A+ A A-

Մի ընկերության պատմություն. Starbucks

Starbucks-ը սրճարանների խոշորագույն ցանցStarbucks-ը սրճարանների խոշորագույն ցանց է ողջ աշխարհում: Համարվում է, որ այս հաստատությունները ամերիկացիների համար «երրորդ տուն» են համարվում` տնից և աշխատանքից հետո: Վերջին մի քանի տասնյակում Starbucks-ը դարձել է Ամերիկայի խորհրդանիշներից մեկը, որը ոչնչով չի զիջում McDonald’s-ին: Բացի այդ, ընկերությունը նախաձեռնել է արտասահմանյան ընդլայնում, որը փոփոխական հաջողություն ունի: Ինչ-որ տեղ այն այնքան հայտնի է, որքան ԱՄՆ-ում, իսկ կան երկրներ, որոնք այդպես էլ չսիրեցին Starbucks-ը, օրինակ Ավստրիան: Իսկ Starbucks-ի պատմությունը սկսել է դեռ հեռավոր 1971-ին Սիեթլում...
Սկիզբը…
Starbucks-ը հիմնադրվել է սուրճի սիրահարներ անգլերենի ուսուցիչ Ջերրի Բոլդուինի, պատմությանStarbucks - Սկիզբը… ուսուցիչ Զև Զիգալի և գրող Գորդոն Բոուկերի կողմից: Երեքի մասնագիտություններն էլ խոսում են իրենց փոխարեն: Այս մարդիկ սուրճ էին սիրում: Առաջին Starbucks-ը բացվել է 1971-ին Սիեթլում: Այն փոքրիկ խանութ էր, որտեղ բարձրորակ սուրճ էին վաճառում: Աշխատելու առաջին տարում Starbucks-ի գլխավոր մատակարարը Ալֆրեդ Պիտն էր, ում հիմնադիրներն անձամբ էին ճանաչում: «Starbucks» բառն ընտրել են Գերման Մելվինի «Մոբի Դիք» վեպի հերոսներից մեկի պատվին, ում ազգանունը Սթարբեք էր: Ընկերության առաջին լոգոյի վրա պատկերված էր մերկ կրծքով ծովահարս: Այն դարչնագույն էր, իսկ ծովահարսը պատկերված էր, որպեսզի ընդգծվի այն փաստը, որ սուրճը բերում էին հեռավոր ծայրերից: Լոգոն, կարելի է ասել, բավականին վիճելի էր ծովահարսի մերկ կրծքի պատճառով: Հետագայում այն ծածկվել էր մազերով, իսկ լոգոն փոփոխվել: Բացի այդ լոգոյի գույնը կանաչ դարձավ: Արժե նշել, որ Starbucks-ի առաջին լոգոն դեռ կարելի է տեսնել Սիեթլում առաջին խանութում:
Պարոն Շուլցը
Ինչպես McDonald's-ի դեպքում, այստեղ էլ ընկերությունն իր հաջողության համար պարտական է «կողքից» ինչ-որ մեկին, ով ոչ մի կապ չունենալով ընկերության հետ, վերջում դառնում է նրա հիմնադիրը: 1982 թվականին ընկերություն է գալիս ձեռնարկատեր Հովարդ Շուլցը: Նրան վարձում են ընկերության Հովարդ Շուլց - Howard Schultzառաջխաղացումն ապահովելու նպատակով, քանի որ հիմնադիրներն արդեն ի վիճակի չէին լուծել ընկերության խնդիրները: Հետաքրքրական է, որ նրանք չէին ցանկանում ընդլայնել բիզնեսը, և 82-ին Starbucks-ն այդպես էլ դուրս չեկավ Սիեթլի սահմաններից: Դրությունն իսկապես փոխվեց այն բանից հետո, երբ Հովարդ Շուլցը այցելեց Միլան: Այնտեղ նա տեսավ հայտնի իտալական սրճարաններ: Սակայն պատրաստի սուրճ վաճառելու գաղափարը դուր չեկավ հիմնադիրներին: Նրանք համարում էին, որ այդպես ընկերությունը կկորցի իր էությունն ու կշեղի այցելուներին: Նրանք ավանդապաշտ մարդիկ էին: Եվ համարում էին, որ իսկական սուրճը պետք է պատրասվի տանը: Շուլցն այնքան վստահ էր իր մտքերում, որ թողեց ընկերությունն ու հիմնադրեց իր սեփական II Gionale սրճարանը, որի բացումը տեղի ունեցավ 1985-ին: Իսկ արդեն երկու տարի անց նա գնում է Starbucks-ը 4 միլիոն դոլարով և վերանվանում է իր սրճարանը (հետաքրքիր է, որ այդ քայլին դիմել Շուլցին խորհուրդ է տալիս Բիլլ Գեյթսը, ով Starbucks-ի առաջին ներդրողներից է): Երեք հիմնադիրները լքեցին ընկերությունը, իսկ Շուլցին լիակատար ազատություն տրվեց: Նույն տարում հայտնվեցին առաջին Starbucks-ները Սիեթլի սահմաններից դուրս: 7 տարի անց Ամերիկայում բացվել էր արդեն 165 սրճարան: Իսկ արդեն երեք տարի անց բացվեց առաջին Starbucks-ը ԱՄՆ սահմաններից դուրս` Տոկիոյում:
Հովարդ Շուլցի ներդրումը
Հովարդ Շուլցը ծնվել է ոչ այդքան հարուստ ընտանիքում: Ճիշտ է` նրա մանկությունը չի կարելի աղքատ անվանել: Նրա ծնողներն աշխատում էին, սակայն երբեք ի վիճակի չէին իրենց շռայլություններ թույլ տալ: Շուլցի երազանքը ամեն նահանգում Starbucks բացելն էր, այնպես, որ ամեն անկյունում սրճարան լիներ: Բացի այդ նա ուզում էր, որ սրճարանների ցանցը ոչ միայն սուրճ վաճառեր, այլ գրավիչ մթնոլորդ ունենար: Գործարարը ցանկանում էր, որ Starbucks-ը դառնա մարդկանց երրորդ տունը: Վայր տան և աշխատանքի միջև: Եվ կարելի է ասել, որ նա իրագործեց իր երազանքը: Այն մարդկանց մեծամասնությունը, որոնց բախտ է վիճակվել աշխատել Հովարդ Շուլցի հետ, ընդգծում են ցանկացած բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու նրա հատկությունը: Շուլցը միշտ հետևում է վերջին միտումներին, հստակ գիտի, թե մյուս տարի գնորդն ինչ կուզի: Հովարդի գլխավոր ներդրումներից մեկն այն է, որ նա ընկերությունում ստանդարտիզացիա մտցրեց. բոլոր սրճարաններում նույն տեսականին է: Որ երկրում էլ լինեք, դուք կարող եք խմել ձեր սիրելի սուրճը: Իհարկե Starbucks-ը ամեն երկրում ներկայացնում է հատուկ ապրանքներ` ստեղծված այս կամ այն ազգի համար: Էսպրեսսո, տաք շոկոլադ, Frappuccinos, տարբեր հյութեր, սրճիStarbucks բազմազան տեսականի, թեյ և շատ ու շատ այլ բաներ: Սրճարաններում կարող եք պատվիրել նաև թխվածքներ և բուտերբրոդներ: Starbucks-ում, թերևս, շեշտը դրված է սուրճի վրա: Մարդիկ այստեղ են գալիս հենց սուրճ խմելու: Ամերիկայում տարբեր ձև են սուրճ խմում: Մեկը վայելում է սուրճը սրճարանում, մյուսն էլ շտապ մտնում է Starbucks և պլաստիկ բաժակով սուրճ պատվիրելով շտապում աշխատանքի: Ստանդարտալիզացիայի մասին խոսելիս հարկ է նշել նաև սրճարաններում տիրող մթնոլորտի մասին: Բոլոր Starbucks-ները նման են, սակայն միաժամանակ ամեն սրճարան իր առանձնահատուկ մասնիկն ունի: Տնտեսական ճգնաժամը վատ անդրադարձավ Starbucks-ի վրա: Պետք է խոստովանել, որ սուրճն այստեղ բավականին թանկ է: Իսկ մարդիկ սկսել են խնայողություններ անել:
Starbucks են այցելում բավականին տարբեր մարդիկ: Սկսած գործարարներից մինչև երիտասարդ զույգեր: Starbucks-ում ակտիվորեն աշխատում են բլոգերները, որոնք հենց տեղում նոր գրառումներ են անում: Starbucks-ի մթնոլորտը գրավում է նոութբուքերով մարդկանց: Այստեղ գերազանց wi-fi է գործում:
Սրճարանում մշտապես լավ երաժշտություն է հնչում: Հետաքրքրական է, որ գոյություն ունի կենտրոնական սերվեր, որի շնորհիվ ողջ ցանցում հնչում է միևնույն երգը: Դա նշանակում է, որ այն երգը, որ դուք լսում եք Նյու-Յորքում, հնչում է նաև Տոկիոյում: Ցանկացած այցելու, որ ունի iPhone կամ iPod, կարող է iTunes Store-ի միջոցով գնել այն երգը, որ հնչում է Starbucks-ում:
Ես իսկապես հույս ունեմ, որ օրերից մի օր Երևանյան փողոցներում էլ կհայտնվեն Starbucks սրճարաններ…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries