A+ A A-

Շոուբիզնեսյան անցուդարձ

Քրիստինա ԱգիլերաՔրիստինա Ագիլերան վերջերս անկեղծացել է լրագրողների հետ իր կառուցվածքի փոփոխության մասին և խոստովանել է, որ մոտ ժամանակներս չի պլանավորում նիհարել: «Ամենակարևորը ես ինձ հիանալի եմ զգում, իսկ շրջապատի կարծիքներին հարկ չեմ համարում ականջ դնել: Մտերիմներն ինձ ընդունում են այնպինին, ինչպիսին ես կամ: Ընկերս հավանում է կառուցվածքս: Ես սիրելի որդի ունեմ: Էլ ինչի՞ մասին կարող եմ երազել»: Անկեղծ ասած` վերջերս սկսել եմ նրան ավելի շատ հարգել, որովհետև նա համարձակվել է շեղվել բոլորի կողմից ընդունված ճանապարհից, սակայն մի՞թե դրանից նրա տաղանդը տուժում է: Բնավ: 
Մինչեռ Ագիլեռան որոշում է չնիհարել, նորաթուխ մայրիկ Բեյոնսեն ավելացնում է իր միլլիոնները: «X Factor» շոուի ժյուրի դառնալու համար Բեյոնսեին առաջարկել են 500 միլիոն դոլար: Շոուի պրոդյուսերը կարծես որոշել է իսկապես մեգահայտնի աստղի հրավիրել: Սկզբից բանակցություններ էին գնում Մերայա Քերիի հետ, սակայն վերջին պահին պրոդյուսերը որոշել է դիմել Բեյոնսեին, քանի որ այսօր նա համարվում է ամենապահանջված ու կրքոտ հայտնին: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Բեյոնսեն կհամաձայնի, սակայն ինչպես հայտնում են ամուսնական զույգի ընկերները, նրանք հաճելիորեն զարմացած են, և Բեյոնսեն դժվար թե հրաժարվի այսպիսի առաջարկից:

Բեյոնս

Մինչդեռ Բեյոնսեն մտորում է ընդունել 500 միլիոնը, թե ոչ, Queen խումբը համալրվում է նոր վոկալիստով: American Idol շոուն Ադամ Լամբերդին հնարավորություն տվեց ոչ միայն համաշխարհային ճանաչում ձեռք բերել, այլև դառնալ աշխարհահռչակ խմբի վոկալիստ: Այս տարվա գարնանը խումբն արդեն կսկսի իր շրջագայությունները: Լաբմերդը հայտարարել է, որ նպատակ չունի ամբողջովին փոխարինել Ֆրեդի Մերկուրիիին, թեև գիտակցում է, թե որքան մեծ պատիվ է լինել այս խմբում: Ի դեպ We Are the Champions երգն այս տարի կտոնի իր 35 ամյակը: Ի դեպ` ինչպես պարզել են մաթեմատիկոսները, այս երգի կրկներգը ամենահիշվողն է:

Ադամ Լամբերդի

Մինչդեռ Ադամ Լամբերդը երջանկությունից թռչկոտում է, Ջորջ Մայքլը հայտարարում է, որ մտադիր է բեմ վերադառնալ և շարունակել համերգային գործունեությունը այս տարվա աշնանից: Անցյալ տարի երգիչը թոքաբորբի պատճառով հետաձգել էր մի քանի համերգ: Ներկայումս նա վերականգնում է ձայնն ու սկսել է աշխատել նոր նյութերի վրա, ինչպես նաև պատրաստվում է նոր սինգլի թողարկմանը:

Ջորջ Մայքլ

Մինչդեռ Ջորջ Մայքլը ձայնն է վերականգնում, Ռիհաննան պատրաստվում է իր ծննդյան օրվան: Այդ օրը նա կներկայացնի “Birthday Cake” երգը: Բարբադոսցի երգչուհու երկրպագուները հատուկ խնդրել են իրենց աստղին թողարկել երգի ամբողջական տարբերակը, քանի որ “Talk That Talk” սկավառակում ներկայացված տարբերակը կարծես կիսատ է: Երգի հեղինակներից մեկը կարողացել է համոզել Ռիհաննային ձայնագրել երգի ամբողջական տարբերակը: Եվ այսպես` սպասենք փետրվարի 20-ին Ռիհանայի ծննդյան օրվան:

Ռիհաննա

Մինչդեռ Ռիհաննան լրացնում է իր կիսատ երգը, Լեդի Գագան զիջում է իր դիրքերը: Նրա “Marry The Night” երգը իր ամենաանհաջող սինգլն է: “Billboard Hot 100″ հիթ շքերթում այն իջել է 28 հորիզոնականով և այժմ 93-րդ հորիզոնականում է: Կարծես թե սա երգի վերջին շաբաթն է հիթ շքերթում: Այսպես` սինգլը պաշտոնապես համարվում է երգչուհու ամենաանհաջող երգը:

Լեդի Գագա

Մինչդեռ Լեդի Գագան հիասթափեցնում է իր երկրպագուներին, Ռոբի Ուիլյամսը որոշումներ է կայացնում իր տան այգուն կկանգնեցնի կնոջ արձանը: Նա այնքան է սիրում իր կնոջը` դերասանուհի Աիդա Ֆիլդին, որ որոշել է այգում տեղադրել նրա արձանը: Արձանի կողքին կտեղադրվեն նաև նրանց շնիկների արձանները: Բացի այդ` դրանք լինելու են բնական չափսերի: Իհարկե դա մեծ գումարներ արժի, սակայն երգիչը համարում է, որ գաղափարն արժե այդ գումարներին: {jacomment on}

Ռոբի Ուիլյամ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries