A+ A A-

Աստղերն ու իրենց ոսկե ատամները

ՄադոննաՇոուբիզնեսը իդեալական ժպիտների տունն է: Չհասցնելով կարգին հետաքրքրել պրոդյուսերներին, էլ չենք ասում` հասարակությանը, պոտենցիալ աստղերը վազում են ատամնաբույժների մոտ իդեալական ատամների հետևից` հավասար ու ճերմակ: Արդեն կայացած աստղերին այս գեղեցկությունը հոգնեցնում է: Այլ բան է ոսկե ատամը, ադամանդն ատամի մեջ կամ ասենք զմրուխտը: Հետաքրքիր է, որ այս միտումը գրավում է ոչ միայն խիզախ տղամարդկանց, այլև նրբիկ աղջիկներին: 
Ամեն ինչ սկսվեց, ինչպես միշտ, Մադոննայից: 1992 թվականին էկրաններ բարձրացավ Erotica տեսահոլովակը, որտեղ Մադոննան հանդես եկավ ոսկե ատամով: Թե երգը, թե երգչուհու տեսքն անմոռանալի տպավորություն թողեցին: Հաշվարկը հենց դրա վրա էր: Մի տարվա ընթացքում Մադոննան չէր հանում ոսկե ատամը: Ճիշտ է` Մադոննան չի սիրում հիշել այդ ժամանակաշրջանը, քանի որ այդ ժամանակ էր, որ նախկին Մադոննայի փայլը խամրում էր, իսկ աշխարհն արդեն հոգնել էր նրա սկանդալային կերպարից: Նրա հոգևոր վերածնունդը միայն տարիներ անց սկսվեց: Եվ Մադոննան մոռացավ ոսկե ատամի մասին:
1970-ականների վերջին ոսկե ատամներով խաղում էր հիմնականում հիփ-հոփի մռայլ հերոսները: Ոմանք մեկ-երկու ատամ էին դնում, մյուսներն էլ կարող էին իրենց մի ամբողջ ծնոտ թույլ տալ: Նորաձևությունն այդպես էլ չի անցնում. նայեք Nelly-ի կամ Lil Wayne-ի ժպիտներին ու համոզվեք ինքներդ: Եվ միայն Կանյե Ուեստը տարբերվեց` ստորին ծնոտը զարդարելով ադամանդներով:
ՌիհաննանՏղամարդկանց հետևեցին հիփ-հոփ աղջիկները: Վեց տարի առաջ Մերի Ջեյ Բլայջն ինքնագոհ ժպտում էր իր ոսկե ատամնաշարով: Հետո, ինչպես ասում է երգչուհին, նա մեծացել և ցանկացած ոսկի կրել ավադական եղանակով` ականջներին ու մատներին: Հետո եկան Ռիհաննան ու Նիկի Մինաժը, որոնք պատրաստ են ամեն ինչի, միայն թե տարբերվեն:
Ոսկե ատամների հայտնիությունը կապում են ոչ իդեալական ատամների տրենդի հետ: Իբրև թե հոլիվուդյան իդեալական ատամնաշարերն այնքան են ձանձրացրել մեզ, որ ցանկանում են ինչ-որ բանով փչացնել դրանք: Արդյունքում ոմանք չեն շտապում լցնել դիմացի ատամների միջև անցքները, ոմանք էլ զարդարում են իրենց ատամները թանկարժեք մետաղներով ու քարերով:Աստղերն ու իրենց ոսկե ատամները
Ապստամբ համարվող աղջիկները չեն կարողանում դիմակայել ոսկե ատամների առջև: Լեդի Գագա, Կեշա, իսկ հիմա էլ նորահայտ աստղ Լանա Դել Ռեյ: 
Շատերը հիացած են Լանայի այս քայլին: Ոմանք էլ ասում են, թե սա փորձ է տաղանդի բացակայությունից ուշադրությունը շեղելու համար` օրինակ բերելով Ադելին, ում ոչ մի ոսկե ատամ էլ պետք չէ: Ամեն դեպքում ոսկին այս գարնանը նորաձև է, հատկապես սպիտակ վերնաշապիկների ու զգեստների հետ, որոնք Լանա Դել Ռեյն այդքան սիրում է:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries