգչուհի նվիրել է Կամբոջային, 30 սանտիմետրանոց վագր է, որ դաջված է նրա մեջքին: Ջոլիի աջ ձեռքին  արաբական տառատեսակով գրված է «Վճռականություն» իսկ ձախ ձեռքին` «Վայրիների համար աղոթողը սրտով բանտարկված է» և հռոմեական 13 թիվը, որպեսզի ապացուցի, որ չի հավատում նախանշաններին: Ջոլիի փորի ներքևի մասում սև խաչ է դաջած և ևս մի տարօրինակ գրառում. «Այն, ինչ ինձ պահում է, կործանում է ինձ»: Ջոլիի ամենատարօրինակ դաջվածքը աշխարհագրական կոորդինատներն են այն վայրի, որտեղ ծնվել են իր և Բրեդ Պիտի երեխաները: Վերջին դաջվածքը Ջոլին արել է ի հիշատակ մոր` ափին դաջելով «Մ» տառը:
Ջեսսիկա Ալբա: Դերասանուհու դաստակին սանսկրիտերեն գրված է «լոտոս» բառը: ԱրևելյանՋեսիկա Ալբա այս նշանը խորհրդանշում է արևային ծաղիկը, որն անձնավորում է հոգևոր ուժի բացահայտումը: Նույն դաջվածքից ունեն նաև Ալբայի մայրը, մորաքույրն ու զարմուհիները: Առաջինն իրեն դաջել է դերասանուհու մայրը, ապա մորաքույրը, իսկ չափահաս դառնալուն պես նաև Ալբան ու քույրը:
Պենելոպա Կրուզ: Իսպանական ծագմամբ դերասանուհու կոճի «883» դաջվածքը երկար ժամանակ վեճերի առիթ էր: Ասում էին, որ դա կապված է Harley Davidson Sportster 883 մոտոցիկլետի հետ, որ հոլիվուդյան աստղերի մոտ պաշտամունքի առարկա էր: Միայն տարիներ անց Պենելոպան պատմեց, թե ինչ է նշանակում իր դաջվածքը: Թվագիտության համաձայն` 8 և 3 թվերը երջանկություն բերող թվեր են, ևս մեկ 8 նա ավելացրել է, որպեսզի հաջողությունը միշտ ուղեկցի իրեն:
Պամելա Անդերսոն: Պամելայի ձախ նախաբազկին փշե մետաղալարից ապարանջան է դաջված, իսկ աջ կոճին ու ազդրերին հնդկական խորհրդավոր նշաններ են: Դերասանուհու նախկին ամուսնու անվան դաջվածքը` «Tommy»-ն, սահուն կերպով փոխվեց «Mommy»: Ի դեպ դաջվածքը անելիս Պամելան ու Թոմմի Լին նույն ասեղն են օգտագործել, ինչից հետո Պամելայի մոտ հեպատիտ C հայտնաբերեցին: Զվարճալի ընտանիք էր թերևս:
Սկարլեթ Յոհանսոն: Սկարլեթը ոչ միայն սովորական աստղիկների ու հիերոգլիֆների փոխարեն նախընտրեց գեղեցիկ դաջվածք բնության տեսարանով, այլև ինքը նկարեց էսքիզը: «Ողջ շաբաթ նկարում էի, ահա, թե ինչ ստացվեց»,-  հետագայում գլուխ էր գովում աստղը:
Ռիհաննա: Ռիհաննան իսկական ռեկորդակիր է դաջվածքների հարցում: Նրա մարմնին 13-ից ավել դաջվածք կա: Դրանք բոլորը փոքր չափսի են, այդ պատճառով երգչուհին կարողանում է թաքցնել դրանք: Ռիհաննայի աջ ականջի հետևում ձկների նշան է դաջված, ձախ ականջի աճառին փոքրիկ մանուշակագույն աստղիկ է: Աջ ոտքին երաժշտական նշան է: Աջ ազդրին սանսկրիտերեն գրվածք է. «Ներում, ազնվություն, ընկճում և վերահսկում»: Շքեղ գեղեցկուհու մեջքից մինչև պարանոցն իսկական աստղային արահետ է: Աստղի ձախ ուսին արաբական տառեր են, որ նշանակում են «Ազատությունն Աստծո մեջ է»: Ցուցամատին դաջված է «shhh», իսկ ձախ ձեռքի միջնամատին` «Love» բառը: Եվ սրանք դեռ բոլորը չեն:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries