A+ A A-

Մանուկ մարդասպանները

Ալիսա ԲուստամանտԱյս երեխաների կատարած հանցագործությունները սարսափելի են ու դաժան: Երբ անչափահաս մանուկն է նման չարագործություններ կատարում, արյունը երակներում պարզապես կանգ է առնում: Երեխաները կյանքի ծաղիկներն են… Արդյո՞ք դա այդպես է:

Ալիսա Բուստամանտ

15-ամսա աղջիկը սպանել է իր փոքրիկ հարևանուհուն և թաքցրել դիակը: Նա երկար էր պլանավորում այս սպանությունը, և 2009 թվականի հոկտեմբերի 21-ին հարձակվելով աղջկա վրա, խեղդել է նրան, կտրել կոկորդը և հարվածել դանակով: Փոքրիկ մարդասպանը ոստիկաններին խոստովանել է, որ պարզապես ցանկանում էր իմանալ, թե ինչ են զգում մարդասպանները:

Ջոն Վենեյբլս և Ռոբերտ Թոմպսոն

17 տարի առաջ երկու տղաները մահվան դատապարտվեցին, չնայած սպանությունը կատարելիս երկուսն էլ տաս տարեկան էին: 1993 թվականին նրանք սուպերմարկետից առևանգել էին երկու տարեկան մի տղայի, տարել երկաթուղու գծեր, դաժանաբար ծեծել և լքել երկաթուղային գծերի վրա` հուսալով, որ փոքրիկի մահը կընդունվի որպես դժբախտ դեպք:

Ջոն Վենեյբլս և Ռոբերտ Թոմպսոն

Ջորդ Յունիյ Սթիննի կրտսեր

Թեև այս գործի շուրջ շատ վեճեր եղան, սակայն մեծամասնությունն ընդունեց, որ այս տղան մեղավոր է երկու աղջիկների սպանության մեջ: 1944 թվականն էր, Սթիննին 14 տարեկան էր, երբ նա սպանեց 11 և 8 տարեկան երկու աղջկա: Նա հավանաբար ցանկանում էր բռնաբարել 11-ամյա աղջկան, սակայն փոքրը խանգարում էր նրան, ուստի նա որոշեց ազատվել նրանից: Արդյունքում նա սպանեց երկու աղջկան էլ և Հարավային Կարոլինա նահանգում մահապատժի ենթարկվեց:

Ջորդ Յունիյ Սթիննի կրտսեր

Բարրի Լուկատիս

1996 թվականին Բարրի Լուկատիսը հագավ կովբոյի իր լավագույն կոստյումն ու ուղևորվեց դպրոց: Դասարանցիների մեծ մասը նրա կոստյումը ծիծաղելի համարեց, և նրանք սկսեցին ծաղրել Բարրիին: Նրանք չգիտեին, թե ինչ կա կոստյումի ներսում: Իսկ այնտեղ երկու հրազեն կար և 78 փամփուշտ: Արդյունքում նա սպանեց իր դասարանցիների մեծ մասին:

Բարրի Լուկատիս

Կիպլենդ Կինկել

1998 թվականին Կինկելին ազատել են դպրոցից, որովհետև նա ցանկանում էր իր համադասարանցուց գողացված զենք գնել: Նա խոստովանեց ոստիկանությանը, և նրանք տղային ազատ արձակեցին: Տանը տղայի հայրն ասաց նրան, որ նրան մանկատուն կհանձներ, եթե նա չխոստովաներ ոստիկանությանը: 15:30-ին Կիպը ծնողների սենյակում թաքցրած զենքով սպանեց հորը: Ժամը 18:00-ին մայրը վերադարձավ տուն: Կիպն ասաց մորը, որ սիրում է նրան և սպանեց մորը` երկու անգամ կրակելով ծոծրակին, երեք անգամ դեմքին և մեկ անգամ սրտին: Կինկելը թաքցրեց մոր դիակը ավտոտնակում, իսկ հորը` լոգարանում: Ողջ գիշեր նա նույն երգն էր լսում «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմից: Մի քանի օր անց նա դպրոց գնաց` հագած երկար անձրանոց, որի տակ թաքցրել էր որսորդական դանակ, երկու հրազեն և փամփուշտներ: Նա սպանեց երկու աշակերտի և վիրավորեց 24-ի: Նրան ցմահ դատապարտեցին:

Կիպլենդ Կինկել

Ջոշուա Ֆիլլիս

Ջոշուա Ֆիլլիսը 14 տարեկան էր, երբ 1998-ին նրա հարևանուհին անհետ կորավ: Յոթ օր անց նրա մայրը սկսեց անկողնու տակից տհաճ հոտ առնել: Անկողնու տակ նա հայտնաբերեց կորած աղջկա դիակը: Երբ նա հարցրեց որդուն, թե ինչ է կատարվել, տղան պատասխանել է, որ հանկարծակի խփել է աղջկա աչքին, վերջինս էլ սկսել է ճչալ, և տղան խուճապի մատնվելով սկսել է ծեծել նրան:{jacomment on}

Ջոշուա Ֆիլլիս

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries