A+ A A-

Հայտնի դառնալու 10 նախապայման

Ինչպե՞ս աստղ դառնալԻնչպե՞ս աստղ դառնալ: Կարծես թե պատասխանը պարզ է` պետք է տաղանդ ունենալ: Այնուամենայնիվ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Տաղանդից բացի կան բազմաթիվ բաներ, որոնք կարող են վճռորոշ դեր խաղալ ապագա աստղի կարերիայում: Հայտնի դառնալու միասնական ու հստակ ձև չկա, սակայն կան մի շարք կետեր, որոնք շատերին են օգնել անցնել աստղ դառնալու դժվարին ճանապարհը:
1. Տաղանդ
«Միկկի-Մաուսի ակումբը» հայտնի մանկական շոուի շնորհիվ ծնվեցին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջասթին Թիմբերլեյքը, Բրիթնի Սփիրսն ու Քրիսթինա Ագիլերան: Քասթինգի գլխավոր պայմանը տաղանդի առկայությունն ու պրոֆեսիոնալիզմի բացակայությունն էր: Վերոնշյալ աստղերը սովորական դեռահասներ էին, սակայն կարճ ժամանակում նրանք գերաստղեր դարձան: Ի դեպ կան աստղեր, ովքեր չեն անցել նույն «Միկկի-Մաուսի ակումբը» հանրահայտ շոուի նախընտրական փուլերը: Նրանց թվին են պատկանում Ջեսսիկա Սիմփսոնը, Մեթ Դեյմոնը, Նիք Քարթերն ու Կիրսթեն Դանսթը:
2. Հարուստ ծնողներ
Որոշ աստղերին տաղանդը պետք չեկավ: Հարուստ գործարարների երիտասարդ, գլամուրային և ինքնավստահ երեխաները հայտնություն են ձեռք բերում տարբեր ոլորտներում` սկսած նորաձևությունից մինչև հեռուստատեսություն ու երգարվեստ: Հիշենք մի քանի հաջողակ երեխաների` Ալսու, Կսենիա Սոբչակ, Փերիս Հիլթոն... Նրանց շարքը կարելի է անվերջ շարունակել:
3. Ռեալիթի-շոուներ
Հեռուստատեսային ռեալիթի-շոուներն արդեն բավականին տարածված ու նույնքան սիրված են հեռուստադիտողների շրջանում: Դրանք հայտնության հասնելու լավագույն միջոցն են: Հայ աստղերից շատերը նույնպես անցել են բազմապիսի «Ալֆրեդի սենյակների» և այլնի միջով (Արման Մարգարյան, Դինա Ավետիսյան և այլն):
4. Հանդիպում պրոդյուսերի հետ
Դիմա Բիլանը դեռ վաղուց հաղթում էր բազմապիսի մրցույթներում, ավարտել էր երաժշտական դպրոցը: Սակայն այդ ժամանակ երգչի կյանքը հարթ չէր անցնում. նա ստիպված էր գիշերներն աշխատել խանութում, իսկ ցերեկը սովորել: Ամեն ինչ փոխվեց պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ հանդիպումից հետո: Գիշերային ակումբում նրա հետ ծանոթությունից հետո Բիլանը ժամանակ չկորցնելով երգեց նրա համար, ինչից հետո Այզենշպիսը նրան իր հեռախոսահամարը տվեց:
5. Համացանց
Լիլի Ալլենն իր երգերը տեղադրում էր MySpace-ի իր էջում, միաժամանակ օրագիր էր վարում` պատմելով անձնական կյանքի մասին: Օրագրի ընթերցողների թիվն աստիճանաբար մեծանում էր, մարդիկ միմյանց ուղարկում էին նրա երգերի հղումները, և շուտով Լիլիի մասին լուրը հասավ անգլիական ամսագրերին և երաժշտական կայքերին: Իսկ կարճ ժամանակ անց նրա մասին խոսեց ողջ Եվրոպան:
6. Սկանդալ
Հայտնի դառնալ կարելի է նաև սկանդալի շնորհիվ: Օրինակ ռուսական Տատու խումբը դժվար թե նույն հաջողության հասներ, եթե չլիներ երկու լեսբուհի-դեռահասների մասին սկանդալը: Հետաքրքիր է, որ փառքի հասնելով` նույն աղջիկները դադարեցին հրահրել հանդիսատեսին: Չմոռանանք նաև հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանին, Վահրամ Պետրոսյանին, ինչպես նաև արդեն բոլորի «սիրելի» Անժելա Սարգսյանին:
7.Սեր
Վիկտորիա Բեքհեմը ամենահայտնի ֆուտբոլիստի կինն է: Մինչ ամուսնությունը նա երգում էր Spice Girls խմբում, սակայն մի՞թե կարող ենք ասել, որ այդ ժամանակ նա նույնքան հայտնի էր, որքան այժմ: Շատերին են այսօր ասոցացնում իրենց կնոջ կամ ամուսնու անունով:
8. Երգացանկ
Երբեմն հայտնությունն այցելում է չափազանց հաջող երգից հետո, որը միանգամից հիթ է դառնում: Դա պատահեց Շակիրայի հետ:  Նրա ‘Whenever wherever’ երգից հետո աշխարհը թնդաց, իսկ հիշեք, թե ինչպես տարիներ առաջ Երևանի ամեն տնից ու մեքենայից հնչում էր Հայք խմբի «Քամին փչի» երգը:
9. Թմրանյութեր
Ցավոք, սակայն թմրանյութերը հաճախ վճռորոշ դեր են խաղում տվյալ մարդու նկատմամբ հասարակության ուշադրությունը սևեռելու գործում: Այդպես եղավ Էմի Ուայնհաուսի դեպքում, ում մասին լրագիրներն այդպես էլ չէին լռում: Իսկ մահվանից հետո նրա ձայնասկավառակների վաճառքը հասավ աստղաբաշխական թվերի:
10. Գովազդ
Վերջապես շատ աստղեր աստղ են դառնում գովազդի միջոցով: Շատ ենք հանդիպել այնպիսի մարդկանց, ում տեսահոլովակը կամ ֆիլմում մասնակցությունը տեսնելիս միանգամից ասել ենք` գովազդի միջի աղջիկը կամ տղան:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries