A+ A A-

Մի իրի պատմություն. ձեռնոց

 ձեռնոցԱռաջին ձեռնոցը հայտնվել է մեր թվարկությունից դեռ հազարավոր տարիներ առաջ Հին Եգիպտոսում: Այն բավականին տարօրինակ տեսք ուներ և հիշեցնում էր ժամանակակից թաթմանի: Ինչ վերաբերում է մեզ արդեն հայտնի ձեռնոցին, ապա այն առաջին անգամ հայտնվել է Թութանհամոնի զգեստապահարանում: 1922 թվականին փարավոնի գերեզմանափորում հայտնաբերեցին աշխարհի ամենահին ձեռնոցը: Հին Եգիպտոսում ձեռնոցը հասարակական բարձր դիրքի խորհրդանիշ էր համարվում: 
Ձեռնոցին այլ կերպ էին վերաբերվում Հին Հունաստանում և Հռոմում: Դրանք օգտագործում էին միայն պրակտիկ նպատակներով. պաշտպանում էին ձեռքերը ծանր աշխատանքից, ուտելիք պատրաստելիս պաշտպանվում էին վառվելուց, ինչպես նաև գլադիատորական մարտերի ժամանակ: Կանայք ձեռնոց էին հագնում` նախօրոք ձեռքերին մեղր և անուշաբույր յուղեր քսելով:
Միջնադարում ձեռնոցների արտաքին տեսքն ու ֆունկցիաները փոփոխվեցին: Թաթմանների նման ձեռնոց ձեռնոցները օգտագործվում էին գյուղացիների, որսորդների և զինվորիների կողմից: Դրանք պատրաստված էին եղնիկների, հորթերի կամ ոչխարների կաշվից: Մատներով ձեռնոցները ստեղծված էին միայն հասարակության բարձր խավերի կողմից: Զինվորներին ձեռնոց էին նվիրում, երբ նրանք ասպետ էին դառնում, եպիսկոպոսներին, երբ նրանք մի աստիճան բարձրանում էին:
Բոլորովին այլ դեր էին կատարում միջնադարյան ասպետների ձեռնոցները: Ձեռնոցով ապտակը դուելի մարտահրավերի նշան էր: Կնոջ կողմից նվիրված ձեռնոցը, ընդհակառակը, բարեգութության նշան էր:
XII դարում Եվրոպայում (Իտալիայում և Ֆրանսիայում հատկապես) հայտնվեցին առաջին ձեռնոցային գործարանները, հետագայում նաև արդեն հայտնվեցին ձեռնոց կարող վարպետները, որոնց գործը շատ պատվաբեր էր համարվում: Ամեն մեկը չէր կարող այդ ժամանակ իրեն թույլ տալ ձեռնոց կրել, ուստի ձեռնոցները անցան շքեղության պարագաների շարքը: Ձեռնոցից կարելի էր դատել դրա տիրոջ հասարարակական դիրքի և հարստության մասին: XV դարում տարածված էր ձեռնոցների վրա օծալիք ցանել:
XVI դարում ձեռնոցների էթիկետը բարդացավ: Տղամարդիկ ստիպված էին ձեռքսեղմումից առաջ հանել ձեռնոցը: Բացի այդ` արգելվում էր եկեղեցում, թաղմանը և խրախճանքի ժամանակ ձեռնոցով լինել:
1566 թվականին Եղիսաբեթ I թագուհին Օքսֆորդի արարողությանը ներկայացավ կարճաթև զգեստով և մինչև արմունկները երկարությամբ ձեռնոցով, ինչը սկիզբ դրեց նորաձևության նոր միտումների:
Տղամարդու ձեռնոցների նորաձևությանը պարտական են Նապոլեոն Բոնապարտին, ով համարում էր, որ դրանք տղամարդություն են հաղորդում: 1806 թվականին նրա հավաքածուում արդեն 250 զույգ ձեռնոց կար: Այդ ժամանակ ընդունված էր, որ իսկական ջենթլմենը օրական վեց անգամ պարտավոր է փոխել ձեռնոցը:
XX դարում Եվրոպայում նորաձև էին այծի կաշվից կարված ձեռնոցները տղամարդկանց համար և խոզի կաշվից կարված ձեռնոցները կանանց համար:
1960-ականներին տարածվեց հիփփի ոճը, որի հետ ձեռնոցները ոչ մի ընդհանուր բան չունեին, իսկ 1968 թվականին արդեն ձեռնոցները համարվում էին բուրժուազիայի խորհրդանիշ: Այդուհանդերձ 1980-ականներին ձեռնոցը կրկին վերադարձավ նորաձևության աշխարհ և այլևս այնտեղից դուրս չեկավ…
Իսկ դուք ձեռնոց կրու՞մ եք…{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries