A+ A A-

Նորապսակներ, հին ու նոր զույգեր, գաղտնի սիրահարներ և բացահայտված սիրավեպեր…

Քիմ Քարդաշյան և Քրիս ՀամփրիսԱյս ամառը մեզ պարգևեց թեժ զույգերի մի հսկայական շքերթ: Եկեք տեսնենք, թե ովքեր են իսկապես թեժացրել ամառն իրենց կրքոտ ներկայությամբ:
Քիմ Քարդաշյան և Քրիս Համփրիս: Այո, նրանք պատրաստվում էին E! ռեալիթի-շոուի նկարահանումներին, սակայն դա նրանց չխանգարեց վայելել իրենց հանգիստը Բորա-Բորայում: Քիմը գեղեցիկ տեսք ունի իր կրկնակի չափսն ունեցող ամուսնու գրկում:
Բեյոնսե և Ջեյ-Զի: Աստղային զույգը սպասում է իրենց առաջնեկին, բայց քանի դեռ չկան գիշերային անքնություններն ու երեխային կերակրելու պարտականությունները, նրանք հանգստանում էին St. Tropez-ի Club 55-ում:
Ջասթին Բիբեր և Սելենա Գոմես: Ծովափնյա հանգստի ժամանակ Ջասթինը մարզվում էր և համբույրներ էր նվիրում իր ընկերուհուն` ապացուցելով, որ երիտասարդների սերըՕռլանդո Բլում և Միրանդա Քերր նույնպես կարող է կրքոտ լիներ:
Օռլանդո Բլում և Միրանդա Քերր: Ծննդաբերությունից ընդամենը ամիսներ անց Միրանդան վերադարձավ իր նախկին չափսերին և այժմ համաշխարհային ճանապարհորդության է ամուսնու` Օռլանդոյի հետ, ով արդեն կարող է միաժամանակ գրկել կնոջն ու ճամպրուկները:
Արքայազն Ուիլյամ և արքայադուստր Քեթրին: Թագավորական զույգը հուլիսին այցելեց Միացյալ Նահանգներ` իրենց արքայական ներկայությամբ պատվելով Սանտա Բարբարայի պոլոյի և թենիսի ակումբը:
Ռիզ Վիզերսփուն և Ջիմ Թոթ: Նորապսակների մեղրամիսը վերջապես ավարտված է. պապարացցիների լուսանկարներից երևում է, որ Հավայան կղզիներում անցկացրած ժամանակն իսկապես մեղրոտ էր:
Մադոննա և Բրահիմ Զաիբաթ: Մադոննան շարունակում է ապացուցել, որ չնայած պատկառելի տարիքին` նա դեռ կարող է իրեն երիտասարդ ու սիրահարված աղջնակ զգալ և իրենից բավականին փոքր սիրեցյալ ունենալ:
Գվեն Ստեփանի և Գեվին Ռոսսդեյլ: Հաճելի է ժամանակ առ ժամանակ հետևել, թե ինչպես են աստղերը հրաժարվում դայակների ծառայություններից և երեխաների խնամքն ու դաստիարակությունը վերցնում իրենց ձեռքը: Դրա վառ օրինակ է այս աստղային զույգը, որ իր հանգիստն այս ամառ անցկացրեց Կալիֆոռնիայում:
Ջեննիֆեր Էնիսթոն և Ջասթին ԹերոուՋորջ Քլունի և Սթեյսի Կեյբլեր: Հավաստի ապացույցներ չկան, սակայն այս երկու կրքոտ աստղերը կարծես թե հանդիպում են: Եվ միայն այն միտքը, որ գուցե շշուկները ճշմարիտ են, հերիք էր նրանց ամենաթեժ զույգերի շքերթում ընդգրկելու համար, թեկուզ և չկան լուսանկարներ, որտեղ նրանք միասին են:
Լեոնարդո ԴիԿապրիո և Բլեյք Լիվելի: Թեկուզ հայտնի Լեոնարդոն բաժանվել է սուպերմոդել Բար Ռեֆաելից, սակայն ոչ ոք չի կարողանում այդքան շուտ վերականգնվել բաժանումից, որքան ԴիԿապրիոն: Նա արդեն սիրաբանում և բացահայտ գրկախառնվում է Բլեյքի հետ և չի խուսափում պապարացցիներից:
Ջեննիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերոու: Հավայան կղզիներում է հանգստացել նաև Ջեննիֆեր Էնիսթոնը իր ընկերոջ հետ: Դերասանուհին շատ հանգիստ ոտաբոբիկ զբոսնում էր փողոցում և չէր նկատում ոչինչ, անգամ ամենատես պապարացցիներին:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries