A+ A A-

Աշխարհի ամենածեր մարմնավաճառուհին

Աշխարհի ամենածեր մարմնավաճառուհինԼաս-Վեգասում ապրում է աշխարհի ամենածեր, միաժամանակ ամենահայտնի մարմնավաճառը, ով 96 տարեկանում անգամ չի լքում իր «մարտական դիրքերը» Կյանքում` Միլլի Կուպեր, աշխատանքում` «Փոքրիկ Միլլի»:
Միլլին ծնվել է 1915 թվականին Մեծ Բրիտանիայում: 27 տարեկանում նա սիրահարվում է մի մեծահարուստ ամերիկացու, տեղափոխվում Լաս-Վեգաս ու պաշտոնապես ամուսնանում: Գուցե Միլլիի կյանքն այլ կերպ դասավորվեր, եթե նրա ամուսնուն պատերազմի չտանեին: Ցավոք` 44 թվականին նրա խիզախ զինվորը մահանում է:
Փոքրիկ երեխայի հետ միայնակ մնալով` Միլլին ստիպված է լինում ինքնուրույն փող վաստակել: Բացի պարելու տաղանդից ու գրավիչ արտաքինից նա այլ հմտությունների չէր տիրապետում: Եվ Միլլին ընտրեց տեղական կաբարեյում պարուհու աշխատանքը: Արագ հարմարվելով աշխատանքին` Միլլին սկսեց համատեղել պարը ինտիմ ծառայությունների հետ:
Երբ նա հավաքեց հաճախորդների մշտական բազայով, «թեթև վարքի տեր» աղջկանից նա վերածվեց «մադամի»: Եվ շատ շուտով նա կարողացավ բացել իր սեփական հաստատությունը 10 աղջիկներով:
Հասարակաց տան տիրուհի դառնալուց հետո նա մի փոքր հանդարտվեց: 1955 թվականին Կուպերը կրկինԱշխարհի ամենածեր մարմնավաճառուհին ամուսնանում է և դադարում է աշխատել հաճախորդների համար: Երկրորդ ամուսնու մահից հետո` 25 տարի անց, Միլլին կրկին վերադառնում է «գիշերային թիթեռնիկի» գործին:
Աշխատանքն իրոք նրան հաճույք էր պատճառում, և նա առանց ամաչելու բարձրաձայնում է իր հաճախորդների թիվը` 3500 մարդ:
«Փոքրի Միլլին» չի խուսափում մամուլի հետ շփվելուց և ազատ հարցազրույցներ է տալիս: Նա չի թաքցնում, որ հասարակաց տան եկամուտը կարող էր նրան լիովին ապահովել, սակայն նա շարունակում է իր գործը ոչ թե հանուն փողի, այլ հանուն հաճույքի:
Կզարմանաք, սակայն անգամ այսօր Միլլին մեծ պահանջարկ է վայելում տղամարդկանց շրջանում, իսկ նրա հաճախորդների թիվը տատանվում է 29-ից մինչև 92 տարեկան:
Միլլի-Ուզում եք` հավատացեք, ուզում եք` ոչ, սակայն նման մարդկանց թիվը Վեգասում անհամար է: Այստեղ գալիս են երկու բանի համար` խաղ և սեքս: Իսկ հաղթողները չեն խնայում իրենց փողերը:
Այսօր Միլլին առանձնապես չի լարվում և շաբաթական ընդամենը երկու տղամարդու է սպասարկում, ովքեր նրա ծառայությունների համար նրան վճարում են 1200-ական դոլլար:
1200 դոլլարը բնավ շատ չէ 96-ամյա մարմնավաճառի համար, ով հայտնի է ողջ աշխարհում և Գինեսսի ռեկորդների գրքի արժանի հերոսուհի է:
Արդյունքում` մարմնավաճառ-թոշակառուն տարեկան ավելի քան 50 հազար դոլար է վաստակում: Երիտասարդության գաղտնիքը, ինչպես խոստովանում է  Միլլին, ակտիվությունն է ամեն ինչում, այդ թվում նաև սեքսում:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries