A+ A A-

Հերոս փոքրիկներ

Նատան ԹոմսոնՆատան Թոմսոն, 9 տարեկան

Տղան դեմքին վնասվածք է ստացել, երբ փորձում էր փրկել մորը կատաղած թմրամոլից: Նատանը ցատկել է Հյու Կլարկի մեջքին, երբ վերջինս պատրաստվում էր սպանել տղայի մորը: Կլարկը շեղվեց մի պահ իր նպատակից և դանակով հարվածեց տղայից, սակայն անգամ այդ վիճակում տղան կարողացել է դուրս վազել տան ետնամուտքից և օգնության կանչել հարևաններին: Ինչպես պարզվեց հետագայում` տղայի մորը հասցվել էր դանակի ութ հարված, սակայն կինը կարողացել էր կենդանի մնալ որդու շնորհիվ:

Ալեքսիս Գուդդինս, 7 տարեկան

Ալեքսիսը, որ սովորում է Դետրոյտի դպրոցներից մեկի առաջին դասարանում, կարող է իրեն իր սեփական մոր` Սալետա Պարկերի պահապան հրեշտակը համարել: Սալետայի սիրեկանը, ով զայրացած վիճակում էր գտնվում, կարծես թե, որոշել էր սպանել իր «սիրելիինե հենց մեքենայում, որտեղ էր գտնվում նաև Ալեքսիսը: Երբ լսվեցին առաջին կրակոցները, աղջնակը նետվեց դիմացի նստարանին և փակեց մորը` ստանալով վեց կրակոց` աչքերին, կզակին, ճակատին, այտին, կրծքավանդակին և աջ ձեռքին: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց և այժմ գտնվում է Դետրոյտի հիվանդանոցներից մեկում: Մայրը չի լքում աղջկան ոչ մի վայրկյան:

Ալեքսիս Գուդդինս

Քամալ Նեպալի, 12 տարեկան

Այս խիզախ տղան փրկել է երկու տարեկան աղջկա, ով ընկել էր ժայռի 20-մետրանոց ճաքը: Թե ինչպես է նա այնտեղ հայտնվել, այլ խոսակցություն է: Փրկարարները 22 ժամ անօգուտ փորձում էին աղջկան հանել այնտեղնից: Քամալն իջավ այդ ճաքը, և 15 րոպե անց երկու երեխաներն էլ փրկված էին: Փոքրիկ փրկարարը միայն մի փոքրիկ քերծվածք ստացավ:

Քամալ Նեպալի

Իզաբել Քիլինգ, 2 տարեկան

Թվում է թե ի՞նչ կարող ք անել երկու տարեկան փոքրիկը: Պարզվում է`շատ բան: Իզաբելի մայրիկը դեղամիջոցների ընդունումից հետո սկսել էր իրան վատ զգալ: Ուշագնացության եզրին նա խնդրել էր դստերը զանգահարել 911 : Աղջիկն էլ արեց այնպես, ինչպես մայրիկն էր խնդրել: Նա կարողացավ զանգահարել 911, ասել իրենց հասցեն և անունները: Հետաքրքրական է, որ այդ նույն օրը հեռուստացույցով մանկական հաղորդման ժամանակ ցույց էին տալիս, թե ինչպես զանգահարել 911:

Իզաբել Քիլինգ

Ագուստին Ռոբինետ, 6 տարեկան

Այս տղան ապագայում հաստատ կընտրի գինեկոլոգի մասնագիտությունը: Երբ իր հղի մոր մոտ ցավեր սկսեցին, կնոջ կողքին միայն վեցամյա որդին էր: Մայրը խնդրեց զանգահարել հորը, ով մի քանի րոպե անց տանն էր: Ծննդաբերությունն արդեն հայրիկի օգնությամբ տեղի ունեցավ: Երբ Ագուստինին հարցրեցին` արդյոք նա չէր վախեցել, նա պատասխանեց, որ մայրիկը նախկինում ասել էր, որ երբ ծննդաբերությունը սկսի, նա ուժեղ ցավեր է ունենալու, ինչը չպետք է իրեն վախեցնի:

Ագուստին Ռոբինետ

Կոդի Մակնիս, 5 տարեկան

Կոդին պարզապես փրկել է իր երեք տարեկան եղբորը` նրան հանելով այրվող մեքենայից, որտեղ նա քնած էր: Եթե Կոդին չլիներ, երեխան այդպես էլ կմնար մեքենայում:

Կոդի Մակնիս

Չարլի Սիմպսոն, 7 տարեկան

Այս տղան բավականին հնարամիտ քայլ կատարեց` փորձելով օգնել Հաիթիի երկրաշարժից տուժածներին: Նա իր հեծանիվի վրա գրառում կպցրեց, որի վրա գրված էր. «Իմ անունն է Չարլի Սիմպսոն, ես փող եմ հավաքում Հաիթիի երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Այդ փողով ես կգնեմ ուտելիք, ջուր և վրաններե: Այդ հայտարարությունը նա տեղադրեց ինտերնետային կայքերից մեկում: Այսպիսով 500 փունտ հավաքել ցանկացող տղան հավաքեց ավելի քան 120 հազար փունտ, ինչն էլ գնաց տուժածների օգնության:{jacomment on}

Չարլի Սիմպսոն

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries