A+ A A-

Happy birthday, Beyonce

Բեյոնսե ՆոուլզԵրկրպագուների աչքի առջև խոստումնալից դեռահասից Բեյոնսե Նոուլզը դարձավ լիարժեք աստղ: Սեպտեմբերի 4-ին եռակի տաղանդավոր կինը` երգչուհի-պարուհի-դերասանուհի, բոլորեց կյանքի երրորդ տասնյակը: Հետադարձ հայացք գցենք նրա կյանքի ուղուն:
1989 թվական: 8 տարեկան: Բեյոնսը միշտ չէ շոու-բիզնեսի թագուհի եղել, սակայն անգամ մանուկ հասակում նա արդեն նախապատրաստվում էր իր կարևոր դերին և կրում էր իր ներկայիս փայփլուն աստղային հագուստների մանկական տարբերակները:
1995 թվական: 14 տարեկան: Անգամ 14 տարեկանում նա արդեն նման է մեծացած Բեյոնսին: Houston’s ավագ դպրոցի առաջին կուրսում նա արդեն հայտնի  Destiny's Child անդամ էր:
1999 թվական: 18 տարեկան: 90-ականների վերջին Destiny's Child խումբը կազմված էր Բեյոնսից, Քելլի Ռոուլանդից, ԼեՏավիա Ռոբերսոնից և ԼեՏոյա Լաքեթից: Սակայն խմբի անդամների փոփոխություններըԲեյոնսե Նոուլզ չխանգարեցին խմբին ժամանակի ամենահայտնին դառնալուց: Հիշենք "Bills, Bills, Bills" և "Say My Name" հիթերը:
2000 թվական: 19 տարեկան: Բեյոնսին ու Քելլիին միացավ Միշել Վիլյամսը, և եռյակը շարունակում էր իր հաղթարշավը շոու-բիզնեսի խրթին ճանապարհներով:
2001 թվական: 20 տարեկան: "Bootylicious" և "Survivor" երգերն օգնեցին կերտել Բեյոնսի հանրային կերպարը: Միաժամանակ նա անձնական հաղթանակ տարավ` ‘Կարմեն’ ռոք մյուզիքլում կատարելով գլխավոր դերը:
2002 թվական: 21 տարեկան: Դե լավ, համաձայնենք, որ Բեյոնսեն չփայլեց «Օսթին Փոուերս» ֆիլմի երրորդ եզրափակիչ մասում, սակայն նրա վառ դերն անուշադրության չմատնվեց. մարդիկ քննարկում էին նրան, իսկ դա ամեն դեպքում լավ է:
2003 թվական: 22 տարեկան: Ինչպես ցանկացած լավ խումբ` Destiny's Child-ի անդամների համար էլ անհատական կարիերա սկսելու ժամանակն էր: 2003-ին խմբի անդամները դադար տվեցին, որպեսզի զբաղվեն իրենց անձնական երգարվեստով: Բեյոնսեն ամենահաջողակն էր. նրա "Crazy in Love" երգը պարզապես պայթեցրեց շոու-բիզնեսը: Հենց այս ժամանակ էլ Բեյոնսեն ու Ջեյ-Զին սկսեցին հանդիպել և վաստակեցին երգարվեստի ամենաուժեղ զույգի կոչումը:
2004 թվական: 23 տարեկան: Բեյոնսեն միացավ Destiny's Chil-ի իր թիմակիցներին, և շուտով լույս տեսավ խմբի "Destiny Fulfilled" ձայնասկավառակը, որ եռակի պլատինե հռչակվեց:
2005 թվական: 24 տարեկան: 2005-ի մեծ մասն անցավ շրջագայություններում: Destiny's Child խումբը գրավում էր աշխարհը, մինչդեռ Բեյոնսն արդեն լուրջ մտածում էր անհատական կարիերան վերսկսելու մասին:
2007 թվական: 26 տարեկան: Բեյոնսեն կարողանում է լավ երգել և պարել և շատ գեղեցիկ տեսք ունի, սակայն նա նաև բիզնեսլեդի է: 2007-ը նշանավորվեց Շակիրայի հետ հայտնի համագործակցությամբ:
2008 թվական: 27 տարեկան: Տարիների լռությունից հետո Բեյոսնեն ու Ջեյ-Զին գաղտնի ամուսնացան 2008-ի ապրիլի 8-ին: Սակայն անգամ այդ ժամանակ նա թաքցնում էր իր հարաբերությունների մանրամասները` միայն սեպտեմբերին ցույց տալով իր ամուսնական մատանին:
Բեյոնսե Նոուլզ2009 թվական: 28 տարեկան: 2009-ը Բեյոնսի լավագույն տարիներից էր: "Single Ladies" երգը ոչ միայն հիթ դարձավ, այլև փոփ մշակույթի ֆենոմեն հռչակվեց` իր հետևից բերելով հարյուրավոր կրկնօրինակումներ: Հիշենք նաև, թե ինչպես Օբամայի  ինագուրացիայի ժամանակ Բեյոնսը կատարեց Էտտա Ջեյմսի ‘At last’ երգը: Հաստատ թոռներին պատմելու բան կա:
2010 թվական: 29 տարեկան: Դուետների տարի էր: Լեդի Գագայի հետ ‘Telephone’ երգն իսկական հիթ էր:
2011 թվական: 30 տարեկան: Հմմմ, ո՞րն է այս տարվա նորությունը Բեյոնսի կողմից… Այո-այո, նա շուտով մայրանալու է: Դե ինչ, շնորհավորենք տաղանդավոր երգչուհու, պարուհուն և դերասանուհուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթենք երկար ու անհոգ կյանք և բազում հաջողություններ:
Happy birthday, Beyonce!{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries