A+ A A-

Համաշխարհային աստղերն ու իրենց էկզոտիկ կենդանիները

Կրիստեն Ստյուարտի գայլաշունըԱստղերն ամեն ինչով եմ ցանկանում տարբերվել: Մինչդեռ մենք հիանում ենք մեր շնիկներով ու կատուներով, աստղերը գնում են էկզոտիկ կենդանիներ և զարմացնում են բոլորիս:
Ռիզ Ուիզերսփունի էշերը: 2010-ին դերասանուհի և կենդանիների մեծ սիրահար Ռիզը օրինակ վերցնելով իր ընկերներից, զույգ էշ գնեց և անվանեց նրանց Հոնկի և Տոնկի: «Նրանք այնքան խելացի են»,- խոստովանել է դերասանուհին: Ամեն դեպքում ի տարբերություն Ռիզի` նրա հարևանները նույն հրճվանքի մեջ չեն և անընդհատ բողոքում են աղմուկից: Դա լրիվ հասկանալի է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ռիզի հավաքածուի մեջ են նաև երկու խոզ, երեք այժ, քսան հավ, երեք շուն և մի պոնի:
Ջորջ Քլունիի խոզուկը: Հոլիվուդյան սրտակերի ամենաերկարատև հարաբերությունները տևել են 18 տարի. այդ ողջ ընթացքում նա պահում էր 135 կիլոգրամանոց խոզ Մաքս անունով: «Նա ամենածեր խոզն էր, որին երբևէ տեսել են անասնաբույժները»,- խոզուկի մահից հետո հայտարարել է Քլունին: Նա այնքան էր կապված կենդանու հետ, որ թույլ էր տալիս նրան քնել իր անկողնում: Բացի այդ` Մաքսը միշտ ուղեկցում էր տիրոջը նկարահանումների և հարցազրույցների ժամանակ:
Նիկոլաս Քեյջի ութոտնուկը: Եթե փողի խնդիր չկա, մարդու մոտ կարող են շատ տարօրինակ հոբբիներ իՓերիս Հիլթոնի կինկաժուն հայտ գալ: Դրա վառ օրինակն է Նիկոլաս Քեյջը, ում սնանկացման է հասցրել ավտոմեքենաների և անշարժ գույքի նկատմամբ իր սերը: Քեյջն իր փողերը ծախսում էր ոչ միայն շքեղ նավեր, ինքնաթիռներ և դղյակներ գնելու վրա. նա երբեմն գնում էր նաև էկզոտիկ կենդանիներ, օրինակ մի անգամ դերասանը 276 հազար դոլարով գնեց երկու արքայական օձ և ութոտնուկ:
Կրիստեն Ստյուարտի գայլաշունը: Երիտասարդ դերասանուհին օրինակ է վերցրել «մթնշաղային» իր հերոսուհի Բելլայից, ով շփվում էր արնախումների և գայլերի հետ. նա և իր մայրը շան և գայլի մի քանի խառնուրդ են պահում: Ի դեպ` այս կենդանիները բավականին վտանգավոր են, սակայն Կրիստենը չի վախենում, ավելին` նա ասում է, որ դրանք շատ քնքուշ և հնազանդ կենդանիներ են:
Լեոնարդո դի Կապրիոյի կրիան: Սողունների ցուցահանդես այցելելուց հետո Լեոնարդոն այնքան տպավորված էր, որ անմիջապես 400 դոլարով գնեց 17 կիլոգրամանոց կրիա: Ի դեպ` կրիան շատ երիտասարդ է` ընդամենը 10 տարեկան (կրիաները մոտ 80 տարի են ապրում):
Մայք Թայսոնի աղավնիներըՓերիս Հիլթոնի կինկաժուն: Հյուրանոցային կայսրության ժառանգուհին հասարակությանն ապշեցնելու մեծ սիրահար է: Չիխուախուա շնիկից բացի Փերիսը պահում էր նաև Հարավային Ամերիկայի հազվագյուտ կենդանի կինկաժու: Կենդանին շատ վտանգավոր է և դրան չի կարելի տանը պահել, ուստի Փերիսը հրաժարվեց արջուկից այն բանից հետո, երբ վերջինս կծեց նրա ձեռքը:
Մայք Թայսոնի աղավնիները: Համաշխարհային հռչակ վայելող բռնցքամարտիկը աղավնիների մեծ սիրահար է: 11 տարեկանում ապագա չեմպիոնը կռվի բռնվեց մի տղայի հետ, ով ոլորել էր նրա աղավնիներից մեկի գլուխը: Իսկ այսօր Մայք Թայսոնը ոչ միայն բազմաթիվ չեմպիոնական հաղթանակներ ունի, այլև սեփական ռեալիթի-շոու է վարում աղավնիների մասին:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries